ԵՄ Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնությունը Հայաստանում (ԵՄ-GAIA) ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության և համաֆինանսավորվում Ավստրիական զարգացման համագործակցության կողմից, հայտարարվել ագրոբիզնեսի աջակցության մրցույթ:
Ծրագիրն իրականացվում է Ավստրիական զարգացման գործակալության և Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից: Կառավարության կողմից ծրագրի գործընկերն է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը:
Ծրագրի շրջանակում փոքրածավալ ագրոբիզնեսներին կտրամադրվի աջակցություն գյուղատնտեսական արտադրության մեքենաների և սարքավորումների, բերքահավաքից հետո կիրառվող և վերամշակվող սարքավորումների, ինչպես նաև որոշ ենթակառուցվածքային ներդրումների ձևով: Կտրվեն միայն հիմնական, այլ ոչ թե դրամական միջոցներ:
Առավելություն կտրվի կանանց կողմից ղեկավարվող, ինչպես նաև երիտասարդների և այլ խոցելի խմբերի ագրոբիզնեսներին։
Հայտամրցույթին կարող են մասնակցել ֆերմերներ, արտադրողներ, վերամշակողներ։
Մրցույթը բաղկացած է հետևյալ բաղադրիչներից.
1) «ԿԱՆԱՉ» գյուղատնտեսական նախագծերի աջակցություն միայն Շիրակի, Լոռու և Տավուշի մարզերում թարմ և վերամշակված պտուղ, հատապտուղ, բանջարեղեն, հատիկընդեղեն մշակաբույսեր, խոտաբույսեր և ոչխարաբուծություն արժեշղթաների համար:
2) ՕՐԳԱՆԱԿԱՆ (սկսնակ կամ սերտիֆիկացված) ագրոբիզնեսի օժանդակություն ՀՀ բոլոր մարզերում և բոլոր արժեշղթաներում:
Դիմելու համար հարկավոր է այցելել Էկոնոմիկայի նախարարության կայքի Մեդիա-հայտարարությունների բաժին՝ https://mineconomy.am/page/1763 ։
Հայտադիմումները կընտրվեն ըստ սահմանված չափորոշիչների ու մեթոդաբանության: Ծրագիրը կապ կհաստատի միայն կարճ ցուցակում ընդգրկված հայտատուների հետ:
Ավստրիական զարգացման գործակալության մրցույթի առաջին փուլի հաղթողների ցուցակը կհրապարակվի առաջիկա օրերին: