Անասնապահություն

Պետությունը կաջակցի արհեստական սերմնավորման գործընթացին

«Մթերատվության բարձրացման փորձնական ծրագրի» շրջանակներում պետությունը կաջակցի կովերի արհեստական սերմնավորման գործընթացին, այս մասին Ագրոպրեսը տեղեկացավ Էկոնոմիկայի նախարարությունից։
Ծրագրի շրջանակներում 2025 թ․-ին նախատեսվում է սերմնավորել 12640 կով, այդ թվում՝ Արագածոտնի մարզում՝ 2910, Գեղարքունիքի մարզում՝ 3500, Շիրակի մարզում՝ 3220, Սյունիքի մարզում 1600, Տավուշի մարզում՝ 1410 գլուխ։

2025 թվականին կովերի արհեստական սերմնավորումն իրականացնելու նպատակով մինչև 2024 թվականի դեկտեմբերի 1-ը մարզպետարանների պաշտոնական կայքերում կհրապարակվեն հայտարարություններ ՝ 2025 թ․-ին կովերի արհեստական սերմնավորման ծառայություններ մատուցելու հայտեր ստանալու նպատակով։ Կովերի արհեստական սերմնավորման ծավալները՝ ըստ համայնքների (բնակավայրերի) սահմանում է մարզպետարանը՝ մարզին նախատեսված քվոտայի սահմաններում։
Հայտերի ներկայացման վերջնաժամկետի ավարտից հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում համայնքի (բնակավայրի) ղեկավարը պայմանագիր է կնքում կազմակերպության հետ՝ տարվա ընթացքում նախատեսված ծավալով համայնքի կովերի արհեստական սերմնավորումը բարձրորակ սերմնահեղուկով և պատշաճ իրականացնելու վերաբերյալ։
Ընդ որում, եթե միևնույն համայնքում (բնակավայրում) կովերի արհեստական սերմնավորման ծառայություններ մատուցելու համար հայտեր են ներկայացրել երկու և ավելի կազմակերպություններ, ապա համայնքի (բնակավայրի) ղեկավարը պայմանագիր է կնքում հայտ ներկայացրած բոլոր կազմակերպությունների հետ՝ սերմնավորման ենթակա կովերի թիվը հավասարաչափ բաշխելով կազմակերպությունների միջև։ Ըստ նախարարության՝ հաշվի առնելով հանրապետության նախիրներին բնորոշ կովերի ծնի սեզոնայնությունը՝ անհրաժեշտ է սերմնավորման տարեկան ծավալների 60 %-ը իրականացնել առաջին և երկրորդ եռամսյակներում։

© 2020 Agropress.am All Rights Reserved.Design & Development by shivini.com

Search

hacklink hack forum hacklink film izle hacklink الجنسtipobetالجنسمشاهدة بدون تسجيلsahabetsahabetcasibomhacklinkhacklinkmatbetpadişahbetpalacebetpusulabet girişpusulabetholiganbetvaycasinojojobet güncel giriş1xbet girişjojobettaraftariumholiganbet girişzbahis giriştaraftarium24casibomkingroyalslotbarcasibomcasibom girişselçuksportsjustintvcasibom girişdeneme bonusumeritkingtaraftariumselçuksportsprimebahismeritkingbetciocasibomsahabetultrabet girişbetnano girişcasibomantalya escortultrabetKayseri Escortcasibom girişMavibetbahislionMavibetmarsbahiscasibomasdsadasdasdasdasfdasfasfsadfasdfsdfasdasdasdasdsahabet girişgrandpashabet