Վերամշակում

Մեկնարկել է «Հայկական գինիները Ռուսաստանում» ծրագիրը

Մեկնարկել է «Հայկական գինիները Ռուսաստանում» ծրագիրը

Մոսկվայի Ժողովրդական տնտեսության ձեռքբերումների ցուցասրահ-համալիրի (ВДНХ) հայկական տաղավարում՝ հայկական գինու փառատոնի ժամանակ տրվել է «Հայկական գինիները Ռուսաստանում» նախագծի պաշտոնական մեկնարկը:

«Հայկական գինիները Ռուսաստանում» նախագիծն իրականացվում է Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի (ՀԽԳՀ) կողմից՝ Ռուսաստանի սոմելիեների և փորձագետների միության (ՌՍՓՄ) հետ համագործակցությամբ։ Նախագծի նպատակն է կրթական և մարքեթինգային ծրագրերի միջոցով խթանել հայկական գինիները Ռուսաստանի Դաշնության խոշոր քաղաքներում:
image
image
Ռուսաստանի սոմելիեների և փորձագետների միության նախագահ Արթուր Սարկիսյանը Մոսկվայում նախագիծը ներկայացրել է հինգ տասնյակից ավելի լրագրողների և բլոգերների, որոնց թվում էին Simple wine news, Винная карта, Retail.ru, WineRetail.info և Алкоэксперт գինու մասնագիտացված կայքերի և լրատվամիջոցների ներկայացուցիչներ, ինչպես նաև գինու փորձագետներ, սոմելիեներ և դիստրիբյուտորներ Amelia, Alianta, L-Wine և այլ ընկերություններից:

«Այսօր նշանակալի օր է: Ռուսաստանի սոմելյեների և փորձագետների միությունը և Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամը համաձայնագիր ստորագրեցին՝ Ռուսաստանում հայկական գինիների խթանման ծրագրի իրականացման վերաբերյալ: Ուրախ եմ, որ ունենք հնարավորություն համատեղ ջանքերով և պետության օժանդակությամբ զբաղվել հայկական գինիների խթանումով՝ ցույց տալով, թե ինչ է այսօր իրենից ներկայացնում հայկական գինին», - նշել է Ռուսաստանի սոմելիեների և փորձագետների միության նախագահ Արթուր Սարկիսյանը՝ հավելելով, որ Հայաստանն այսօր արտադրում է բարձրորակ և օրիգինալ չոր գինիներ, որոնց գնահատողներն անպայման կգտնվեն Ռուսաստանում: 

«Ռուսաստանը հայկական գինու սպառման խոշորագույն շուկան է, որտեղ, չնայած բավականին ագրեսիվ մրցակցության, կա նաև հայկական գինիների սպառման մեծ ներուժ, որը պետք է օգտագործել: Հենց այդ նպատակով էլ որոշեցինք համախմբել մեր և Ռուսաստանի մեր գործընկերների ուժերը և ակտիվ զարգացնել այս ուղղությունը: Ռուսաստանում Հայաստանը տարիներ շարունակ ճանաչելի է եղել առավելապես հայկական կոնյակով: Մեր նպատակն է, որպեսզի հայկական բարձրորակ գինիները նույնպես իրենց ուրույն և արժանի տեղը զբաղեցնեն ռուսական շուկայում»

ՀԽԳՀ-ի գործադիր տնօրեն Զարուհի Մուրադյան
«Ռուսաստանը հայկական գինու սպառման խոշորագույն շուկան է, որտեղ, չնայած բավականին ագրեսիվ մրցակցության, կա նաև հայկական գինիների սպառման մեծ ներուժ, որը պետք է օգտագործել: Հենց այդ նպատակով էլ որոշեցինք համախմբել մեր և Ռուսաստանի մեր գործընկերների ուժերը և ակտիվ զարգացնել այս ուղղությունը: Ռուսաստանում Հայաստանը տարիներ շարունակ ճանաչելի է եղել առավելապես հայկական կոնյակով: Մեր նպատակն է, որպեսզի հայկական բարձրորակ գինիները նույնպես իրենց ուրույն և արժանի տեղը զբաղեցնեն ռուսական շուկայում», - նշել է ՀԽԳՀ-ի գործադիր տնօրեն Զարուհի Մուրադյանը:

«Հայկական գինիները Ռուսաստանում» նախագիծը կիրականացվի մի քանի փուլով: Առաջին փուլում ՌՍՓՄ-ն կուսումնասիրի ռուսական գինու շուկան, որից հետո, ՀԽԳՀ-ի հետ համատեղ, կմշակի մարքեթինգային ռազմավարություն և կկազմի խթանման գործողություների պլան:

Հաջորդ փուլում կմշակվի և ռուսերեն լեզվով կկազմվի երեք տարբեր մակարդակի ծրագիր Հայաստանի գինեգործության, պատմության, խաղողի տեղածին սորտերի և գինու բրենդերի մասին, կտպագրվի տեղեկատվական բրոշյուր «Հայաստան. խաղողագործություն և գինեգործություն» թեմայով՝ սոմելիեների և գինու դպրոցի ուսանողների համար, կանցկացվեն դասախոսություններ և սեմինարներ գինու ոլորտի մասնագետների համար:

Այս ծրագրի շրջանակում նաև նախատեսվում  է սոմելիեների և գնորդների, ինչպես նաև Ռուսաստանի լրագրողների և հայտնի բլոգերների այցը Հայաստան և նրանց շրջագայությունը երկրի գինու տարածաշրջաններ ու գինեգործարաններ: Հայաստան այցերի հետ կապված ծրագրերը կիրականացվեն երկու երկրների միջև ճանապարհորդության սահմանափակումների վերացումից և համավարակային միջոցառումների ավարտից հետո:

Follow Us

People's Poll

Why Gap is investing in life education
logo

Download Newskit App

Lorem Ipsum is simply dummy text of the printing and
typesetting industry.

banner

Սոցիալական ցանցերում

Մեր մասին

Search