Գյուղատնտեսություն

Հակակարկտային ցանցեր

որ հակակարկտային ցանցը թանկ հաճույք է այգեգործի համար: Հաճախ այս կարծիքը հնչում է պաշտոնյա այրերի շուրթերից՝ տեղիք չտալով լսողին կասկածելու փաստարկի ճշմարտության մասին:  Մինչդեռ, ցանցերի կիրառման դրական փորձը արտերկրում և, մասնավորապես, Հայաստանում խոսում է այլ բանի մասին…

Կարկուտից պաշտպանվելու արդյունավետ միջոց

Գրեթե յուրաքանչյուր տարի  գյուղատնտեսական ցանքատարածությունները և բազմամյա տնկարկները տուժում են կարկուտից: Երկրագնդի վրա կլիմայի գլոբալ փոփոխության պատճառով անոմալ օդերևութաբանական երևույթները հանդիպում են ավելի հաճախ և առավել խոցելի դարձնում գյուղատնտեսական մթերքների արտադրության գործընթացը: Այս առումով կարկուտը դասվում է գյուղատնտեսությանը առավել վնաս հասցնող բնական աղետների դասին, ինչի դեմ հարկավոր է և հնարավոր է կազմակերպել արդյունավետ պայքար:
Ընդհանուր առմամբ հայտնի են կարկուտի դեմ պայքարի հետևյալ եղանակները.
հրետանային արկերի և հրթիռների   – արդյունավետությունը՝ 70 – 95%;
ինքնաթիռային – արդյունավետությունը՝ մինչև 50 %;
գազագեներատորային – արդյունավետությունը՝ մինչև 45 %;
էլեկտրաֆիզիկական – բավարար փորձարկված չէ;
իոնային եղանակ –լայն տարածում չունի;
հակակարկտային ցանցեր – արդյունավետությունը՝ մինչև 100 %:
Այս եղանակները, նրանց իրագործման տեխնոլոգիաները և տեխնիկական միջոցները մեկը մյուսից տարբերվում են բնությանը հասցրած էկոլոգիական վնասի չափերով, ակտիվ ներգործության ֆիզիկական և գիտական հիմնավորումներով, տեխնիկական միջոցների մատչելիությամբ, ծախսվող ազդանյութերի տեսակով և քանակով, ինչպես նաև արդյունավետությամբ։
Ներկայումս, նշված բոլոր մեթոդներից, Հայաստանի տարածքում կիրառվում է գազագեներատորային եղանակը, որը մեծ տարածում գտնելու պարագայում ունի մի շարք թերություններ. մեկ հակակարկտային կայանը սպասարկում է մոտ 80 հա տարածք, այն արդյունավետ է միայն ճիշտ պահին գործարկելու դեպքում, իսկ արդյունավետության առավելագույն աստիճանը կազմում է 45 %: Մինչդեռ, ներկայումս գոյություն ունեցող տեխնոլոգիաները թույլ են տալիս կարկտահարության դեմ պայքարի այս ցուցանիշը հասցնել մինչև 100 %-ի:
Զարգացած գյուղատնտեսական արտադրոթյուն ունեցող երկրներում կարկտահարությունից պաշտպանվելու լավագույն միջոց համարվում են հակակարկտային ցանցերը, որոնք դեռևս լայն տարածում չեն գտել մեր հանրապետությունում և հանդիպում են միայն փորձացուցադրական փոքր տարածքներում:
Հակակարկտային ցանցերը լինում են տարբեր տեսակի, չափի, խտության և նշանակության: Կարող են կիրառվել ինչպես ամբողջական մակերեսների, օրինակ՝ այգու, այնպես էլ առանձին շարքերի և նույնիսկ առանձին բույսերի պաշտպանության համար:
Կախված մշակաբույսերի առանձնհատկություններից և տեղանքից կարող են կիրառվել հակակարկտային ցանցերի վրանաձև, հարթ, ճկուն և այլ կառուցվածքային տիպի կոնստրուկցիաներ:
Վերջին տարիներին խաղողի այգիներում լայն տարածում է գտել հակակարկտային ցանցերի ուղղահայաց դիրքով կիրառումը, ինչը ենթադրում է ավելի երկար շահագործում, հեշտ տեղադրում և արդյունավետ պաշտպանություն: Նմանատիպ ցանցեր փորձարկվել են Հայաստանի տարբեր մարզերում և ապահովել բարձր արդյունավետություն: 2013 թվականին «Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն» հիմնադրամի (CARD)  «Շուկաներ Մեղրիի համար» ծրագրի,  «Միացյալ ազգերի զարգացման ծրագրի» (UNDP) և «Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմի» համատեղ ջանքներով նմանատիպ փորձարկում է իրականացվել նաև Մեղրիի տարածաշրջանի Ալվանք համայնքում, որտեղ ցանցապատվել է  400 ք.մ. խաղողի լարային այգի:
Հակակարկտաին ցանցերի ուղղահայաց կիրառումը հնարավոր է միայն խաղողի լարային այգիներում, քանի որ որպես հենակներ օգտագործվում են այգու հենասյուները: Այս մոտեցումը հեշտացնում և ավելի մատչելի է դարձնում ցանցի մոնտաժման աշխատանքը, ինչպես նաև ավելացնում է ցանցի օգտագործման ժամկետը:
Ցանցերն ունեն բավականին շատ առավելություներ: Նրանց կարելի է օգտագործել երկար ժամանակ և չնայած այն հանգամանքին, որ գործարանային երաշխիքը տրվում է 10 տարվա համար, գործնականում լիարժեք կարելի է կիրառել նույնիսկ մինչև 15 տարի: Ուղղահայաց ցանցերն աչքի են ընկնում մատչելի և դյուրին մոնտաժման աշխատանքներով, ինչը  չի պահանջում հատուկ մասնագիտական հմտություն: Ուղղահայաց դիրքի շնորհիվ նրանք չեն խանգարում այգում իրականացվող ագրոտեխնիկական աշխատանքներին, լինի դա էտ, շվատում, բուժման աշխատանքներ, թե բերքահավաք:
Պպտուղների մինչև 15% ստվերացման դեպքում վերջիններս ավելի լավ են պահպանվում արևի ճառագայթներից:  Ցանցը պահպանում է մրրկալից քամիներից, թռյուններից և վնասատուներից, որոնք կարող են լուրջ վնաս հասցնել բույսերին և պտուղներին:
Պարզ հաշվարկները ցույց են տալիս, որ հակակարկտային ցանցերի տեղադրման համար ծախսվող գումարը միանգամայն արդարացված է և համարվում է որակյալ բարձր բերքի ստացման կայուն երաշխիք:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հակակարկտային ցանցերը մեծ հետաքրքրություն են վայելում ոչ միայն գյուղատնտեսական ներդրանքներ ներկրող կազմակերպությունների, այլև տեղական արտադրողների շրջանում, վստահ կարելի է ասել, որ նման ցացները մոտ ապագայում կլինեն անհամեմատ ավելի մատչելի և մեծ տարածում կգտնեն Հայաստանի գյուղարտադրության ոլորտում:

