Այգեգործություն

Հակակարկտային ցանցերի արտադրությամբ զբաղվող ընկերությանը կտրամադրվի հարկային արտոնություններ

հակակարկտային ցանցերի և կարկտապաշտպան ցանցերի ներդրման ողջ համակարգերի արտադրությամբ զբաղվող «Վաբա» ընկերությանը:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը,  մարտի 29-ին Կառավարության նիստի ժամանակ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանն ասաց, որ «Վաբա» ընկերությանը տրված են եղել ավելացված արժեքի հարկը հետաձգելու և մաքսատուրքից ազատման  արտոնություններ` ոլորտում ներդրումային ծրագիր իրականացնելու  շրջանակում:

«Կազմակերպությունը  Լոռու մարզի Վանաձոր քաղաքում իրականացնում է գյուղատնտեսական նշանակության հակակարկտային ցանցերի և կարկտապաշտպան ցանցերի ներդրման ողջ համակարգերի արտադրություն: Մինչ այդ Կառավարության կողմից ընդունված որոշումներով ծրագրի առաջին և երկրորդ փուլերի ծառայող ապրանքների ավելացված արժեքի հարկը հետաձգելու և մաքսատուրքի ազատման արտոնություններ էին սահմանված: Կատարված են արդեն իսկ 2.25 միլիարդ դրամի ընդհանուր ներդրումներ, ստեղծված են 24 աշխատատեղեր»,- ասաց Խաչատրյանը:

Նախարարը նշեց, որ ծրագրի 3-րդ փուլում նախատեսվում է իրականացնել ամենախոշոր հատվածը ` կներկրվեն մոտ 9 միլիարդ դրամի ապրանքներ, որոնք ծառայելու են արտադրության ընդլայնման համար:

«Համապատասխանաբար` 1.8 միլիարդ դրամ չափով ավելացված արժեքի հարկի վճարումը կհետաձգվի և մաքսատուրքերի մասով կսահմանվի 611 միլիոն 902 հազար դրամ մաքսատուրքից ազատման արտոնություն, որից ՀՀ պետական բյուջեի եկամուտների նվազումը կկազմի 7.4 միլիոն դրամ»,- ասաց Խաչատրյանը:

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նշեց, որ Հայաստանում  արտադրվող կարկտապաշտպան ցանցերը և համակարգերի գործարկումը ենթադրաբար պետք է շատ ավելի մատչելի լինի գյուղացիական տնտեսությունների համար:

«Տեղյակ եմ, որ կա նաև այլ ընկերություն, որը նման համակարգեր է արտադրում, և մրցակցություն կա դաշտում, ինչը միանշանակ դրական կազդի սպառողների վրա»,- ասաց Ավինյանը:

Կառավարության անդամները ընդունեցին սույն նախագիծը:

Հետևեք մեզ

People's Poll

Why Gap is investing in life education
logo

Download Newskit App

Lorem Ipsum is simply dummy text of the printing and
typesetting industry.

banner

Social & newsletter

© 2019 Shivini. All Rights Reserved.Design & Development by Shivini

Search