Անասնապահություն

Մեղուների անկումներ են գրանցվել

Ըստ մեղվաբույծների՝ մեղուների շրջանում վարոատոզ հիվանդության բռնկում է

Շուրջ 1 ամիս առաջ Խաչիկ Հարությունյանն անակնկալի է եկել, երբ մեղվանոցն է բացել ու նկատել, որ փեթակից մեղուներ են բացակայում: Նրա 40 մեղուներից 8-ը չկան: Մեղվաբույծն Ագրոպրեսի հետ զրույցում պատմեց, որ Գեղարքունիքից մեղվաընտանիքներին Դվին՝ ձմեռանոց է տեղափոխել, բայց մեղուները թռչել են փեթակներից ու չեն վերադառձել: Մեղվաբույծը նրանց սատկած է գտել հարկից դաշտերում: Խաչիկ Հարությունյանն ասում է՝ պատճառներից մեկը վարոա տիզն է, որն արագ տարածվում է մեղվափակներում:

«Օգոստոսին պետք է լիներ ձվադրություն, բայց մայր մեղուն հունիս-հուլիս ամիսներին է սկսել ձվադրություն անել, վարոատոզը սկսում է զարգանալ փակ հարսնյակների մեջ: Իսկ տվյալ պարագայում վարոատոզը շատ է եղել, մեղուները սկսում են խեղճանալ, այդ տզերը երեք անգամ ավելի շատ են, քան մեղուները, և սկսում են փակ հարսնյակներն ուտել»,- պատմեց մեղվաբույծը:

Նրա խոսքով՝ նախորդ տարի էլ է եղել խնդիրը, բայց ոչ այս չափով, հիմա, իրենց տարածարջանում բոլոր մեղվաբույծներն են անկումներից բողոքում: Ըստ մեղվապահի՝ հանրապետությունում նախնական տվյալներով վարոատոզ հիվանդության բռնկում է: Մեղվապահը հայտնում է, որ չորային եղանակը ոչ միայն վարակի տարածման, այլ մեղրի բերքատվության ցուցանիշների վրա է ազդել:

«Մեղրը, որ լցված է լինում շրջանակներում, տիզը չի կարողանում զարգանալ, մեղրը ցանկացած հիվանդություն չեզոքացնում է: Այդ մակաբույծները մեղուի վրա նստում են ու իր հետ փաթակ գալիս: Տիզը մտնում է հարսնյակի մեջ և 12 օր հետո դուրս է գալիս, այդ ընթացքում ոչնչացնում է հարսնյակը, հետո մտնում է մյուսի մեջ ու այդսպես շարունակ»,-ներկայացրեց մեր զրույցակիցը:

Հարությունյանն այսօր օրերին կապի մեջ է գրեթե բոլոր ծանոթ մեղվաբույծների հետ: Նրա փոխանցմամբ՝ մեղուների անկումները ոչ միայն Արարատի մարզում են, այլ՝ Շիրակում, Սյունիքում և հանրապետության մյուս մարզերում: Դվինցի մեղվաբույծի տեղեկացմամբ՝ իր ընկերոջ 25 մեղուներն են սատկել Գավառումՙ, մյուսինն էլ՝ Շիրակում 45 հատ:

Մեղրիիում մեղուններն անհասկանալի վարքագիծ են դրսևորում

Մեղվաընտանիքների շրջանում հիվանդության տարածման մասին առաջինը տեղեկացրել է Սյունիքի մարզի Մեղրիի համայնքապետարանը: Օրեր առաջ համայնքապետրանի ֆեյսբուքայան էջում հաղորդագրություն էր տարածվել, ըստ որի՝ Մեղրիի համայնքապետարան ահազանգեր են ստացվել համայնքի մի շարք մեղվապահներից՝ կապված մեղուների շրջանում արձանագրված անհասկանալի վարքագծի հետ։

Մեղրիի քաղաքապետ Խաչատուր Անդրեասյանն ասաց, որ վերջին երկու-երեք օրվա ընթացքում տեղական իշխանությունները ահազանգեր են ստացել 15-20 խոշոր մեղվաբուծական տնտեսություններից՝ Նռնաձորից մինչև Տաշտուն ու Շիկահող: Համայնքի ղեկավարի հաղորդմամբ՝ առաջիկա օրերին էկոնոմիկայի նախարարության մասնագետներին են սպասում Մեղրիում, որպեսզ ուսումնասիրություն կատարվի և պարզվի մեղուների անկման ստույգ պատճառները:

ՍԱՏՄ իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժնի պետ Անուշ Հարությունյանն էլ հայտնեց, որ իրենց տեսուչներն արդեն իսկ այցելել են Մեղրի, այդ ընթացքում փեթակներրը դատարկ են եղել, թե որ հատվածներում են մեղուներն անկել և ինչ պատճառով, ՍԱՏՄ ներկայացուցիչի փոխանցմամբ, առայժմ հայտնի չեն:

