ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում մարտի 9-ին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետությունում հեմփի մշակության իրականացման նպատակով անհրաժեշտ իրավական ակտերը մշակելու համար ստեղծված աշխատանքային խմբի առաջին հանդիպումը, որը վարել է նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը։
Աշխատանքային խմբում ընդգրկված են՝ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի, ՀՀ էկոնոմիկայի, Առողջապահության, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունների, Ազգային անվտանգության ծառայության, Ոստիկանության, Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի, Պետական եկամուտների կոմիտեի, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ներկայացուցիչները։
Գործընթացն իրականացվելու է 2021 թ․ փետրվարի 4-ին ՀՀ կառավարության կողմից հաստատված Տնտեսական արձագանքման ծրագրի և գործողությունների պլանով նախատեսված գյուղատնտեսության ոլորտում բարձր ավելացված արժեք ստեղծող նոր մշակաբույսերի աճեցման ու վերամշակման շրջանակում, ինչն էականորեն կբարձրացնի գյուղատնտեսական նշանակության հողերի արդյունավետ օգտագործումը։
Ողջունելով հանդիպման մասնակիցներին՝ Տիգրան Գաբրիելյանը տեղեկացրել է, որ հեմփի մշակությունը որպես նոր, բարձրարժեք, արդյունաբերական բազմակի նպատականերով օգտագործվող արտադրանքների համար հումք հանդիսացող մշակաբույս, նախարարությունում դիտարկվել է դեռևս 2017 թվականից։
Ներկայացնելով գործընթացի իրականացման հիմնական փուլերն ու նախատեսվող գործողությունները՝ Էկոնոմիկայի նախարարության գյուղատնտեսության առաջնային արտադրանքի վարչության պետի տեղակալ Վարսիկ Մարտիրոսյանը նշել է, որ ներկայումս աշխարհի գրեթե 47 երկրներում թույլատրված է հեմփի մշակությունը, որպես գյուղատնտեսական մշակաբույս, և Էկոնոմիկայի նախարարությունը հանգամանորեն ուսումնասիրել է հեմփի աճեցման միջազգային փորձը և տարբեր երկրներում ոլորտը կարգավորող իրավական ակտերն ու առկա վերահսկողական մեխանիզմները։

Նրա խոսքով՝ Հայաստանում հեմփիի մշակությունը լինելու է խիստ վերահսկվող և լիցենզավորված գործունեություն։ Ծրագրի իրականացման առաջին տարում նախատեսվում է իրականացնել հեմփի գիտաարտադրական մշակություն, որի արդյունքում կընտրվեն Հայաստանի բնակլիմայական պայմանների համար առավել նպատակահարմար և տետրահիդրոկանաբինոլի սահմանված պարունակությամբ սորտեր և լիցենզավորված գործունեության շրջանակներում որոշ ընկերություններ կկարողանան կազմակերպել հեմփի մշակություն։ Ընդ որում, նախապատվությունը կտրվի այն ընկերություններին, որոնք մշակությունից բացի, կիրականացնեն նաև վերամշակում։
Հայաստանում հեմփիի մշակությունը լինելու է խիստ վերահսկվող և լիցենզավորված գործունեություն
Հանդիպման ընթացքում աշխատանքային խումբը քննարկել է հեմփի մշակության արդյունավետության ապահովմանը, լաբորատոր փորձաքննությունների իրականացմանը, պետական մարմինների համագործակցությամբ վերահսկողության հատուկ մեխանիզմների կիրառմանը, արտադրվող հեմփի վերամշակմանը վերաբերող մի շարք հարցեր։
Հեմփն ապահովում է բազմակի և անթափոն վերամշակում, որի արդյունքում ստացվում է թել (տեքստիլ արդյունաբերություն), թուղթ, շինանյութ, սնունդ (յուղ, մարգարին, սննդային հավելումներ), հիգիենայի պարագաներ (կոսմետիկա), դեղամիջոցներ և տեխնիկական այլ ապրանքներ։