Գյուղատնտեսություն

Պարարտանյութերի տեսակները եվ նրանց դերը բույսերի բերքատվության բարձրացման գործում

Մշակաբույսերից կայուն և բարձր բերք ստանալու համար կարևորագույն նշանակություն ունի պարարտանյութերի ճիշտ կիրառումը: Դրա համար հաշվի է առնվում մշակաբույսի պահանջը սննդանյութերի նկատմամբ, հողի և օգտագործվող պարարտանյութերի հատկությունները:Դրանց չափավոր և ճիշտ օգտագործելու դեպքում բարելավում է բուսական մթերքների որակը, նրանցում ավելանում է սպիտակուցների, օսլայի, շաքարի, ճարպերի, մոխրային ու արոմատիկ նյութերի քանակը:

Պարարտանյութերը ըստ տեսակի բաժանվում են երեք հիմնական խմբերի:

1. Օրգանական` գոմաղբ, գոմաղբահեղուկ, տորֆ, կոմպոստներ, թռչնաղբ, կանաչ պարարտանյութ և օրգանական պարարտանյութերի մեջ իր հատկություններով առանձնացվող, գոմաղբի կալիֆորնիական կարմիր որդերի միջոցով ստացվող կենսահումուսը:

2. Հանքային` ազոտական, ֆոսֆորական, կալյումական և այլն:

3. Բակտերիոլոգիական` նիտրատին, ազոտաբակտերին, ֆոսֆորաբակտերին և նոր Հայաստանում արտադրվող ունիվերսիալ բիոլոգիական հեղուկ պարար¬տան¬յութեր ազոտովիտ-1 ազոցեովիտ-1 պարարտանյութերտ, որոնք փորցարկվել են արտադրությունում և համարվում են անփոխարինելի պարարտանյութեր:

Գոմաղբ` հիմնական օրգանական պարարտանյութն է, որից ստանում են, կոմպոստներ, կենսահումուս: Գոմաղբը իր մեջ պարունակում է բույսերի սննդառության համար անհրաժեշտ բոլոր տարրերը: Գոմաղբով պարարտացված դաշտերում բարելավում է հողի միկրոֆլորան, բարձրանում է ոչ միայն տվյալ տարվա բերքը, այլև լավ պայմաններն են ստեղծվում հաջորդ տարիների ցանված բույսերի համար: Գոմաղբի օգտակար հատկությունները ավելանում են, եթե այն օգտագործվում է հասունացած վիճակում, իսկ հասունացած գոմաղբ ստանալու համար այն պետք է դնել ճիշը պահպանման դրա համար պետք է պատրաստել գոմաղբակույտեր հետևյալ ձևով, գոմաղբը լցնում են մի ծայրից 2-3 մետր լայնությամբ և 1-1,5 մետր բարձրությամբ, իսկ կույտի երկարությունը կախված է գոմաղբի քանակաից: Գոմաղբը դարսելուց առաջ հատակին պետք է փռել 20-25 սմ շերտով տորֆի կամ մանրացված ծղոտ: Այս ձևով պատրաստված գոմաղբի կույտը չափանելուց հետո հարկավոր է ծածկել տորֆով կամ ծղոտով ապա հողով և պահել մինչև հասունանալը: Գոմաղբը համարվում է հասունացած, երբ նրա մեջ ցամքարի և կերի կոշտ մնացորդներ քայքայված են, իսկ գոմաղբը մուգ գորշ գույն է ստանում:

Գոմաղբակույտում հասունացած գոմաղբը դաշտ են տեղափոխում աշնանը կամ գարնան խոր վարի ժամանակ, հավասարապես ցրում են դաշտի մակերեսին և նույն օրը վարածածկում: Գոմաղբի պարարտացման նորման կախված է հողի կառուցվածքից և մշակվող բույսի առանձնահատկություններից և տատանվում է 20-45 տ/հա նորմայի սահմաններում:

Կենսահումուս .- Օրգանական պարարտանյութերից միայն կենսահումուսն է, որ իր արդյունավետությամբ 10-15 անգամ գերազանցում է գոմաղբին, միայն մի օրինակ, եթե որևէ կուլտուրա պարարտացնելու համար մեկ հեկտարին պետք է տրվի 40տ գոմաղբ, ապա կենսահումուսի 3տ լիովին կփոխարինի 40տ գոմաղբին: Կենսահումուսը իր մեջ պարունակում է ոչ միայն բույսերի համար լիարժեք սննդատարրեր այլև հողում նպաստավոր պայմաններ է ստեղծում հողի օգտակար ֆլորայի բարելավմանը:

