տեխնիկա է տրամադրել Մարմաշեն, Եղեգիս և Գլաձոր համայնքներին։Հիմնադրամի լրատվական ծառայության հաղորդմամբ՝ Համաշխարհային բանկից ստացված վարկային միջոցներով, կառավարության և համայնքի համաֆինանսավորմամբ իրականացվող «Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագրի» շրջանակում Շիրակի մարզի Մարմաշեն համայնքը ստացել է մեկ ինքնաթափ կամազ` 31 միլիոն 100 հազար դրամ արժողությամբ, իսկ Վայոց ձորի մարզի Գլաձոր և Եղեգիս համայնքները ստացել են մեկական էքսկավատոր` 34 միլիոն 600 հազար դրամ արժողությամբ։