Ֆեյսբուք սոցիալական ցանցի մեղվաբուծության վերաբերյալ խմբերում հիվանդության պատճառով մեղուների անկման մասին գրառումների իսկական տարափ է: Խմբին միացած հանրապետության տարբեր շրջաների մեղվաահներն ահազանգում են իրենց կորուստների մասին: Վեդից մեկ մեղվաբույծ հայտնում է, որ 6 ընտանիք է իր մեղվանոցում անկել, մեկ ուրիշն էլ Ուրցաձորից գրում է, որ 45 փաթակից 15-ն է մնացել: Անկումների պատճառներն էլ, ըստ նրանց, տարբեր են՝ տիզից մինչև ինտերնետ:

Որն է մեղուների անկման պատճառը

Հայաստանի մեղաբույծների միության նախագահ Արմեն Նազարյանի դիտարկմամբ՝ ինտերնետն ազդում է մեղուների վրա, բայց այօր անկումներն ավելի շատ տարբեր պատճառներով են:

«5G-ին վնասում է, մեղուն դուրս է գալիս, բայց տեղորոշումը կորցնում է, չգիտի՝ որտեղ պետք է հետ գա, որ մեղվանոցը մտնի, որն է իր ընտանիքը, օդում է մնում և սատկում: Հիմա հիվանությունն է անկումների պաճառը, մեղվապահ կա ասում է ՝80 փաթակից 10-ն է մնացել»,-հավելեց նա:

Բացի վարոա տիզից, Նազարյանի կարծիքով, վերջին տարիներին երկրում ակտիվորեն տարածվում է նաև ևս մեկ վտանգավոր մակաբույծ՝ տրոպիլեապսը: Մեղվաբույծների միության նախագահը նաև կասկածներ ունի, որ հիվանդությունը մեր հանրապետություն է ներթափանցել Ուզբեկստանից կամ այլ երկրներից ներմուծած մայր մեղուների միջոցով:

Մեղրի բերքի ցուցանիշները գոհացուցիչ չեն

Արմեն Նազարյանը նույնպես շեշտեց, որ այս տարի եղանակային պայմաններն անբարենպաստ են եղել մեղրի բերքի համար: Թեև ճշգրիտ թվեր չունի, բայց ընդգծում է՝ միջինից ցածր մեղրի բերք են ստացել:

Նշենք, որ Հայաստանում մեղրի արտադրության վերաբերյալ պաշտոնական վիճակագրություն չի հրապարակվում։ Հայտնի է միայն, որ 2024 թվականին արտահանումը կազմել է 80 տոննայից մի փոքր ավելի 2023 թվականի 108 տոննայի դիմաց։

Մեղվաբույծները դժգոհում են, որ դեռևս իրենց համար անհասկանալի վարակի տարածման դեմը չեն կարողանում առնել՝ դիմել են ցանկացած մեթոդի՝ ավանդականից մինչև վարոատոզ հիվանդության համար նախատեսված դեղանյութեր:

«Եթե մեղվաբույծներից մեկը բուժում է իրականացրել, իսկ հարևանը՝ ոչ, ամբողջ աշխատանքն ապարդյուն է լինոմ: Այդ իսկ պատճառով որոշակի շառավղով բոլոր մեղվաբույծները պետք է միաժամանակ մշակում իրականացնեն: Եթե իմ կողքի մեղվաբույծը իր 2 փեթակին չսրսկեց, չբուժեց, վարակը իմ 45 մեղվաընտանիքը վնասելու է»,- ընդգծեց Ագարակցի մեղվաբույծ Արմեն Գրիգորյանը:

Նրա համոզմամբ՝ մեկ այլ խնդիր է անասնաբուժական դեղամիջոցների որակի նկատմամբ կառավարության թույլ վերահսկողությունը: Մեր զրուցակիցը սրտեղում է՝ դեղը գնել է, կիրառել, բայց մի քանի օր անց պարզվել է, որ այն չի գործում։

Հանրապետության մեղվաբույծները մտահոգվում են՝ եթե պետությունն իրենց չօգնեց և վարակի տարածումը չկարողացան կանխել, մեղվապահությունը հարցականի տակ կհայտնվի:

Հեղինակ՝ Մանյա Պողոսյան

© 2020 Agropress.am All Rights Reserved.Design & Development by shivini.com

Search

hacklink hack forum hacklink film izle hacklink الجنسtipobetالجنسمشاهدة بدون تسجيلsahabetsahabetcasibomhacklinkhacklinkmatbetpadişahbetpalacebetpusulabet girişpusulabetholiganbetvaycasinojojobet güncel giriş1xbet girişjojobettaraftariumholiganbet girişzbahis giriştaraftarium24casibomkingroyalslotbarcasibomcasibom girişselçuksportsjustintvcasibom girişdeneme bonusumeritkingtaraftariumselçuksportsprimebahismeritkingbetciocasibomsahabetultrabet girişbetnano girişcasibomantalya escortultrabetKayseri Escortcasibom girişMavibetbahislionMavibetmarsbahiscasibomasdsadasdasdasdasfdasfasfsadfasdfsdfasdasdasdasdsahabet girişgrandpashabet