Գյուղատնտեսություն

Նախարարությունը հանդես կգա նախաձեռնությամբ գյուղատնտեսական նշանակության չօգտագործվող հողերի հարցով

, որով կհստակեցվի, թե գյուղատնտեսական նշանակության որ հողատարածքները չեն օգտագործվում և թե դրանց օգտագործման համար ինչ  մեխանիզմներ կարող են մշակվել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հրավիրված ասուլիսում հայտնեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը:

«Մենք ունենք ոռոգելի հողատարածքներ, որոնք չեն օգտագործվում բազմաթիվ պատճառներով: Մի դեպքում կա ոռոգման արդյունավետության հարց, մյուս դեպքում հարցը հողատարածքի չափն է, մյուսում՝ սեփականատիրոջ բացակայությունը և այլն: Այս փաստերը գույքագրված են որոշակի հարցումների արդյունքում: Մենք նախատեսում ենք առաջիկայում կառավարությանն առաջարկել կոնկրետ քայլեր, որոնք թույլ կտան որակել, թե արդյոք հողամասն օգտագործվում է, իսկ եթե չի օգտագործվում, ինչպիսի մեխանիզմներ կարող են առաջարկվել, որոնք կարող են խթանել, որ այդ հողամասերն օգտագործվեն և դառնան արդյունավետ՝ կիրառության տեսանկյունից: Պետք է լինի օբյեկտիվ գնահատման մեխանիզմ»,-ասաց Խաչատրյանը:

Հետևեք մեզ

People's Poll

Why Gap is investing in life education
logo

Download Newskit App

Lorem Ipsum is simply dummy text of the printing and
typesetting industry.

banner

Social & newsletter

© 2019 Shivini. All Rights Reserved.Design & Development by Shivini

Search