Գյուղացին գոհ է ծիրանի իրացումից
Արարատյան դաշտում սկսվել է ծիրանի բերքահավաքը: Բերքն այժմ արտահանվում է հիմնականում Ռուսաստանի Դաշնություն: Արտահանողների առաջարկած գինը գոհացնում է այգետերերին. կիլոգրամի դիմաց վճարվող գինը տատանվում է 400-800 դրամի սահմաններում:
Արարատի մարզի Այգեզարդ համայնքի այգեգործ Գեղամ Մանուկյանն իր այգուց արդեն 400 տոննա ծիրան է վաճառել: Առաջին բերքն արտահանողներին է տվել կիլոգրամը 800-1000 դրամով, հիմա, երբ մասսայական բերքահավաքը սկսվել է, արտահանողներն արժեքը մի փոքր նվազեցրել են: Գյուղացին, սակայն, չի դժոհում գնից: Անկեղծանում է՝ ներդրած գումարը կարողանում է հետ բերել:

Գառնիկ Պետրոսյան
Հայկազ Տերտերյան
«Այս տարի ծիրանի արտահանման գինը բարձր է, և մենք էլ կարողանում ենք ոչ միայն կատարած ծախսերի՝ ոռոգման ջրի գնի, բուժանյութերի և այլնի գումարները հանել, այլև եկամուտ ստանալ: Նախորդ տարի բերք չկար, այս սեզոնին էլ է բերքը քիչ, բայց միջին ցուցանիշ կարողացել ենք ապահովել»,- Ագրոպրեսի հետ զրույցում նշեց գյուղացին:
Այգեգործի խոսքով՝ այս տարի ղազախական և ուզբեկական ծիրանն ամբողջությամբ ցրտահարվել է, և ՌԴ արտահանվել է միայն հայկականն ու թուրքականը: Հայկական ծիրանը ՌԴ շուկաներում վաճառվում է կիլոգրամը 150-180 ռուբլով: Գեղամ Մանուկյանը, սակայն, սրտնեղում է, որ արդյունքում գերշահույթ ստանում են արտահանողները:
Ծիրանի արտահանման ընթացքից չեն դժգոհում նաև Արմավիրի մարզում:
Բայց նույնն ասել չեն կարող բերքատվության ցուցանիշների վերաբերյալ: Այգեվան համայնքի ղեկավար Հրաչյա Հովհաննիսյանի տեղեկացմամբ՝ գյուղի տարբեր հատվածներում բերքատվության ցուցանիշները նույնը չեն: Այգիները տուժել են ոչ միայն մարտին գրանցված ցածր ջերմաստիճանից, քամիներից ևս բերքի կորուստներ են ունեցել:
Ամեն օր Այգեվանի 170 հեկտար այգիներից շուրջ 100 տոննա որակյալ և արևահամ ծիրան է արտահանվում, որից նաև՝ հարևան Վրաստան, դարձյալ թանկ գնով:
«Մեր համայնքում այսպիսի բան չէր եղել ծիրանի արտահանման հետ կապված: Նախնական հաշվարկով կարող եմ ասել, որ գյուղացու մեկ հեկտար ծիրանի այգու շրջանառությունը 6 մլն է կազմում, 1 մլն դրամը թող ծախսերը կազմի: Ստացվում է՝ 5 մլն դրամ գյուղացին եկամուտ է ստանում: Սա արդեն լուրջ արդյունք է»,- ներկայացրեց համայնքի ղեկավարը:

Մինչև շուրջ 25․000 տոննա ծիրան կարտահանվի
Որքան ծիրան է արտահանվել
Էկոնոմիկայի նախարարության փոխանցմամբ՝ հունիսի 23-ի դրությամբ ՀՀ-ից արտահանվել է 12.860 տոննա ծիրան։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ արտահանման ծավալը կազմել է 1860 տոննա։
Արտահանված ծիրանի 70 տոկոսը բաժին է ընկնում Արարատի մարզին, ասում է Արարատի մարզպետարանի Գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Հայկազ Տերտերյանը:
Մարզպետարանի ներկայացուցիչի հաղորդմամբ՝ արդեն իսկ մարզից 6000-7000 տոննա ծիրան է արտահանվել, նախորդ տարվա համեմատ գրեթե 6 անգամ ավել: Միայն 2000 տոննա ծիրան Ջրաշեն համայնքից է դուրս եկել: Այս տարի ծիրանենու բերքատվությունը բարձր է եղել Ջրաշեն և Այգեզարդ համայնքներում, մինչդեռ Սուրենավանում և Արմաշում բերքը պակաս է:
Հայկազ Տերտերյանը վստահեցնում է՝ ծիրանի արտահանման շուկան մրցակցային է, և նաև այս հանգամանքով է պայմանավորված, որ բերքի արժեքը բարձր է: «Նախորդ տարիներին արտահանողները միմյանց միջև պայմանավորվում էին և նույն գնով էին բոլորը ծիրանն արտահանում, այս տարի այդ ձևով չեն աշխատում: Անցյալ տարի եղել է, որ մանր ծիրանն անգամ 150 դրամով են արտահանել, հիմա մանրերի արժեքը 250 է»,- նշեց նա:
Բերքատվությունը բարձր չէ
Մինչև շուրջ 25․000 տոննա ծիրան կարտահանվի․ իր կանխատեսումներն է հայտնում գյուղանտեսության նախկին փոխնախարար, փորձագետ Գառնիկ Պետրոսյանը:
Նա ընդգծեց, որ գարնանային ցրտահության և հետո նաև քամիների հետևանքով ծիրանենու բերքատվության կորուստ է արձանագրվել, միևնույն ժամանակ չոր եղանակային պայմանները նպաստել են որակյալ բերք ստանալուն:
Մինչդեռ ծիրանի արտահանման գործընթացում դեռ նախորդ տարիների պես արհեստական խոչընդոտներ են ստեղծվում, նկատում է Գառնիկ Պետրոսյանը:
«Լարսի անցակետում լրացուցիչ փաստաթղթեր են պահանջում արտահանողներից, ինչի հետևանքով ստիպված են լինում ճանապարհներին ավելի երկար ժամանակ անցկացնել: Նույն քմահաճ վերաբերմունքն է: Այն բարքերը, որոնք տարիներ շարունակ այնտեղ եղել են, նույն ձևով դեռ գործում են: Ամբողջ Հյուսիսային Կովկասի տարածքում կարող են ռուսական տեսուչները կանգնեցնել արտահանողներին և անհիմն պատճառաբանություններով չթույլատրել հետագա ճանապարհի շարունակությունը: Սա կոռուպցիոն ռիսկեր է պարունակում»,- մատնանշեց փորձագետը:
Գյուղատնտեսության նախկին փոխնախարարի համոզմամբ՝ եթե արտահանման գործընթացում արհեստական խոչընդոտներ չլինեն, գյուղացիական տնտեսությունները հաջողություններ կունենան: Ուստի, ըստ նրա, պետք է հատկապես ռուսական իշխանություններից պահանջել կարգուկանոն հաստատել:
Հեղինակ՝ Մանյա Պողոսյան