Կենսահումուսի ստացումը.— Կենսահումուս ստանալու համար 3-4 ամսվա հնություն ուեցող գոմաղբը դասավորում են կույտի ձևով, խառնելով ծղոտ, խոտի մանր և ցան թափոնը, կույտի տակ փռում են մանրացված ծղոտ: Կույտի լայնությունը ընտրում են 1-1,5 մ, իսկ բարձրությունը 0,8-1,5 մ, երկարությունը կախված է գոմաղբի և որդերի քանակից: Կույտի կողմից լցնում են ձեռք բերված որդերը, որոնք արագ թափանցում են կույտի մեջ, որից հետո ծղոտով ծածկում են ցնցուղով ջրում, կույտի խոնավությունը պետք է պահպանել 60-70%-ի սահմաններում: Որդերը սնվում են գոմաղբով, իսկ նարնց արտաթորանքը դառնում է կենսահումուս, 1 տ գոմաղբից ստացվում է 600 կգ կենսահումուս, որդերը արագ զարգանում են, հետագայում այն կարելի է առանձնացնել և օգտագործել հավերի և խոզերի համար որպես կեր: Երբ որդերը հասնում են կույտի վերջը կենսահումուսը մաղում են, որդերը անջատում և տեղափոխում են նախորոք պատրաստած նոր կույտի վրա: Կենսահումուսով պարարտացվում են բոլոր մշակահողերը և պտղատու ծառերը:

Կենսահեղուկ.- Կենսահումուսից ստանում են կենսահեղուկ, որ ոչ միայն օգտագործվում է, որպես պարարտանյութ արտարմատային սնուցման ձևով, այլև բույսերի աճման համար որպես խթանիչ:

Կենսահեղուկ ստանալու համար 5 կգ կենսահումուսին ավելացնում են 10լ ջուր, խառնում և դնում են մութ տեղ, թողնելով 16-18 ժամ, որի ընթացքում խառնուրդի մակերեսին առաջանում է մութ դարչնագույն 2-3լ հեղուկ, որը խնամքով անջատվում է, այդ հեղուկը իր մեջ պարունակում է հումատեյին կոչվող խթանիչը, որը օգտագործելու համար 5 անգամ նոսրացնում են, այսինքն 1 լիտրը խառնում են 5լ. Ջուր, իսկ 1 հա-ին օգտագործվում է 20 լիտր լուծույթ, որը խառնում են 100 լիտր ջրին և սրսկում ցանկացած կուլտուրա, փորձրի արդյունքում ստացվել է 20-25% բերքի ավելում, իսկ նյութական ծախսը, բերքի արժեքի համեմատությամբ տոկոս չի կազմում:

Բակտերիալ պարարտանյութեր.- Ներկայումս Հայաստանում բիոտեխնոլո¬գիայի գ/հ կենտրոնում արտադրվում է ազոտովիտ 1 և ազոցեովիտ 1 բիոլոգիական հեղուկ պարարտանյութերը, որոնց 1 լիտրը իր արդյունավետությամբ գերազանցում է 1 պարկ ազոտական պարարտանյութին և արժի 3000 դրամ, այն նախատեսված է 10 սոտի հողամասի համար: Այս պարարտանյութերը ունիվերսալ են և կարող են կիրառվել ցանկացած ձևով, կարելի է սրսկել հողի մակերեսին, սերմերին և անմիջապես բույսերի վրա, չի պարունակում ոչ մի քիմիական տարր և բացարձակապես անվտանգ են մարդկանց և շրջապատի համար: Օգտագործելու համար 10 լիտր ջրին ավելացվում է 2-3 ճաշի գդալ պրեպարատ և օգտագործել ցանկացած մշակաբույսի և պտղի վրա:

2010թ. ԳԱՄԿ-ի կողմից մեր մարզում կատարվել է պրեպարատների արդյունաբերական փորձարկում, բոլոր մշակաբույսերի մոտ բարելավել է բերքի որակը, իսկ բերքը ավելացել է 35-40%, իսկ բերքը 15-20 օր շուտ է հասունացել հատկապես լոլիկը և տաքդեղը:

Հետևեք մեզ

People's Poll

Why Gap is investing in life education
logo

Download Newskit App

Lorem Ipsum is simply dummy text of the printing and
typesetting industry.

banner

Social & newsletter

© 2019 Shivini. All Rights Reserved.Design & Development by Shivini

Search