Գյուղատնտեսություն

Եղանակային պայմաններն ու կարտոֆիլի բերքատվությանը

Փաշինյանը շփվել է ազատանցի կարտոֆիլագործների հետ

«Ո՞նց է բերքդ այս տարի»,- Շիրակի մարզի Ազատան համայնքի դաշտում կարտոֆիլ հավաքող գյուղացուն հարցնում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Լավ»,-կարտոֆիլի դաշտ այցելած վարչապետին պատասխանում է ազատանցին

Կարտոֆիլի բերքահավաք իրականացնող գյուղացիների հետ զրուցում է Փաշինյանը, հետո գետնից վերցնում կարտոֆիլը, նայում և ասում. «Մեկ հեկտար՝ 1000 մետրից 35 տոննա բերք ստանալո՞ւ եք, նորմալ է էլի»:

«Կարտոֆիլի միջին բերք ենք ստացել»,- Ագրոպրեսի հետ զրույցում ներկայացրեց ազատանցի կարտոֆիլագործ Գևորգ Աբրահամյանը:

Ըստ ֆերմերի՝ եթե կարկուտը չլիներ, բերքն ավելի շատ կլիներ, բայց Ազատանի հողատարածքները մի քանի անգամ կարկտահարվել են՝ վնասվել է նաև կարտոֆիլը:

«Բավականին կարկտահարված դաշտեր ունեցանք, ինչի հետևանով տարբեր հատվածներում տարբեր բերք ենք ստացել, տեղ կա հեկտարից 12 տոննա, տեղ կա՝ 30 տոննա»,- փոխանցեց հողագործը:

Կարտոֆիլագործն ասում է՝ բերքը պակաս էր նաև երաշտի պատճառով: Նա նշում է, որ տևական չորային եղանակն իր բացասական հետևանքներն է թողել:

Գևորգ Աբրահամյանը հիմա անմիջապես դաշտից մեծածախ գնով կիլոգրամը 130-140 դրամով է կարտոֆիլը վաճառում: Նա դժգոհում է, որ բերքի ոչ բարձր ցուցանիշների և ներդրումների համեմատ վաճառքի գինը ցածր է:

«Կարտոֆիլի կիլոգրամը ինքնարժեքը մեզ վրա 130 դրամ է նստում: Գյուղատնտեսության մեջ արտադրողը ոչ մի անգամ շահեկան վիճակում չի հայտնվել: Ասում են՝ արտադրողը միայն կարող է ապրել, բայց չի կարող հարստանալ: Բերքահավաքը հենց ավարտում ենք վարկ ենք վերցնում, որ կարողանանք տակից դուրս գալ»,-նշեց նա:

Ազատանցի ֆերմերի դիտարկմամբ՝ կարտոֆիլի մշակության չարչարանքը շատ է,  անգամ  հողից հանելուց հետո էլ աշխատանքը չի ավարտվում, քանի որ պետք է տեսակավորել, հետո պահպանել և այնպես անել, որ  բերքը չցրտահարվի կամ չծլի տաքից: Եկամուտը կախված է նաև տվյալ տարում կարտոֆիլի գնից,  եթե ինքնարժեքից ցածր են վաճառում, արդեն եկամուտ չի բերում: Կարտոֆիլագործը նաև մատնանշում է, որ այս տարի արտահանումն է կաղում, դեպի ռուսական շուկա այս տարի դեռ արտահանում չի եղել:

«Ռուսաստանում էլ կարտոֆիլը բավականաչափ էժան է: Որ տարին Ռուսաստանում շատ թանկ է եղել կարտոֆիլը հարևան երկրներից սկսել են ներմուծել, հաջորդ տարի իրենց մոտ սկսել են խոշոր ներդրումներ անել ու սկսել են իրենց մոտ էլ շատ արտադրել և այլ պետություններից ներկրումների ծավալները նվազեցնել: Էս տարի իրենց մոտ լավ կարտոֆիլի բերք կա, դրա համար մեզանից չեն ներկրում»,-հավելեց մեր զրուցակիցը:

Ֆերմեր Գևորգը շտապում է մինչև ամսվա վերջ կարտոֆիլը դաշտից տուն հասցնել, քանի դեռ անձրևներ չի սկսել: Կարտոֆիլագործը, սակայն մտավախություն ունի, որ չի կարող հասցնել, քանի որ աշխատուժի խնդիր կա:

«Բանվոր չկա, բացառված է բանվորը, աշխատուժ չկա: Բանվորին օրական 6000 դրամ ենք տալիս , 8000 էլ՜ տղամարդկանց, որ բեռ են կրում: Մի բան էլ դեռ բանվորի տրանսպորտի հարցերը մենք ենք լուծում: Բավականին նորմալ գին է, բայց չեն ուզում աշխատել: Ստեղ չեն գալիս, որովհետև Արարատյան դաշտում խաղողի բերքահավաք է, գնում են այգիներում են աշխատում: Աշխատուժն ասում է՝ այգինե րում ավելի հեշտ է աշխատելը, քան դաշտում կռացած կարտոֆիլ հավաքելը»,-ասաց նա:

Գեղարքունիքում միջին բերք են ստացել

Կարտոֆիլագործությամբ հայտնի Գեղարքունիքի մարզում էլ այս տարվա բերքը առատ չէ, միջին բերքատվություն է գրանցվել: Նորակերտում կարտոֆիլի բերքատվության վրա ևս եղանակային պայմաններն են ազդել:

«Դե կարկուտ եկավ ցանքատարածությյունների վրա և մոտ 50 տոկոսի չափով վնասեց: Մարդիկ ստիպված լրացուցիչ ծախս արեցին՝ պարարտացրեցին, որ բերք տա: Հիմա կիլոգամը 140 դրամով կարտոֆիլ ենք վաճառում, ձեռնտու չէ մեզ էդ գնով ծախելը: Բանվորը թանկացել է, աշխատողին օրական 9000-10000 դրամ փող ենք տալիս չհաշված բեռ տեղափոխողների գները, որոնք 6000-7000 դրամ փող են ուզում: Տեխնիկան թանկ, դիզելը թանկ»,-մանրամասնեց վարչական ղեկավար Գարասիմ Սարգսյանը:

Մեծ Մասրիկում, որ կարտոֆիլի բերքով հայտնի համայնք է համարվում,   կանխատեսումները նույնպես լավատեսական  չեն:
Համայնքի ղեկավար Արմեն Ասատրյանի տեղեկացմամբ՝  չնայած  բերքը դեռ հողում է, սակայն բարձր ցուցանիշների ակնկալիքներ չունեն:

Հեղինակ՝ Մանյա Պողոսյան

© 2020 Agropress.am All Rights Reserved.Design & Development by shivini.com

Search

hacklink hack forum hacklink film izle hacklink الجنسtipobetالجنسمشاهدة بدون تسجيلsahabetsahabetcasibomhacklinkhacklinkmatbetpadişahbetpalacebetpusulabet girişpusulabetholiganbetvaycasinojojobet güncel giriş1xbet girişjojobettaraftariumholiganbet girişzbahis giriştaraftarium24casibomkingroyalslotbarcasibomcasibom girişselçuksportsjustintvcasibom girişdeneme bonusumeritkingtaraftariumselçuksportsprimebahismeritkingbetciocasibomsahabetultrabet girişbetnano girişcasibomantalya escortultrabetKayseri Escortcasibom girişMavibetbahislionMavibetmarsbahiscasibomasdsadasdasdasdasfdasfasfsadfasdfsdfasdasdasdasdsahabet girişgrandpashabet