ՑԱՆՑՈ՞Վ, ԹԵ՞ ԱՌԱՆՑ ՑԱՆՑ

Հաշվարկը կատարված է 1000 ք.մ.  ուղղահայաց ցանցապատված «Արևիկ» սորտի խաղողի այգու օրինակով: Որպես ցանցի պիտանի ժամկետ, վերցրել ենք 10 տարի երաշխիքային ժանկետը (չնայած ցանցը կարող է հաջողությամբ ծառայել մինչև 15 տարի): Փորձարկված տարում այգիներին հասցրած կարկուտի վնասի տվյալների հիման վրա այն ընդունվել է տարեկան 45%: Հակակարկտային ցանցի տնտեսական արդյունավետությունը հաշվարկելու համար դիտարկենք երեք տարբերակ՝
1. երբ այգին պատվել է ցանցով,
2. երբ այգին ցանցապատ չէ, իսկ կարկուտը տեղում է յուրաքանչյուր տարի,
3. երբ այգին ցանցապատ չէ, և կարկուտը տեղում է 3 տարում 2 անգամ:
Տարբերակ 1. Այգում տեղադրված է հակակարկտային ցանց
Այս տարբերակով ֆերմերը գնում է հակակարկտային ցանց, լիովին ապահովագրելով իրեն բերքի կորստից:
 
Ցանցի գնման/տեղադրման ծախսերը.

