Անասնապահություն

Շինշիլաբուծությունը լայն տարածում է գտնում Հայաստանում

«Հայաստանի շինշիլաբույծների ընկերակցություն» հիմնադրամի և «Վարդանյան Ֆըր Քամփընի» ընկերության համատեղ նախաձեռնությամբ: Դասընթացը վարել է ՌԴ Շինշիլաների փորձագետների ընկերակցության փորձագետ Վիտալի Մազուրովը։

Միջոցառմանը մասնակցել են ՀՀ էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչներ, շինշիլաբուծությամբ զբաղվող սկսնակ և արդեն իսկ կայացած ֆերմերներ, այլ հյուրեր:

Սեմինարի ընթացքում համառոտ ներկայացվել են շինշիլաների բուծման և խնամքի առանձնահատկությունները, հիմնական հիվանդությունների կանխարգելման և բուժման եղանակները, շինշիլաբուծության հիմնախնդիրները, Հայաստանում ոլորտի զարգացման միտումներն ու հեռանկարները:

Դասընթացի կազմակերպիչները նշել են, որ շինշիլաբուծությունը Հայաստանում արդեն իսկ իր ուրույն տեղն է գրավել գյուղատնտեսության ոլորտում: Ոլորտի կայուն զարգացման պարագայում այն կարող է դառնալ Հայաստանի տնտեսության հեռանկարային ճյուղերից մեկը:

Ռուսաստանից ժամանած փորձագետ Վիտալի Մազուրովն ընդգծել է, որ շինշիլաբուծության վերաբերյալ համացանցում առկա են շատ հակասական տեղեկություններ, և նման դասընթացների կազմակերպման հիմնական նպատակն է այդ ոլորտի վերաբերյալ շահագրգիռ անձանց տրամադրել ճշգրիտ տեղեկատվություն:

ՀՀ էկոնոմիկայի նախարարության գյուղատնտեսության առաջնային արտադրանքի վարչության գլխավոր մասնագետ Անուշ Վերանյանը համառոտ անդրադարձել է պետության կողմից ոլորտում իրականացվող քաղաքականությանը և տեղեկացրել, որ շինշիլաբուծության ոլորտում ներգրավված տնտեսվարողներն արդյունավետ գործունեություն ծավալելու և իրենց տնտեսություններն ընդլայնելու համար կարող են օգտվել գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման և Հայաստանում ագրոպարենային ոլորտի սարքավորումների ֆինանսական վարձակալության՝ լիզինգի պետական օժանդակության ծրագրերից:

Միջոցառման կազմակերպիչները նաև նշել են, որ Հայաստանի շինշիլաբույծների ընկերակցությունը և «Վարդանյան Ֆըր Քամփընի» ընկերությունը համատեղ ուժերով քայլեր են ձեռնարկում մորթու վերամշակման ոլորտը զարգացնելու ուղղությամբ, և այդ իսկ նպատակով Արագածոտնի մարզում հաջողությամբ ներդրվել է շինշիլայի և այլ կենդանիների մորթիների վերամշակման տարածաշրջանում եզակի արտադրական հոսքագիծ:

«Վարդանյան Ֆըր Քամփընի» ընկերության ներկայացուցչները գոհունակությամբ նշել են, որ կազմակերպության արտադրած մորթիները սերտիֆիկացված են, համապատասխանում են Եվրասիական տնտեսական միության և ԵՄ անվտանգության ու որակի չափանիշներին և մինչև տարեվերջ նախատեսվում է մորթիների առաջին խմբաքանակն արտահանել միջազգային շուկա։

«Հայաստանի շինշիլաբույծների ընկերակցություն» հիմնադրամը ստեղծվել է 2017 թվականին: Հիմնադրամի նպատակն է նպաստել Հայաստանում այդ ոլորտի համակարգված և կայուն զարգացմանը, աջակցություն ցուցաբերել շինշիլաբուծությամբ զբաղվող տնտեսվարողներին: Հիմնադրամը շարունակաբար մատակարարել է շինշիլա տեսակի տոհմային կենդանիներ՝ Հայաստանի տարածքում որակյալ կենդանիների գլխաքանակի պահանջարկն ապահովելու նպատակով:

Հետևեք մեզ

People's Poll

Why Gap is investing in life education
logo

Download Newskit App

Lorem Ipsum is simply dummy text of the printing and
typesetting industry.

banner

Social & newsletter

© 2019 Shivini. All Rights Reserved.Design & Development by Shivini

Search