Գյուղատնտեսություն

ԱՀ գյուղատնտեսության նախարարը ընդունել է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտորին

, նախագահ Վարդան Ուռուտյանին և բուհի ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Ռոբերտ Մակարյանին:

Ժիրայր Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Արցախում կազմակերպված գիտագործնական կոնֆերանսներին բուհի պրոֆեսորադասախոսական կազմի ակտիվ մասնակցության համար և հույս հայտնել, որ համագործակցությունն ավելի կխորանա:

Տարին Արցախի գյուղոլորտի համար նաև ուսումնական էր, նշել է նախարարն ու հավելել, որ այս մոտեցումը շարունակական կլինի: Ժամանակը նոր հրամայականներ է թելադրում, և նոր մարտահրավերներին դիմակայելու, շոշափելի արդյունքներ գրանցելու համար անհրաժեշտ է բարձրացնել ոլորտում ներգրավված մասնագետների պատրաստականության մակարդակը: Արցախի գյուղոլորտում առկա է  վերապատրաստման և ուսուցման խնդիր, և նախարարությունն այդ նպատակով պարբերաբար կազմակերպում է դասընթացներ և սեմինարներ, որոնցում ներգրավված են մասնագետներ ՀՀ-ից:

Շոշափվեցին նաև հարցեր՝ կապված վերապատրաստման նորագույն մեթոդների ու մոտեցումների, ինչպես նաև՝ տեխնիկական վերազինման անհրաժեշտության մասին:

Հանդիպմանը մասնակցում էր նաև ԱՀ ԳԳԱՀ տնօրեն Տիգրան Ծատրյանը:

Հետևեք մեզ

People's Poll

Why Gap is investing in life education
logo

Download Newskit App

Lorem Ipsum is simply dummy text of the printing and
typesetting industry.

banner

Social & newsletter

© 2019 Shivini. All Rights Reserved.Design & Development by Shivini

Search