հակակարկտային ցանց – 1400 մ x 360 դր/մ=504,000 դրամ;
ցանցի ամրացման մետաղական հենակներ – 26 կոմպլեկտ x 5000 դր/հատ = 130, 000 դր;
ցանցի ամրացման ցինկապատ ճոպան 800մ x 73.8 դր/մ = 59,040 դր;
ճոպանի ձգման հարմարանք 26 հատ x 230 դր/հատ = 5,980 դր;
ցանցի անցկացման աշխատանք 7 մարդ /օր x 5000դր = 35,000 դր:
Ընդհանուր ծախսը կազմում է 734,020 դրամ:
Եկամուտը խաղողի վաճառքից.
«Արևիկ» սորտի 15 տ/հա միջին բերքատվության դեպքում փորձնական 1000 ք.մ. մակերեսից ստացվում է 1.5տ խաղող, ինչը 200 դր/կգ վաճառքի գնի դեպքում կազմում է 300 000 դրամ: Հակակարկտային ցանցի շնորհիվ, 100%-ով պաշտպանված լինելով կարկուտից, բերքի կորուստ չի արձանագրվում: Եկամուտը խաղողի վաճառքից կազմում է 300 000 դրամ տարեկան
Քանի որ ցանցն ունի 10 տարի երաշխիքային ժամկետ, ունենալով տարեկան 300 000 դրամ խաղողի վաճառքից, այդ ժամանակահատվածում խաղողագործը կստանա 3 000 000 դրամ եկամուտ, որ գերազանցում է ցանցի ձեռքբերման ծախսերը ավելի քան 4 անգամ:
 
Տարբերակ 2. Առանց ցանցի՝ ամենամյա կարկտահարություն դեպքում
Կարկուտը ոչնչացնում է բերքի 45% և ֆերմերի եկամուտը 300 000 –ից նվազում է 135 000 դրամով: Այս կորցրած եկամուտը 1.8 անգամ ավելին է, քան տարեկան 73 402 դրամը, որը ֆերմերին բաժին ընկնող տարեկան  ծախսն է,  եթե 10 տարի օգտագործելու նպատակով 734,020 արժողությամբ ցանց գնի: Այսինքն՝ ցանցի գինը համարյա կրկնակի քիչ է պատճառած վնասից:
Տարբերակ 3. Առանց ցանցի՝ երբ կարկուտ է տեղում 3 տարում 2 անգամ
Վերջին տարիներն ապացուցեցին, որ այս կանխատեսումը շատ իրատեսական է: Հաշվենք, որ տարածքը կարկտահարվել է երեք տարում երկու անգամ՝ առաջին եւ երրորդ տարիներում ունենալով 45% բերքի կորուստ, իսկ երկրորդ տարում չտուժելով կարկուտից: Այս դեպքում միջին վնասը կազմում է 45% + 45% + 0% / 3 տարիների ընթացքում = 30 % տարեկան.  Այսինքն, կարկտահարվելու դեպքում  բերքի միջին կորուստը կազմում է տարեկան 30% և ֆերմերի եկամուտը նվազում է 90 000 դրամով: Այս կորցրած եկամուտը 22% ավելին է, քան այն 73 402 դրամը, որ ֆերմերի տարեկան ծախսերի բաժնեմասն է, եթե 10 տարի օգտագործելու միտումով գներ 734,020 արժողությամբ ցանց: Ստացվում է, որ այս տարբերակում ցանցի ծախսերը նույնպես ավելի քիչ են, քան բերքի վնասը:
Ինչպես նշված է խորագրում, այս հաշվարկը պարզեցված է. մեր խնդիրն է կոտրել այգեգործի մոտ ձևավորված ցանցի անմատչելիության մասին կարծրատիպը: Մենք միտումնավոր կենտրոնացել ենք հիմնական ցուցանիշների վրա և բաց ենք թողել ոչ այնքան կարևորները: Օրինակ՝  ինչպես ցույց տվեց մեր փորձը, ցանցի տեղադրումը խաղողի այգում հնարավոր է իրականացնել ավելի քիչ ծախսերով՝ օգտագործելով ավելի քիչ աշխատուժ, քան նշված է հաշվարկում: Նաև, պետք է հաշվի առնել, որ կարկուտից  վնասվում է ոչ միայն բերքը, այլև խաղողի վազը, որի վերականգնման համար ֆերմերը պետք է կատարի հավելյալ ծախս պարարտանյութի, թունաքիմիկատների և աշխատանքի տեսքով: Մյուս կողմից, հաշվարկները հիմնված են ֆերմերի եկամուտի, այլ ոչ թե շահույթի վրա, որը եկամուտի և կատարված ծախսի տարբերությունն է:
 
Հոդվածի հեղինակ` Արմեն Զաքարյան «Շուկաներ Մեղրիի համար» ծրագրի գյուղատնտեսության գծով փորձագետ

Հետևեք մեզ

People's Poll

Why Gap is investing in life education
logo

Download Newskit App

Lorem Ipsum is simply dummy text of the printing and
typesetting industry.

banner

Social & newsletter

© 2019 Shivini. All Rights Reserved.Design & Development by Shivini

Search