Խնդիրների հիմքում Ստեփանյանը մի քանի պատճառ է տեսնում, խոստանում է մի քանի օրում շատ արագ ուսումնասիրել ու պարզել դրանք։
Թռնչաբույծների միության նախագահը միաժամանակ համոզված է, որ Զատկին ձվի շուկայի պահանջարկը հաստատ կբավարարվի։
«Ձվի ննան կտրուկ բացակայություն, որն արհեստական ձևով է ստեղծվել, մենք դեռ երբեք չէինք տեսել։ Բնականաբար, եթե տեսնում ես դիֆիցիտ, պակաս, արդեն առաջ է գալիս գնի բարձրացման խնդիրը։ Ուրեմն շահագրգռված մարդիկ կան, որոնք գինը բարձրացնում են․ արտադրողները ֆիքսված գնով, հաշիվ ապրանքագրով «բաց են թողնում», այդ հաշիվ ապրանքագրերն էլ կուտակվում է Տնտեսական մրցակցության հանձնաժողովի մոտ»։
Սա ժամանակավոր խնդիր է, իսկ որոշներն օգտվեցին առիթից, խուճապ ստեղծեցին շուկայում
«Այսօր մենք ամեն օր 800 հազար ձու հանում ենք շուկա, և առաջիկա շաբաթ ևս 100-150 հազար ձու պետք է ավելանա։ Մենք նոյեմբերին, երբ սահմանները բացվեցին, մեծ դժվարությամբ կարողացանք ճուտ ներկրել։ Իսկ նախորդ տարի մարտից մինչև նոյեմբեր ոչ մի հատ ճուտ չի ներկրվել, այսինքն՝ հոտի թարմացում տեղի չի ունեցել։ Հիմա այդ նախորդ գլխաքանակներն աստիճանաբար կտրվում են մթերատվությունից՝ ձու չեն ածում, իսկ նորերի մոտ առաջիկա շաբաթվա ընթացքում աստիճանաբար ձվակրությունը կբարձրանա։ Սա ժամանակավոր խնդիր է, իսկ որոշներն օգտվեցին առիթից, խուճապ ստեղծեցին շուկայում, ազգաբնակչության շրջանում, թե ձու չի լինելու, դիֆիցիտ է։ Մենք հիմնավոր ասում ենք, որ մի շաբաթվա ընթացքում կտեսնեք ձվի ավելացում շուկայում, և դրանից հետո կշարունակի ավելանալ»,- ասում է Սերգեյ Ստեփանյանը
«Այս խնդիրը միանշանակ պայմանավորված է Զատիկով․ նշանակում է ինչ–որ ուժեր կան, որոնք միշտ «ձեռքերը տաքացրել են» այս ժամանակահատվածում։ Հիմա դրա հնարավորությունն էլ չունեն, որովհետև մենք կենտրոնացված ձևով ձուն ուղարկում ենք խանութային խոշոր ցանցերին։ Հնարավոր է, որ շուկայում այս աժիոտաժը կազմակերպված բնույթ ունի»,– նշում է Հայաստանի թռնչաբույծների միության նախագահը։