2015-2019թթ. ՀՀ գյուղատնտեսական նշանակության ապրանքատեսակների (ԱՏԳ ԱԱ 01-24) ներմուծման և արտահանման ծավալների հարաբերակցությունը նվազել է՝ շուրջ 27,1%, որը 2015-ին կազմում էր 36,3%, իսկ 2019-ին 9,2%:
Արտահանման ծավալները գրեթե կրկնակի աճել են, կազմելով 789,4 մլն. ԱՄՆ դոլար: 2019-2020թթ արտահանման մեջ էական մասնաբաժին են ունեցել ծխախոտը, ձկնամթերքը, մրգերը, խմիչքները, բանջարեղենը, երշիկեղենը, ԽԵԿ, ոչխարներ, ինչպես նաև կաթնամթերքը:
Ներմուծման ծավալները 2015-2019թթ. ավելացել են մոտ 26.1%-ով, կազմելով 870,3 մլն ԱՄՆ դոլար, ներմուծման մեջ էական մասնաբաժին ունեն, հացահատիկային մշակաբույսերը (ցորեն, եգիպտացորեն), կենդանիների համար նախատեսված կերերը, ծխախոտը, զանազան ճարպերը, յուղերը և ձեթերը, ալկոհոլային խմիչքները, հրուշակողենը, շաքարավազը:
Վերլուծության համար աղբյուր են հանդիսացել ՀՀ
մաքսային ծառայության հրապարակումները,
ինչպես նաև ՄԱԿ առևտարային տվյալների բազան:
«Գյումրիի սելեկցիոն կայան»
գիտաարտադրական ՓԲԸ