Անասնապահություն

Կախափոր խոզեր

Վիետնամական կախափոր խոզերը որպես տեսակ ստեղծվել են Հարավ-Արևելյան Ասիայում և դրանց առավել ճիշտ կլինի անվանել ասիական խոտակեր կախափոր խոզեր: Կանադա և որոշ եվրոպական երկրներ այս խոզերը բերվել են 1985 թվականին Վիետնամից, դրա համար էլ անունի մեջ մնացել է վիետնամական բառը: Այս խոզերը շատ արագ գտան իրենց սիրելի բուծողներին եվրոպական և կանադական ֆերմերների մեջ, և դրանց բուծման մոդան տարածվեց Ամերիկայում, Հունգարիայում, Ֆրանսիայում, Լեհաստանում և այլ երկրներում:
Յուրահատկությունները և առավելությունները.
Վիետնամական կախափոր խոզերն ունեն մի շարք բացառիկ, միայն իրենց հատուկ յուրահատկություններ, որոնք անպայման պետք է հաշվի առնել դրանց բուծման և խնամքի ժամանակ: Այդ յուրահատկություններից շատերը կարելի է առավելություններ համարել, ինչը և ապահովում է այս խոզերի նկատմամբ մեծ հետաքրքրությունը: Դրանցից է օրինակ այս խոզերի վաղ հասունացումը: Շատ խոզաբույծների հետաքրքրում է, թե որ տարիքում կարող են զույգավորվել Վիետնամական կախափոր խոզերը: Արդեն 4 ամսական հասակում էգերը հասնում են սեռական հասունացման և կարող են սերունդ տալ: Վարազները սեռահասուն են դառնում կես տարեկան հասակում: Նոր ծնված խոճկորների խնամքը և կերակրումը բավական պարզ են: Մերուններն ունեն բավական լավ զարգացած մայրական բնազդ և չեն խոչընդոտում մարդկանց անհրաժեշտ միջամտությանը:
image
image
Այս խոզերն ունեն բավական լավ իմունիտետ, ինչը նրանց թույլ է տալիս հեշտորեն հարմարվել տարբեր կլիմայական պայմաններին: Չնայած որ նրանց հայրենիքը շոգ արևադարձային շրջաններն են, այս խոզերը շատ լավ հարմարվում են ավելի հյուսիս ընկած տարածքների կլիմային: Վիետնամական կախափոր խոզերի միսը շատ նուրբ և հյութեղ է, համարվում է դելիկատես մթերք: Յուղաշերտը սովորաբար չի գերազանցում 2-3սմ-ը, ունի հիանալի համային հատկանիշեր:
Վիետնամական կախափոր խոզերը գործնականում չեն հիվանդանում սովորական «խոզային» հիվանդություններով և չեն պահանջում հատուկ պատվաստումներ: Դրանց բուծման ժամանակ միակ դժվարությունը կարող են դառնալ հելմինտները (մակաբույծ որդերը), որոնց դեմ պայքարելու համար կան բազմաթիվ պրոֆիլակտիկ միջոցներ:
Կախափոր խոզերը բավական շատ սերունդ են տալիս: Մեկ բեղմնավորումից կարող են ծնվել մինչև 18 խոճկոր, բայց առավել հաճախ հանդիպում է 12 խոճկորանոց սերունդ: Տարվա ընթացքում կարելի է մեկ մերունից ստանալ մոտավորապես 24 խոճկոր:

Այս տեսակի ներկայացուցիչները ունեն լավ գենետիկական հիշողություն, ինչը նրանց հետ է պահում տարբեր թունավոր բույսեր ուտելուց:
Վիետնամական կախափոր խոզերը քիչ են ուտում, բայց հաճախակի: Նրանց հիմնական սննդակարգը կազմված է կանաչ զանգվածից, դրա համար էլ դրանց կոչում են խոտակեր խոզեր: Սակայն պետք չէ մտածել թե խոճկորներին կարելի է պահել միայն խոտից սննդի վրա:
Այս տեսակի խոզերը առանձնանում են եզակի մաքրասիրությամբ, նրանք հստակ բաժանում են իրենց քնելատեղը և զուգարանը: Բնավորության այս գիծը շատ մեծ առավելություն է, քանի որ զգալիորեն հեշտացնում է շինությունների մաքրումը:
5-7 ամսական հասակում այս խոզերն արդեն պատրաստ են մորթման, ինչն ապահովում է թարմ և համեղ մսամթերքի արագ արտադրություն` ամբողջ տարվա համար: Այդ տարիքում կախված կերակրման ռեժիմից խոզերի կենդանի քաշը կարող է հասնել 75-80կգ-ի, ինչը այս տեսակի մթերման համար նորմալ ցուցանիշ է: Մաքուր օգտագործելի մսի ելքը կազմում է 70-75 %:
Հարցերի դեպքում զանգահարել` 099 496 658 հեռոխոսահամարով:


Առավել մանրամասն խորհրդատվության համար կարող եք մոտենալ՝ ՀՀ Էկոնոմիկայի նախարարության Գյուղատնտեսական խորհրդատվության, նորարարությունների և մոնիթորինգի վարչության Լոռու բաժին, հասցե` ք. Վանաձոր, Վարդանանց 21 Ձեզ հետաքրքրող թեմաներով խորհրդատվություն ստանալու համար կարող եք լրացնել կից հղմամբ հարցարանը և ստանալ կոնկրետ խնդիրներով խորհրդատվություն.

© 2020 Agropress.am All Rights Reserved.Design & Development by shivini.com

Search