Վերամշակում

Insider-ն անդրադարձել է հայկական պանրի արտադրության ավանդույթներին

Insider-ը հայկական պանրի արտադրության ավանդույթների մասին

Ինչպե՞ս է Ճամբարակ գյուղում պահպանվում Հայաստանում պանրի պատրաստման 5000 տարվա ավանդույթը. «Insider»-ն անդրադարձել է Հայաստանում պանրի պատրաստման ավանդույթներին՝ ներկայացնելով մոթալ պանիրը: Հոդվածի հեղինակը, հյուրընկալվելով Ճամբարակ գյուղում, պանրի արտադրությամբ զբաղվող Ռուսլան Թորոսյանի օգնությամբ, մանրամասն ներկայացնում է պանրի պատրաստման ավանդույթները, տեխնոլոգիան:
«Իմ տատիկներն ու պապիկները զբաղվել են այս պանրի արտադրությամբ: Այն մեր տարածաշրջանին բնորոշ պանիր է: Ցավոք, վերջին տարիներին այն հայտնվել է վերացման եզրին: Շատ քչերն էին զբաղվում, քանի որ շատ աշխատատար է», ասել է Ռուսլան Թորոսյանն՝ պատմելով, որ ընտանիքում որոշում են վերակենդանացնել այս գործը: Ճանապարհորդելով Հայաստանում, հանդիպելով բազմաթիվ ֆերմերների հետ, տարբեր համագործակցության արդյունքում Ռուսլան Թորոսյանի ընտանիքը սկսում է զբաղվել մոթալ պանրի արտադրությամբ:

Մանրամասն ներկայացնելով պանրի արտադրության տեխնոլոգիան՝ Ռուսլան Թորոսյանը նշում է, որ շուկայում սպառումն այդքան մեծ չէ, քանի որ այն թանկ է:

Շուկայում սպառումն այդքան մեծ չէ, քանի որ այն թանկ է:

Ռուսլան Թորոսյան
«Այս գործի մեջ կարևորությունն այն է, որ պետք է սիրես այն: Մեր պարագայում հոբբին դարձավ բիզնես, կարողացանք, սիրված զբաղմունքի միջոցով որոշ եկամուտ ստանալ»,-հավելեց Ռուսլան Թորոսյանը:

Follow Us

People's Poll

Why Gap is investing in life education
logo

Download Newskit App

Lorem Ipsum is simply dummy text of the printing and
typesetting industry.

banner

Սոցիալական ցանցերում

Մեր մասին

Search