Գյուղատնտեսություն

Մկները աշնանացանը ոչնչացրել են, գարնանացանն էլ՝ հարցականի տակ

Դաշտն ավիրում են. ահազանգ

Գարնանը Շիրակի մարզի Ախուրյան խոշորացված համայնքի Այգաբաց բնակավայրի բնակիչ Արիս Չալեյանը 20 հեկտար հողատարածքի միայն կեսն է ցանելու. ցորենի փոխարեն 10 հեկտար տարածքում անասնակեր է մշակելու: Նրա խոսքով՝ պատճառը դաշտամկներն են: Արդեն 4 տարին է՝ գյուղացին ցորեն է մշակում, բայց բերք չի ստանում, դաշտամկներն են վնասում:

«Մկների երեսից մարդիկ էլ չեն ցանում, ցանքերը եռակի անգամ քչացել են: Ես էլ արդեն չեմ ցանում: Երեք-չորս տարի է ցորեն եմ ցանում, բայց գոնե ինքնարժեքի փողն էլ չեմ հանում: Իմ դաշտին մկները 100 տոկոսով վնաս են հասցրել, անցյալ տարի էլ՝ 80 տոկոսով»,- Ագրոպրեսի հետ զրույցում ներկայացրեց նա:

Արիս Չալեյանը ոչ միայն չի կարողացել եկամուտ ստանալ, այլև խոշոր չափի վնաս է կրել մկների պատճառով: Ասում է՝ միայն ինքն չէ այդ վիճակում, այլ՝ ամբողջ համայնքը:

«Միայն այս տարի 5 միլիոն դրամի վնաս եմ կրել, այդքան էլ նախորդ տարվա վնասն է կազմում: Դաշտի վրա 200 հազարից ավելի ծախս եմ արել, սպասում ես բերքին, բայց տեսնում ես՝ մկները կարել են: Չգիտես, թե ինչ էնես. քաղես, թե՝ ոչ: Քաղելու փողն էլ թանկ է: Փող տաս քաղես, գիտես, որ քաղելու փողը սկի չի էլ հանելու: Աղետալի վիճակում ենք հայտնվել. Մեր մոդն ամեն տարի 500-600 հեկտար գարի-ցորեն է ցանվում, բայց այս տարի, քչացել դարձել է 100 հեկտար»,-նշեց մեր զրուցակիցը:

Ըստ նրա՝ ձմռան համար անսովոր տաք ջերմաստիճանը նպաստում է, որ կրծողներն արագ բազմանան և տարածվեն: Սովորաբար ձմռանն առատ ձյան պատճառով մկների շրջանում ակնկումներ են լինում, իսկ տեղոմների բացակայության հետևանքով տարածվում են: Արիս Չալեյանը մատնանշում է, որ անգամ դեղանյութերով չեն կարողանում մկների տարածման դեմն առնել:

«Մեր գյուղում մկներ չեն եել, էս չորս տարի է, որ կան, ինչըղոր դրսից եկած մկներ են: Կատակ չեմ ընի, ըտենց մուկ մենք չենք ունեցել: Էսիգ ուրիշ տեսակ են, ավիրեն գը, կանգնած դաշտը պիտի երկու օրից քաղես, 4 օր հետո կերթաս դաշտ չկա»,-նկատեց մեր զրուցակիցը:

Այգաբացում հաշվարկում են մկների հսցրած վնասը

Կրծողների պատճառով շուրջ 400 հեկտար աշնանացան ցորենի մոտ 50 տոկոսը չենք կարողացել հնձել՝ իր հերթին հայտնեց Այգաբացի վարչական ղեկավար Սասուն Վանեցյանը:

«Ցորենի ցանքը քչացել է: Դաշտեր են եղել, որ կոմբայնը ընդհանրապես չի մտել, որովհետև մկները ցորենն ամբողջությամբ ոչնչացրել են»,- ասաց վարչական ղեկավարը:

Այագաբացում հողերը վարել են, բայց դեռ երկմտում են՝ գարնանացան կանեն, թեե՝ ոչ:

Գյուղացիները դիմել են համայնքի ղեկավարին՝ ահազանգելով, որ կրծողները ոչնչացնում են հացահատիկի հասած բերքը: Համայնքի ղեկավարի հանձնարարությամբ ստեղծվել է հանձնախումբ, որը տուն առ տուն է անցել ու գնահատել վնասը:

Կրծողները ոչ միայն Այգաբացին են վնաս հասցրել, այլև Ախուրյան խոշորացված համայնքի մյուս 32 բնակավայրերին։ Հիմնականում տուժել են բարձրադիր գոտիներում՝ սարերի տակ եղած համայնքները, որտեղ անջրդի հողերում են հացահատիկ մշակում:

Ախուրյան համայնքի գյուղատնտեսության ու բնապահպանության բաժնի ղեկավար Հովիկ Մելքոնյանը մեզ հետ զրույցում ասաց` եղել են դաշտեր, որ կոմբայնը դաշտամկից հետո չի մտել արտ. իմաստ չի եղել:

