Գյուղատնտեսություն

Խաղողի մթերման գինը գործարանները բարձրացրել են

Նախորդ տարվանից շատ է

Ի տարբերություն նախորդ տարվա՝ այս սեզոնին խաղողի բերքը ավելի շատ կլինի: Թեև Խաղողագործների միության նախագահ Արտակ Սարգսյանը դեռ ստույգ հաշվարկ չունի, բայց պնդում է՝ միջինից բարձր բերք է սպասվում: Ասում է՝ խաղողի բերքատվության ցուցանիշը բարձր կլիներ, եթե չլինեին գարնան անձրևները, հետո կարկուտն ու ամառվա աննախադեպ շոգը:

Արմավիրի մարզի Սարդարադատ համայնքի 240 հեկտար խաղողի այգիներից ոչ աննախադեպ քանակի, բայց լավ բերքի սպասելիք ունեն: Վարչական ղեկավար Արթուր Խաչատրյանի խոսքով՝ տարեցտարի խաղողի այգիները նվազում են: Նա համայնքի գրանցամատյանն է բացում և ցավով փաստում, որ 3 տարի առաջ 290 հեկտար տարածություն էր զբաղեցնում խաղողի այգիները: Ըստ նրա՝ գյուղացիները քանդում են այգիները՝ մթերման խնդիրների պատճառով:

«Մի քանի տարի մթերման խնդիրներ առաջացան, խաղողը մնաց այգիներում, գյուղացիներն էլ քանդեցին: Խաղողի ինքնարժեքը բարձր է՝ կախված սորտից տատանվում է 90-110 դրամի սահմաններում: Գործարանները, սակայն, մեկ կիլոգրամ խաղողը 90 դրամով են ընդունում: Մեր խաղողագործը մրցունակ չէ, խաղողի մթերման գինն էլ ցածր է, մարդիկ ճարահատ հանձնում են, բայց եկամուտ չեն ստանում, հետևաբար, քանդում են այգիները: Ամեն ինչ թանկացել է եռակի-քառակի, բայց խաղողի գինը մնացել է նույնը, բոլոր պտուղ-բանջարեղենի գինն ավելի թանկ է, քան՝ խաղողինը»,- Ագրոպրեսի հետ զրույցում նշեց նա:

Չնայած տարիներ շարունակ խնդիրը բարձրաձայնում ենք, բայց մեր երկրում խաղողի մթերման խնդիրն այդպես էլ չի կարգավորվում՝ սեզոնին ընդառաջ կրկին հարց է բարձրացնում Խաղողագործների միության նախագահը: Սարգսյանը հիշեցրեց, որ նախորդ տարի բերքը քիչ էր, մթերումն անաղմուկ անցավ, գործարաններն ընդունեցին, իսկ խաղողագործներն էլ ստիպված չեղան ճանապարհ փակել և պահանջել մթերում իրականացնել:

Կոնյակի արտահանման խնդիրը կազդի՞ մթերման վրա

Հիմա, սակայն, Արտակ Սարգսյանն անհանգստացած է. մտավախություն ունի, որ կոնյակի արտահանման խնդիրը կարող է անդրադառնալ խաղողի մթերման վրա:

«Խնդիրը պետք է դիտարկել վերամշակող- խաղողագործ տիրույթում: Եթե միայն խաղողագործի տեսանկյունից վերցնենք, ճիշտ չէ, վերամշակողն էլ պետք է լավ վիճակում լինի, որպեսզի կարողանա խաղող գնել: Գարնանից վատ վիճակ է վերամշակող ընկերությունների մոտ, հատկապես՝ կոնյակագործների: Վրացական սահմանին անօրինական խոչընդոտներն ազդել են մեր վերամշակող ձեռնարկությունների վրա: Շատերը տուժել են 50 տոկոսով, որոշներն էլ փակման վտանգի առջև են կանգնած»,-նկատեց մեր զրուցակիցը:

Արարատի մարզի Քաղցրաշեն համայնքում էլ բերքն առատ չէ, բայց խաղողագործներն այստեղ անհանգիստ չեն: Նրանք հայտնում են, որ

գործարաններն արդեն պայմանագրեր են սկսել կնքել, նախորդ տարվա համեմատ մի բան էլ ավելի լավ պայմաններով:

Մթերման գինը բարձրացրել են

«Կախված սորտերի տեսակներից՝ գործարանները պայմանագրերը կնքում են սկսած կիլոգրամը 140- 170 դրամով, նախորդ տարի 130-140 դրամով են տարել, 20 դրամով այս սեզոնին գինը բարձրացրել են»,-փոխանցեց վարչական ղեկավար Աշոտ Խալաթյանը:

Քաղցրաշենը տուժել է գարնանային կարկտահարությունից, համայնքում ընդհանուր առմամբ 300 հեկտար այգի է վնասվել: Վարչական ղեկավարը հավելեց, որ Էկոնոմիկայի նախարարությունից տեղեկացրել են, որ փոխհատուցում է լինելու: Թե ինչ ձևով է պետությունը մեղմելու կարկուտից տուժած գյուղացիները վնասները դեռ հայտնի չէ, առայժմ սպասում են աջակցությանը:

«Կարկուտի պատճառով գյուղացին 1-2 տարի հետ է ընկնում, էդքան ժամանակ է պետք, որ այգին վերականգնվի: Դա էլ իր հերթին ներդրումներ է ուզում. փող է պետք, որ լավ պարարտացում տաս, առատ ոռոգում անես»,-շարունակեց Խալաթյանը:

Վերին Արտաշատցի խաղողագործ Աշոտ Ղազարյան էլ ասաց, որ իրենց մոտ էլ են գործարանները սկսել պայմանագրեր կնքել, մեկ կիլոգրամի դիմաց խաղողագործին 140 դրամ գումար են առաջարկում: Վերին Արտաշատի Մխիթար, Քիշմիշ տեսակի խաղողն արդեն մեկ շաբաթ է արտահանվում է: Ղազարյանը նշեց, որ արտահանողներն անմիջապես դաշտից եկ կիլոգրամ խաղողը 400 դրամով են գնում:

Այդուհանդերձ, որոշ խաղողագործներ դեռ չեն շտապում լավատեսական հայտարարություններ անել: Թեև առայժմ մթերման համար առաջարկած գնից չեն դժգոհում, բայց նախորդ տարիների փորձն աչքի առաջ ունենալով՝ կասկածում են, որ որոշ գործարաններ հնարավոր է մթերման ամենապիկ ժամանակ գինը նվազեցնեն՝ հասցնելով 90 դրամի:

Հեղինակ՝ Մանյա Պողոսյան

© 2020 Agropress.am All Rights Reserved.Design & Development by shivini.com

Search

hacklink hack forum hacklink film izle hacklink الجنسtipobetالجنسمشاهدة بدون تسجيلsahabetsahabetcasibomhacklinkhacklinkmatbetpadişahbetpalacebetpusulabet girişpusulabetholiganbetvaycasinojojobet güncel giriş1xbet girişjojobettaraftariumholiganbet girişzbahis giriştaraftarium24casibomkingroyalslotbarcasibomcasibom girişselçuksportsjustintvcasibom girişdeneme bonusumeritkingtaraftariumselçuksportsprimebahismeritkingbetciocasibomsahabetultrabet girişbetnano girişcasibomantalya escortultrabetKayseri EscortcasibomMavibetbahislionMavibetmarsbahiscasibomasdsadasdasdasdasfdasfasfsadfasdfsdfasdasdasdasdsahabet girişgrandpashabet