Վերամշակում

Վարչապետը ծանոթացել է Էդուարդո Էռնեկյանին պատկանող «Տիեռաս դե Արմենիա» ՓԲԸ-ի տնտեսության գործունեությանը

Նիկոլ Փաշինյանը եւ Էդուարդո Էռնեկյանը շրջայց են կատարել տնտեսության տարածքում, եղել խաղողի այգիներում, գինեգործարանում։ Շրջայցի ընթացքում կառավարության ղեկավարին ներկայացվել են խաղողի այգիների մշակման եւ ոռոգման տեխնոլոգիաները, խաղողի վերամշակման, գինու արտադրության գործընթացը: Վարչապետը ծանոթացել է նաեւ բերքահավաքի ընթացքին, հանդիպել բերքահավաքով զբաղված աշխատակիցներին, զրուցել նրանց հետ։

Շրջայցից հետո Նիկոլ Փաշինյանն ու Էդուարդո էռնեկյանն առանձնազրույց են ունեցել, որի ընթացքում մտքեր են փոխանակել Հայաստանի առաջընթացի, տնտեսական զարգացման, ներդրումային ծրագրերի իրականացման եւ մի շարք այլ հարցերի շուրջ։

Վարչապետը նշել է, որ տպավորված է «Տիեռաս դե Արմենիա»-ի տնտեսության կազմակերպվածությամբ եւ բարձր գնահատել արգենտինահայ գործարարի ներդրումը Հայաստանի տնտեսության զարգացման, հայկական գինեգործության մեջ տեխնոլոգիական եւ որակական նոր չափանիշներ, նոր մշակույթ ներմուծելու գործում։

Էդուարդո Էռնեկյանը երախտագիտություն է հայտնել Նիկոլ Փաշինյանին գնահատականի համար եւ նշել, որ պատրաստ է շարունակել ներդրումային գործունեությունը եւ նոր ծրագրեր իրականացնել՝ ի նպաստ Հայաստանի զարգացման ու տնտեսական բարգավաճման։

ՀՀ վարչապետը եւ արգենտինահայ գործարարը քննարկել են Հայաստանում «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ կողմից իրականացվող ծրագրերը։ Մասնավորապես, անդրադարձ է եղել ընկերությանը կոնցեսիոն կառավարման տրված Երեւանի «Զվարթնոց», Գյումրիի «Շիրակ» օդանավակայանների զարգացմանը, ենթակառուցվածքների բարելավմանը, վերանորոգմանը եւ հետագա շահագործմանը վերաբերող հարցերի։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաեւ Էդուարդո Էռնեկյանին պատկանող ընկերությունների կողմից Հայաստանում իրականացվող այլ բիզնես ծրագրերի ընթացքի շուրջ։

Նիկոլ Փաշինյանը եւ Էդուարդո Էռնեկյանը գոհունակություն են հայտնել երկկողմ համագործակցության ընթացքից եւ փոխադարձաբար վերահաստատել այն ավելի զարգացնելու պատրաստակամությունը։

Հաջորդիվ վարչապետն ուղեւորվել է Արմավիր քաղաք, որտեղ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթեւոսյանի եւ Արմավիրի քաղաքապետ Դավիթ Խուդաթյանի ուղեկցությամբ շրջել է քաղաքում, ծանոթացել ընթացիկ իրավիճակին եւ քաղաքի զարգացման ծրագրերին։ Նիկոլ Փաշինյանը նաեւ զբոսնել է Արմավիրի քաղաքային զբոսայգում եւ զրուցել բնակիչների հետ։

Follow Us

People's Poll

Why Gap is investing in life education
logo

Download Newskit App

Lorem Ipsum is simply dummy text of the printing and
typesetting industry.

banner

Social & newsletter

© 2019 Shivini. All Rights Reserved.Design & Development by Shivini

Search