Մի քանի օրից կսկսվի կոնյակի և գինու հումք հանդիսացող խաղողի տեխնիկական սորտերի մթերումը:
Մի քանի օրից կսկսվի կոնյակի և գինու հումք հանդիսացող խաղողի տեխնիկական սորտերի մթերումը: Արմավիրցի խաղողագործները դեռ չգիտեն ինչ քանակությամբ խաղող կարող են մթերել վերանշակող ձեռնարկությունները: Տեղյակ չեն նաև վաճառքի գնից, բայց մի բան հաստատ է՝ իրենց բերքը պայմանագրերում նշված քանակից շատ է:
Արմավիրի մարզի խաղողի այգիներում այս տարի բերքն առատ է ու լավ որակ ունի: Խաղողագործները գոհ են տարվանից: Մոտ 10 օրից կսկսվի խաղողի տեխնիկական սորտի համատարած բերքահավաքը, Արամավիրում մեծամասամբ մշակում են ռկածիթելի և կանգուն սորտերը:
«Մեր այգիները 2400 քմ է, տեխնիկական սորտի ցրտադիմացկուն խաղող է: Մշակման ծախսը շատ է, 5 բուժում է պահանջում, որը թանկ հաճույք է, խաղողը շատ էժան՝ 150 դրամ: Հոկտեմբերյանի Լենուղի գյուղում եմ հանձնում, ընկերս՝ մեր մոտ»:
Հացիկ գյուղի խաղողագործներն են, անցած տարի 1 կգ հանձնել են 150 դրամով, այս տարի դեռ չգիտեն ինչ գին է սահմանվելու, բայց մինչև պայթյունը Պռոշյանի կոնյակի գործարանի Արմավիրի մասնաճյուղում խաղողը մթերվում էր 140 դրամով: Հացիկ գյուղում մի քանի տարի խաղող է մթերում «Սամկոն» կոնյակի գործարանը: Գյուղի արտադրամասում ամռանը սպիրտի նոր պահամաններ են ավելացրել, բայց գործարանի տնօրեն Սամվել Գորոյանը չհրապարակեց նախատեսվող մթերման քանակն ու գինը.
«Շատ պայմանագրեր ենք կնքել, նախորդ տարվա համեմատությամբ ավելի շատ ենք ընդունելու, գինը մեր մոտ ցածր չի լինելու: Մենք տեխնիկական խաղողը երբեք 140-ով չենք ընդունել, անցած տարի նույնիսկ 155 դրամով են ընդունել»:
Խաղողի իրացման խնդիրները գյուղացիներին մտահոգում են վաղ գարնանից և ընկերությունների հետ կնքում են պայմանագրեր: Սարդարապատ համայնքի բնակիչ Հովհաննես Մարգարյանի գործընկերը Երևանի կոնյակի գործարանն է: 5000 քմ խաղողի այգուց այս տարի 15 տ բերք կհավաքի.
«5 տարվա պայմանագիր ունեմ կնքած, 14 տոնն էր, հետո ցուրտը տվեց, քիչ եղավ: Էս տարի 8 տոննա է պայմանագիրը, բայց կլինի մի 15 տոննա: Պլանը չկատարեցի, քանակն իջավ, տեսնենք էլի, ինչ կլինի»:
Խաղողի մթերման ընթացքում պարզ կլինի գործարանն իր բերքն ամբողջությամբ կընդունի, թե միայն նախորդ տարվա ընդունած քանակի չափով: Խաղող վերամշակող ընկերությունները պայմանագրերի հիման վրա պլանավորում են մթերման քանակը:
«Սամկոն» գործարանի տնօրեն Սամվել Գորոյանը վստահեցնում է՝ գործընկերները դժգոհ չեն մնա. «Մի խոսքով՝ մեր գյուղում ոչ ոք խնդիր չի ունենա, կողքից ոչ ոք խնդիր չի ունենա, իսկ ընդհանրապես գիտեք, որ խաղողը շատ է, ընդունողները՝ քիչ, միանշանակ, մարդիկ կլինեն, որ պրոբլեմ կունենան, բայց եթե ժամանկին գային, պայմանագիր կապեին, հետևեին իրենց ապրանքի համար՝ կարային ծախեին»:
Պայմանագիր չունեցող գյուղացիներից խաղողը կմթերվի միայն հնարավորության դեպքում.
«Որ տեղ ունենանք, կընդունենք, բայց մենք ունենք ինչ-որ սահմանաչափ տարրաների հնարավորություն, չես կարող ընդունել, տարրա պետք է ապահովես: Մարդիկ բողոքում են, ասում են՝ չեն ընդունում, հիմնականում իրենք են մեղավոր, որովհետև չեն զբաղվում իրենց հարցերով, թող գնային, հետաքրքրվեին, հերթագրվեին, ոչ թե գնան կառավարության դիմա բողոքեն»:
Հացիկ գյուղում խաղողի այգիները մոտ 230 հա է, համայնքի ղեկավար Արթուր Եղիազարյանն ասում է, որ այս տարի 1 հա-ի միջին բերքատվությունը 25տ է: Ենթադրում է, որ գյուղացիներն իրացման խնդիրներ չեն ունենա, քանի որ տարբեր ընկերություններում կնքել են մթերման պայմանագրեր:
Խաղողի մթերումը սկսելու են սեպտեմբերի կեսից, երբ խաղողի շաքարայնությունը հասնում է մինչև 20 տոկոսի:

Մի խոսքով՝ մեր գյուղում ոչ ոք խնդիր չի ունենա, կողքից ոչ ոք խնդիր չի ունենա, իսկ ընդհանրապես գիտեք, որ խաղողը շատ է, ընդունողները՝ քիչ, միանշանակ, մարդիկ կլինեն, որ պրոբլեմ կունենան, բայց եթե ժամանկին գային, պայմանագիր կապեին, հետևեին իրենց ապրանքի համար՝ կարային ծախեին