Անասնապահություն

Հայաստան է ներկրվել բարձր մթերատվություն ունեցող մանր եղջերավոր կենդանիներ

«Հայաստանի Հանրապետությունում 2019-2023 թթ․ ոչխարաբուծության և այծաբուծության զարգացման աջակցության» ծրագրի արդյունքների վերաբերյալ Ագրոպրեսը հարցում է ուղարկել Էկոնոմիկայի նախարարություն


Օրերս հայտնի դարձավ, որ «Հայաստանի Հանրապետությունում 2019-2023 թթ․ ոչխարաբուծության և այծաբուծության զարգացման աջակցության» ծրագրի շրջանակներում պետական աջակցությամբ Հայաստան է ներկրվել ավելի քան 1300 գլուխ տոհմային մանր եղջերավոր կենդանի: Ո՞րն է ծրագրի նպատակը, ի՞նչ մթերատվությամբ մանր եղջերավոր կենդանիներ են ներմուծվել, ո՞ր երկրներից են ներկրվել:


ՀՀ կառավարության 2019 թվականի սեպտեմբերի 19-ի 1305-Լ որոշմամբ հաստատված «ՀՀ-ում 2019-2023 թվականների ոչխարաբուծության և այծաբուծության զարգացմանը աջակցության» ծրագրի նպատակն է հանրապետությունում ստեղծել ոչխարաբուծության և այծաբուծության ճյուղերի զարգացման համար նպաստավոր պայմաններ, ձևավորել բարձրարժեք տոհմային ոչխարների և այծերի բարձր մթերատու հոտեր, կատարելագործել բուծվող ցեղերը, ավելացնել արտադրատնտեսական արժեքավոր հատկանիշներով օժտված մաքրացեղ և տրամախաչումների միջոցով ստացված խառնացեղ կենդանիների գլխաքանակը, ինչպես նաև ավելացնել ոչխարաբուծական և այծաբուծական արտադրանքի արտադրության և արտահանման ծավալները։

Ծրագրի շրջանակներում Գերմանիայից, Հունգարիայից, Ֆրանսիայից, Ռուսաստանից և Ուկրաինայից ներկրվել են դորպեր, օստֆրիսլանդական, բլանշ ցենտրալ մասիվ, հիսարյան և ռոմանովյան ցեղերի մանր եղջերավոր կենդանիներ։

-Խնդրում եմ ներկայացել, թե ծրագրից ֆերմերներն ինչպե՞ս կարող են օգտվել: Տնտեսվարողն ինչպե՞ս կարող է կենդանիներ ձեռք բերել, պետությունն արդյո՞ք վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորում է կատարում, թե՞ ծախսերի մասնակի փոխհատուցում:

-Ծրագրի շրջանակում աջակցությունը իրականացվում է 2 եղանակով

1 Տոհմային մանր եղջերավոր կենդանիների ձեռք բերման նպատակով տրամադրվող վարկերի տոկոսադրույքի մասնակի սուբսիդավորում. որի դեպքում վարկերը տրամադրվում են 4 տարի մարման ժամկետով, առավելագույնը 14% տոկոսադրույքով, որից սուբսիդավորումն իրականացվում է այնպիսի չափաքանակով, որ վարկերը շահառուին տրամադրվեն 2 տոկոս տոկոսադրույքով, իսկ սահմանամերձ համայնքների (ՀՀ կառավարության 18122014թ N 1444-Ն որոշում) տնտեսավարողներին կամ գյուղատնտեսության ոլորտում գործունեություն իրականացնող կոոպերատիվներին` 0% տոկոսադրույքով։

Վարկավորման գործընթացը նախաձեռնում են շահառուները՝ վարկ ստանալու համար դիմելով «Ինեկոբանկ», «Արմսվիսբանկ, «Արդշինբանկ», «Կոնվերսբանկ» ,«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ներին, «ԱԿԲԱ բանկ» «ԱՐԱՐԱՏԲԱՆԿ», «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ-ներին, «Կամուրջ», «ՀԶ և ՆԿ» ՈՒՎԿ-ներին, և ներկայացնելով տոհմային մանր եղջերավոր կենդանի ձեռք բերելու վերաբերյալ դիմում-հայտ՝ նշելով ձեռքբերվող տոհմային մատղաշի քանակը, ձեռքբերման (ներկրման) վայրը (վայրերը), ձեռքբերման ժամկետները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն (այսուհետ՝ Նախարարություն) է ներկայացնում ձեռքբերման ենթակա տոհմային մանր եղջերավոր կենդանիների հավաստագրերը (վկայականները, քարտերը)՝ դրանց հիման վրա ձեռքբերման ենթակա մանր եղջերավոր կենդանիների տոհմային լինելու մասին ֆինանսական կառույցին անհրաժեշտության դեպքում խորհրդատվություն տալու նպատակով։

