Գյուղատնտեսություն

Քննարկումներ՝ նվիրված ՀՀ-ում տնկանյութի հավաստագրման օրենսդրության մշակմանը

Հայաստանում տնկանյութի հավաստագրման օրենսդրության մշակման նպատակով ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում սեպտեմբեր ամսից մեկնարկել են աշխատանքային խմբի հանդիպումներ, որոնց ընթացքում քննարկվում է «Սերմերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը:

Աշխատանքային խմբում ընդգրկված են Հայաստանի ազգային ագրարային համալսարանի, ՀՀ-ում գործող գյուղատնտեսության ոլորտի միջազգային կազմակերպությունների, ՀՀ էկոնոմիկայի նախարարության համապատասխան ստորաբաժանման, «Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ-ի և Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի մի շարք մասնագետներ ու փորձագետներ:
image
image
Քննարկումները նվիրված են, մասնավորապես, օրենքում կիրառվող հիմնական հասկացությունների՝ տնկանյութի, դրա արտադրության, տնկանյութի ձևերին, հավաստագրմանը, տնկանյութի ապրանքային որակի ձևակերպումներին, ինչպես նաև ոլորտում իրականացվող դաշտային հետազոտություններին:
Հանդիպումների ընթացքում աշխատանքային խմբի անդամներն ընդգծել են տնկանյութի հավաստագրման իրականացման անհրաժեշտությունն ու կարևորությունը։ Միևնույն ժամանակ մասնագետներն առաջարկել են օրենքում տնկանյութի հավաստագրումը նախատեսելուց բացի, ուսումնասիրել և անհրաժեշտության դեպքում առաջարկներ ներկայացնել «Սերմերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ:

Follow Us

People's Poll

Why Gap is investing in life education
logo

Download Newskit App

Lorem Ipsum is simply dummy text of the printing and
typesetting industry.

banner

Սոցիալական ցանցերում

Մեր մասին

Search