Գյուղատնտեսություն

Շիրակի մարզպետը և Չինաստանի Հայնան նահանգի ղեկավարը քննարկել են համագործակցության ծրագրերը

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Հայաստանն առաջին անգամ է մասնակցում Չինաստանի խոշորագույն գյուղատնտեսական այսպիսի ցուցահանդեսի՝ Հայնան նահանգում անցկացվող ձմեռային միջազգային այս տոնավաճառին:

Հայկական տաղավարը ներկայացնում է «Չին-հայկական հարաբերությունների տարածաշրջանային զարգացման հիմնադրամը»։ Տաղավարում ներկայացված են բարձրորակ և էկոլոգիապես մաքուր արտադրանք, որոնք պատրաստված են Հայաստանի Հանրապետությունում աճեցված մրգերից և բանջարեղեններից:

Ինչպես տեղեկացրին Շիրակի մարզպետարանի տեղեկատվության ու հասարակության հետ կապերի բաժնից, Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը ցուցահանդեսի պատվավոր հյուրերի ցանկում է և այցի շրջանակներում հանդիպել է Հայնան նահանգի ղեկավար Շեն Սյաոմինին։ Նահանգապետի հետ առավել առարկայական են քննարկվել երկուստեք գործակցության ուղղությունները, համատեղ իրականացվելիք հնարավոր ծրագրերը:

Չինական կողմը հետաքրքրվել է Տիգրան Պետրոսյանի կողմից ներկայացվող ներդրումային ծրագրերով:

Կողմերը քննարկել են Հայնան նահանգում Շիրակի մարզի և Շիրակի մարզում Հայնան նահանգի առևտրի տներ բացելու հնարավորությունները:

Շիրակի մարզի հնարավորությունների և ներուժի մասին առավել հստակ պատկերացում ունենալու նպատակով՝ Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը Հայնանի պատվիրակությանը հրավիրել է Շիրակի մարզ։

Հետևեք մեզ

People's Poll

Why Gap is investing in life education
logo

Download Newskit App

Lorem Ipsum is simply dummy text of the printing and
typesetting industry.

banner

Social & newsletter

© 2019 Shivini. All Rights Reserved.Design & Development by Shivini

Search