«150 հեկտար աշնանացան չի հնձվել, բերքը վնասված է եղել: Եղել են նաև դեպքեր, երբ մարդիկ դաշտից 50, 100 կամ 200 կիլոգրամ են ցորեն հավաքել, ուղղակի դաշտը մաքրելու համար են հնձել: Հիմա ոչ միայն ցորենի ու գարու դաշտերի խնդիրն է, այլ նաև կարտոֆիլի ու բանջարաբոստանային մյուս կուլտուրաների։ Բերքահավաքը վերջացավ, ու հիմա արդեն արտերում կեր չգտնելով` մտնելու են այնտեղ, որտեղ կեր կա»,- հավելեց համայնքապետարանի ներկայացուցիչը:

Մելքոնյանը նաև տեղեկացրեց, որ ցորենի ցանքատարածությունները տարեցտարի համայնքում նվազում է, իսկ պատճառը ոչ միայն կրծողներն են, այլ՝ պետության կողմից աջակցություն չտրամադրելը: Եթե 2022 թվականին, երբ գործում էր աշնացանացանի սուբսիդավորումը, մշակվել է ավելի քան 6 հազար 51 հեկտար ցորեն, իսկ հաջորդ տարի, երբ ծրագիրը դադարեցվել է, ցանքսը կտրուկ նվազել է՝ հասնել 4 հազարի, այս տարի ևս աշնանացանը կրճատվել է 400 հեկտարով:

Համայնքի գյուղատնտեսության ու բնապահպանության բաժնի ղեկավար վստահեցրեց՝ կրծողների դեմ պայքարի միջոցառումներ ժամանակին արվել են, բայց այս պահին այլ՝ ավելի լայնամասշտաբ միջոցառում է պետք։

Աշխատանքային խումբը գույքագրել է խնդիրները, ներկայացրել համայնքի ղեկավարին։ Նա էլ տվյալները կներկայացնի Շիրակի մարզպետարանին ու կառավարությանը:

20 սանտիմետրը մեկ մկան բույն է

Կրծողները վնաս են հասցրել նաև Շիրակի մարզի Անի համայնքի տասնյակ գյուղերում: Մարդիկ մտավախություն ունեն, որ սերմերն ընդամենը մկների կեր

կդառնան: Նույն վտանգը սպառնում է նաև գարնանացանին, եթե քայլեր չձեռնարկվեն։

«Պետք է մկների դեմն առնել։ Ամեն 20 սանտիմետրը մեկ մկան բույն է։ Նույն վիճակն է և՛ դաշտերում, և՛ արոտներում»,- դժգոհեց Անիի տարածաշրջանների գյուղացիներից մեկը:

Էկոնոմիկայի նախարարությունից հավաստիացնում են՝ Շիրակի մարզում 19 հազար 10 հեկտար տարածք են մոնիթորինգի արել, և 1300 լիտր թունանյութ տրամադրվել կրծողների դեմ պայքարելու համար:

Կրծողներ ակտիվ են նաև հանարապետության մյուս մարզերում:

Կոտայքի մարզի Զովունի բնակավայրի բնակիչ Յուրի Մրտիրոսյան էլ բողոքեց, որ նույն պատկերն է նաև իրենց մոտ: Նրա այգին ևս տուժել է մկներից:

«Այգում ծառեր եմ տնկել, ոչ մի ծառ չի կպել, մկներն արմատները կրծել են: Շուրջ 300 հազար դրամի վնաս եմ կրել»,-ասաց նա:

Կրծողներից տուծած գյուղացիները հայտարարում են, որ պետությունը պետք է մկների պայքարի դեմ միջոցառում ձեռնարկի ամբողջ հանարպեության տարածքով, որ չտարածվեն: Վնասներ կրած գյուղացիները պետությունից աջակցություն են ակնկալում՝ սուբսիադավորման կամ էլ անտոկոս վարկերի տեսքով:

Հեղինակ՝ Մանյա Պողոսյա

© 2020 Agropress.am All Rights Reserved.Design & Development by shivini.com

Search

hacklink hack forum hacklink film izle hacklink الجنسtipobetالجنسمشاهدة بدون تسجيلsahabetsahabetcasibomhacklinkhacklinkmatbetpadişahbetpalacebetpusulabet girişpusulabetholiganbetvaycasinojojobet güncel giriş1xbet girişjojobettaraftariumholiganbet girişzbahis giriştaraftarium24casibomkingroyalslotbarcasibomcasibom girişselçuksportsjustintvcasibom girişdeneme bonusumeritkingtaraftariumselçuksportsprimebahismeritkingbetciocasibomsahabetultrabet girişbetnano girişcasibomantalya escortultrabetKayseri Escortcasibom girişMavibetbahislionMavibetmarsbahiscasibomasdsadasdasdasdasfdasfasfsadfasdfsdfasdasdasdasdsahabet girişgrandpashabet