Գյուղատնտեսություն

Մարտի 21-25-ին Արարատյան դաշտում կանխատեսվում է Ծիրանենու համատարած ծաղկում։

Լեռնային շրջաններում աշնանացան ցորենը շարունակվել է գտնվել ձմեռային հանգստի շրջանում։ Աշնանացանի համար վտանգավոր ջերմաստիճաններ չեն գրանցվել։

Մարտի սկզբին հովտային շրջաններում եղանակային պայմանները նպաստավոր են եղել դաշտային աշխատանքներ իրականացնելու համար։ Խաղողի դաշտերում կատարվել է այգեբաց և էտ։

Հովտային շրջաններում գրանցված բարձր ջերմաստիճանների հետևանքով, բազմամյա միջին արժեքներից 30 օր շուտ աշնանացան ցորենի վեգետացիան վերսկսվեց, ծիրանենու բողբոջները ուռչեցին, սակայն մարտի երկրորդ կեսին ջերմաստիճանների նվազման արդյունքում բողբոջների աճը դանդաղեց։ Մերձավանում այն գտնվում է ուռչած, իսկ Արարատում, Արտաշատում՝ փոքր-ինչ բացված վիճակում։

Հաշվի առնելով դիտված և կանխատեսվող եղանակային պայմանները և մասնագիտացված ագրոօդերևութաբանական հաշվարկները՝ ծիրանենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում սպասվում է մարտի 21-25-ն ընկած ժամանակահատվածում, որը բազմամյա միջին ժամկետին մոտ է։

© 2020 Agropress.am All Rights Reserved.Design & Development by shivini.com

Search