2. Կատարված ծախսի փոխհատուցում. Այս դեպքում փոխհատուցվում է Շահառուի կողմից յուրաքանչյուր գլուխը մինչև 450 հազար ՀՀ դրամ արժեքով ձեռք բերված Տոհմային մատղաշի համար փաստացի վճարված գումարի (չհաշված տեղափոխման ծախսերը) 23 %-ը, իսկ Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1444-Ն որոշմամբ հաստատված սահանամերձ բնակավայրերի և գյուղատնտեսության ոլորտում գործունեություն իրականացնող կոոպերատիվների կողմից մինչև 450 հազար ՀՀ դրամ արժեքով ձեռք բերված տոհմային ՄԵԿ-ի համար՝ 27%-ը։Փոխհատուցման գործընթացը նախաձեռնում են գյուղատնտեսությունում տնտեսավարողները` մինչ տոհմային մանր եղջերավոր կենդանիների ձեռքբերման (ներկրման) աշխատանքների սկսվելն էլեկտրոնային և (կամ) թղթային տարբերակով դիմելով նախարարություն։
Տոհմային մատղաշ ձեռքբերելուց հետո հաշվառված շահառուն փոխհատուցում ստանալու նպատակով էլեկտրոնային կամ թղթային տարբերակով դիմում է նախարարություն՝ դիմումին կից ներկայացնելով ձեռք բերված կենդանիների հավաստագրերը (վկայականը, քարտը), կենդանիների դիմաց վճարման անդորրագրերը, հաշիվ-ապրանքագրերը, կենդանիների առողջական վիճակը հավաստող անասնաբուժական վկայականը (ներկրման դեպքում արտահանվող երկրում տրված ձևը ևս), համայնքում կենդանիների հաշվառման տեղեկանքը, բանկային հաշվեհամարը։

 

-Ծրագրի շրջանակում կենդանիների ձեռքբերման ի՞նչ սահմանաչափ է գործում:

Ծրագրի շրջանակում ձեռք բերվող 1 գլուխ տոհմային մանր եղջերավոր կենդանիների հաշվարկային առավելագույն արժեք է ընդունվել 450 հազար ՀՀ դրամը: Ծրագրով մեկ շահառուի վարկի առավելագույն չափ է սահմանվել 900 մլն դրամը (առավելագույնը 2000 գլուխ տոհմային մանր եղջերավոր կենդանիների, այդ թվում՝ 100 գլխից ոչ ավել տոհմային արու մատղաշ (ոչխարի և այծի), իսկ փոխհատուցման բաղադրիչով ծրագրի շրջանակներում կփոխհատուցվի յուրաքանչյուր շահառուի կողմից առավելագույնը 100 գլուխ տոհմային ՄԵԿ-ի, այդ թվում՝ 5 գլխից ոչ ավելի տոհմային արու մատղաշի (ոչխարի և այծի) ձեռքբերման փաստացի ծախսը (չհաշված տեղափոխման ծախսերը), բայց ոչ ավելի, քան 45.0 մլն դրամի 23-27 տոկոսը:

Ծրագրով տոհմային մանր եղջերավոր կենդանիների՝ ըստ մթերատվության ուղղության (կաթնային, մսային, բրդային) ցեղերի ընտրության նկատմամբ որևէ նախապայման չի սահմանվում, բացառությամբ՝ դրանց սեռահասակային խմբերի՝ մինչև 18 ամսական հղի ոչխարներ և այծեր, 4-16 ամսական էգ և 6-16 ամսական արու մատղաշ (ներկրման դեպքում արտահանվող երկրում կարանտինի կանգնեցնելու, իսկ Հայաստանի Հանրապետությունում՝ առուվաճառքի պայմանագրի կնքման դրությամբ)՝ 20։1 հարաբերությամբ (20 էգի հաշվով 1 արու)։

 

-Ծրագրից մինչև այժմ քանի՞ շահառու է օգտվել:

-Ծրագրի շրջանակներում վարկերի տոկոսադրույքի սուբսիդավորման բաղադրիչից օգտվել է 4 շահառու, իսկ փոխհատուցման բաղադրիչից՝ 7 շահառու։

-Հայաստանում քանի գլուխ ոչխար կա, կենդանիների մսի արտադրության ինչ ցուցանիշներ ունենք, արտահանման ծավալներն ինչպիսինն են՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Արցախյան 44-օրյա պատերազմից հետո Սյունիքի և Գեղարքունիքի մարզերում, երբ արոտավայրերն անցել են ադրբեջանական կողմի վերահսկողության տակ, գյուղացիները կրճատել են ոչխարի գլխաքանակը:

 

-ՀՀ-ում ոչխարների գլխաքանակի (ՀՀ վիճակագրական կոմիտե) և ոչխարի մսի արտադրության ծավալների վերաբերյալ տեղեկատվությունը ներկայացված է ստորև

ՀՀ-ում ոչխարների գլխաքանակը և ոչխարի մսի արտադրության ծավալներն ըստ տարիների

Ցուցանիշը

Չափի միավորը

01.01.2021

01.01.2022

նախորդ տարվա նկատմամբ, %

Ոչխարների գլխաքանակը ՀՀ-ում

գլուխ

6934

6917

998

այդ թվում՝

 

Սյունիք

908

754

83

Գեղարքունիք

1078

1019

945

Ոչխարի մսի

արտադրությունը ՀՀ-ում*

հազ

տոննա

108

-

-

*օպերատիվ

Հեղինակ՝ Մանյա Պողոսյան

© 2020 Agropress.am All Rights Reserved.Design & Development by shivini.com

Search