2020թ․ աշնանացան ցորենի ցանքը լեռնային շրջաններում կատարվել է սեպտեմբերի երրորդ, հովտային շրջաններում՝ նոյեմբերի առաջին տասնօրյակներում։ Լեռնային և նախալեռնային շրջաններում աշնանացանի վեգետացիան դադարել է բազմամյա միջին արժեքներին մոտ՝ նոյեմբերի երկրորդ տասնօրյակում, իսկ հովտային շրջաններում՝ դեկտեմբերի երկրոդ տասնօրյակում՝ բազմամյա միջին արժեքներից 10-20 օր ուշ։
Մասրիկում, Ծաղկահովիտում, Ստեփանավանում, Եղվարդում աշնանացանն անցել է ձմեռման թփակալած, մնացած շրջաններում՝ թերզարգացած փուլերում։
Ձմեռվա ընթացքում հողի մակերևույթի նվազագույն ջերմաստիճանը գրանցվել է հունվարին` առանձին լեռնային շրջաններում հասնելով մինչև -32ºC, սակայն բավարար ձյունածածկույթի առկայության պայմաններում: Կարող ենք անել հետևություն, որ ձմռան ընթացքում աշնանացանի համար վտանգավոր ջերմաստիճաններ չեն գրանցվել։
Կենսունակության որոշման և ձմեռման պայմանների վերլուծության արդյունքում աշնանացանի վնասվածությունը ձմռան ավարտին գնահատվել է մինչև 10%, որը նորմայի սահմաններում է:
Ելնելով դիտված եղանակային պայմաններից՝ խաղողի այգիների ձմեռման պայմանները անցել են բարենպաստ, քանի որ ձմռան ամիսներին վտանգավոր ջերմաստիճաններ չեն գրանցվել, բացի այդ, այգիների մեծ մասում ժամանակին կատարվել է այգեթաղ։