02/07/2018 Uncategorized | Վիճակագրություն

Ցեցերի դեմ պայքարում են թակարդներով


Նախորդ տարի Արմավիրի մարզի շատ գյուղացիական տնտեսություններ կարտոֆիլի, լոլիկի, սմբուկի և պղպեղի բերքի կորուստ արձանագրեցին: Պատճառը տարածված ցեցի թիթեռ վարակն էր, որի դեմ պայքարի բոլոր միջոցառումները գրեթե անարդյունք էին,- ասում են Արմավիրի մարզի Գեղակերտ համայնքի բնակիչները: Խնդիրը դարձավ նաև կառավարության ուսումնասիրման առարկա: Գյուղատնտեսության նախարարությունը կառավարության աջակցությամբ այս տարի ֆերոմոնային թակարդների կիրառմամբ իրականացնում է փորձնական միջոցառումներ ցեցի դեմ պայքարի ուղղությամբ: Թակարդները տեղադրվել են Արմավիրի և Արարատի մարզերի կարտոֆիլի, լոլիկի, սմբուկի և պղպեղի ցանքատարածություններում: Գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոնների մասնագետներն այժմ կատարում են ուսումնասիրություն՝ պարզելու համար ցեցի թիթեռների թվաքանակի աճը, դրանց զարգացման շրջանը և հողի վարակվածության աստիճանը: Ըստ մասնագետների, վերջին 10 օրվա ընթացքում գրանցվել է հիվանդության տարածման միտում և ցանքատարածություններում պետք է իրականացնել ցեցի դեմ մասսայական պայքար քիմիական եղանակով:
Վարակի զարգացումը կանխելու և դրական արդյունք գրանցելու համար մասնագետները խորհուրդ են տալիս բուժումը կրկնել 15 օր հետո՝ փոխելով բուժանյութի խումբը, որը հնարավորություն չի տա միջատին ձեռք բերել դիմադրողականություն թույնի նկատմամբ: