Պաշտոնական

Մեկնարկել են 2021 թվականի գյուղատնտեսական տարվա համար ապահովագրական պայմանագրերի կնքման աշխատանքները։

Գյուղաապահովագրության պայմանագրեր կնքելու համար հարկավոր է մոտենալ «ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ-ԱՐՄԵՆԻԱ», «ՍԻԼ ԻՆՇՈՒՐԱՆՍ» և «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ապահովագրական ընկերությունների գրասենյակներ։
2021 թվականի գյուղատնտեսական տարվա համար ապահովագրվող մշակաբույսերի ցանկն ընդլայնվել է, դրանում ներառվել են՝
կարտոֆիլ,
սալոր,
ձմերուկ/սեխ
Ապահովագրական պայմանագրերի կնքման համար սահմանված են հստակ ժամկետներ
գարնանային ցրտահարություն՝ խաղողի, ծիրանի, դեղձի ապահովագրությունը կիրականացվի Արմավիր, Արարատ, Վայոց ձոր, Կոտայք, Տավուշ, Արագածոտն մարզերում
Պայմանագրերի կնքման վերջնաժամկետն է փետրվարի 20-ը
կարկտահարություն և գարնանային ցրտահարություն՝ վաղահաս կարտոֆիլի ապահովագրությունը կիրականացվի բոլոր մարզերում
Պայմանագրերի կնքման վերջնաժամկետն է մարտի 10-ը,
կարկտահարություն և հրդեհ՝ դեղձի,  կարկտահարություն և  գարնանային ցրտահարություն՝ միջին-վաղահաս, միջին-ուշահաս և ուշահաս կարտոֆիլի և սալորի ապահովագրությունը կիրականացվի բոլոր մարզերում
Պայմանագրերի կնքման վերջնաժամկետն է մարտի 20-ը,
կարկտահարություն և հրդեհ՝ խաղողի, ծիրանի ապահովագրությունը Արմավիր, Արարատ, Վայոց ձոր, Կոտայք, Տավուշ, Արագածոտն և կարկտահարություն՝ սալորի ապահովագրությունը կիրականացվի բոլոր մարզերում
Պայմանագրերի կնքման վերջնաժամկետն է մարտի 25-ը,
կարկտահարություն՝ խնձորի ապահովագրությունը կիրականացվի բոլոր մարզերում
Պայմանագրերի կնքման վերջնաժամկետն է ապրիլի 20-ը,
կարկտահարություն՝ ձմերուկի, սեխի ապահովագրությունը կիրականացվի Արմավիր, Արարատ, Արագածոտն մարզերում
Պայմանագրերի կնքման վերջնաժամկետն է ապրիլի 25-ը,
կարկտահարություն, կարկտահարություն և հրդեհ՝ աշնանացան և/կամ գարնանացան հացահատիկ (ցորեն, գարի և վարսակ) ապահովագրությունը կիրականացվի բոլոր մարզերում
Պայմանագրերի կնքման վերջնաժամկետն է մայիսի 1-ը։
Հնարավոր է կնքել պայմանագրեր՝ ռիսկերի համակցմամբ.
կարկտահարություն և հրդեհ, գարնանային ցրտահարություն ռիսկերի համակցմամբ խաղողի, ծիրանի և դեղձի ապահովագրության համար՝ պայմանագրերի կնքման վերջնաժամկետն է յուրաքանչյուր տարվա փետրվարի 20-ը,
կարկտահարություն կամ գարնանային ցրտահարություն ռիսկերի համակցմամբ վաղահաս կարտոֆիլի պայմանագրերի կնքման վերջնաժամկետն է մարտի 10-ը,
կարկտահարություն կամ գարնանային ցրտահարություն ռիսկերի համակցմամբ սալորի, միջին-վաղահաս, միջին-ուշահաս և ուշահաս կարտոֆիլի պայմանագրերի կնքման վերջնաժամկետն է մարտի 20-ը։
Պետության կողմից կսուբսիդավորվի ապահովագրավճարի 50-60 %-ը։
© 2020 Agropress.am All Rights Reserved.Design & Development by shivini.com

Search