Գյուղատնտեսություն

«Ապագայի ֆերմերները». Կոտայքի մարզից 10 ընտանիք կապահովվի գյուղատնտեսական գործով

«Ապագա» հիմնադրամի կողմից իրականացվող «Ապագայի ֆերմերները» ծրագրի շրջանակում այսօր Կոտայքի մարզպետարանում տեղի է ունեցել նախատեսված հանդիպում նախաձեռնության կազմակերպիչների և ծրագրով հետաքրքրված շահառուների մասնակցությամբ:

Հանդիպմանը ներկա էին «Ապագա» հիմնադրամի նախագահ Տաթև Այրումյանը, փորձագետներ, Էկոնոմիկայի նախարարության, ինչպես նաև Կոտայքի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության մասնագետներ:
image
image
Տ. Այրումյանը նշել է, որ ծրագիրը փորձնական է, որի շրջանակում Կոտայքի մարզից ընտրված 10 սոցիալապես խոցելի ընտանիքներ կապահովվեն կայուն եկամուտ ապահովող գյուղատնտեսական գործով՝ ճագարաբուծությամբ:

Հաջողության դեպքում հաջորդ տարի Կոտայքի մարզի շահառուների ընդգրկման ծավալները կկրկնապատկվեն մինչև տասն անգամ:

Կազմակերպիչները ներկաներին մանրամասն ներկայացրել են ծրագրի նպատակները, դիմելու կարգը և ընթացակարգերը:

Ծրագրի շրջանակներում ընտանիքներին տրամադրվելու են Ճագարներ + ֆերման, ճագարամայրեր, ճագարների կերը, դեղորայքը և անհրաժեշտ ամեն ինչ:

Առավելությունն այն է, որ լուծվելու է նաև շուկայի հարցը՝ ստացված պրոդուկտը ամբողջությամբ մթերվելու է, և որևէ շահառու վաճառքի խնդրի առաջ չի կանգնելու:

Նախաձեռնությունն իրականացվում է «Միասին կառուցենք արժանապատիվ ապագա» ծրագրի շրջանակում՝ «Ֆիլիպ Մորրիս Արմենիա» ընկերության աջակցությամբ:
© 2020 Agropress.am All Rights Reserved.Design & Development by shivini.com

Search