Գյուղատնտեսություն

0 %-ով վարկ՝ գյուղատնտեսությամբ զբաղվողներին

Լավ լուր գյուղացիական տնտեսությունների և ֆերմերների համար

Գյուղատնտեսական աշխատանքները սկսելուց առաջ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը լավ լուր հայտնեց գյուղատնտեսությամբ զբաղվողների համար: Օրեր առաջ Գևորգ Պապոյանը հայտարարեց, որ շուտով կտրամադրվեն 0 %-ով գյուղատնտեսական վարկեր։

«Իսկ գիտե՞ք, թե որն է ամենապահանջված պրոդուկտներից մեկը մեր՝ Հայաստանի գյուղացիական տնտեսությունների համար։ Իմ հանդիպումներում ամենապահանջված պրոդուկտը, որը մեր քաղաքացիները ցանկացել են ունենալ, դա 0 %-ով, անտոկոս վարկերն են»,-այս մասին ֆեյսբուքյան իր էջում տարածած տեսանյութով տեղեկացրել էր Պապոյանը՝ մանրամասնելով.

«Դուք ասում եք, մենք իրականացնում ենք։ Շուտով Հայաստանի գյուղացիական տնտեսությունները, փոքր ֆերմերները կկարողանան ստանալ զրո %-ով վարկեր»: Ի՞նչ է առաջարկվում

0 % տոկոսադրույք. դուք վճարում եք միայն մայր գումարը, իսկ մինչև 14% տոկոսավճարն ամբողջությամբ սուբսիդավորում է պետությունը,

գումարի չափը. 1-ից մինչև 5 մլն դրամ,

արտոնյալ ժամկետ. մայր գումարի մարումը կարող եք սկսել վարկը վերցնելուց 6 ամիս անց,

ժամկետ. մինչև 3 տարի։

Ովքե՞ր կարող են օգտվել. ագրոպարենային ոլորտում գործող ֆիզիկական և իրավաբանական անձինք, ԱՁ-ները։

Ինչպե՞ս. ընդամենը պետք է ֆինանսական կառույց ներկայացնել տեղեկանք համայնքի ղեկավարից՝ ոլորտում գործունեություն ծավալելու մասին։

Դժգոհություն՝ բարձր տոկոսով վարկերից

Չնայած անձրևներին՝ Արարատյան դաշտի գյուղացիական տնտեսությունները սկսել են վաղ գարնան գյուղատնտեսական աշխատանքները: Թեև հողագործության աշխատանքներն արդեն սկսել են, բայց գյուղացու սիրտը կախ է՝ ֆինանսական միջոցներ չունեն վարուցանքսի համար, բայցև չեն կարող հողն անմշակ թողնել:

Արմավիրի մարզի Ամբերդ բնակավայրի բնակիչ Մանվել Բաբայանը կրտսեր թոռան հետ այգում է. ծիրանենին ու դեղձենին է խնամում:

«Գարունը միշտ դժվար է լինում, մարդկանց ձեռքը փող չկա, որ մշակություն սկսեն: Ձմեռը դուրս է եկել, աշխատածները սաղ ծախսել են, հիմա էլ խնդրի առաջ են կանգնել»,- Ագրոպրեսի հետ զրույցում ներկայացրեց գյուղացին:

Մանվել Բաբայանն այգեգործութամբ է զբաղվում. ծիրան ու խաղող ունի, վերջերս էլ սկսել է ռեհան աճեցնել: Նրա խոսքով՝ գյուղում շատերն են ռեհան մշակում՝ լավ է

վաճառվում, բայց դա էլ հեշտ գործ չէ, և՛ բարդ է մշակությունը, և՛ ծախս է պահանջում:

Հողի մշակը դժգոհում է, որ ամեն տարի 12-13 տոկսով վարկ է վերցրել, որ հողն անմշակ չթողնի: Մանվել Բաբայանի գնահատմամբ՝ զրո %-ով վարկերի տրամադրումը մեծ օգուտ կտա, կկարորղանան ավելի մատչելի տարբերակով վարկ ստանալ և հողագործության մեջ ներդնել:

«Մարդիկ կես հեկտարներով ռեհան են աճեցնում, ուղղակի սկզբից փող պետք է ներդնես: Ես էլ եմ ուզում 1000 մետր ցանեմ, պետք է վարկ վերցնեմ, էլի միշտ բանկի դուռն ենք գնում, բանկերն էլ անխիղճ են՝ բարձր տոկոսներով են փող տալիս»,-նշեց նա:

Բարենպաստ եղանակային պայմանները թույլ են տալիս, որ Խոյ խոշորացված համայնքի Հովտամեջ բնակավայրում գյուղացիները ելակի տնկիները դնեն կարկասների տակ, դաշտում էլ դդմիկի և կաղամբի սածիլներն են տնկում: Իսկ ջերմոցային տնտեսությամբ զբաղվողներն այստեղ կլոր տարին են աշխատում:

Գյուղացին, սակայն, իր միջոցներով գյուղատնտեսական աշխատանքները չի կարող ավարտին հասցնել, գումար է անհրաժեշտ, կանխիկ չունեն, մնում են դարձյալ վարկերի հույսին:

Վարչական ղեկավար Սուրեն Նավասարդյանի փոխանցմամբ՝ գյուղացիները վարկեր վերցնում են 15-20 տոկոսով, զրո տոկոսադրույքով վարկային ծրագիրը պետություն կասեցրել է, 5 % սուբսիդավորման ծրագիրն էլ չկա: Նավասարդյանի խոսքով՝ համայնքում շատերը կդիմեն զրո %-ով վարկերից օգտվելու համար: Նա ասում է, որ այն սպասված լուր է գյուղացիական տնտեսությունների համար:

«Սուբսիդավորում չկա, որն ի վնաս գյուցացու է: Բան չի փոխվել նույն վիճակն է, վարկերիը տոկոսներն են բարձր, պետք է սուբսիդավորում լինի»,-մատնանշեց վարչական ղեկավարը:

Մեկ այլ ֆերմեր էլ, ով չցանկացավ ներկայանալ միայն ասաց, որ դեռ չի շտապում ուրախանալ: Նա զրո %-ով վարկերի տրամադրումը նախընտրական քայլ է համարում և մտավախություն ունի, որ այդ վարկերը կարող են սահմանափակումներով տրվել, որը ոչ բոլորին կարող է հասանելի լինել:

Գյուղվարկով ոչ թե «Iphone» կամ «07» պետք է գնեն, այլ՝ անասուն

Զրո %-ով վարկեր գյուղացիական տնտեսությունները և ֆերմերները ձեռք էին բերում 2020 թվականից, բայց 3 տարի անց, ծրագիրը կասեցվեց: Այդ ժամանակ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը պարզաբանել էր, թե ինչու այլևս չեն տրամադրվում զրո տոկոսով գյուղատնտեսական վարկեր՝ ընդգծելով, որ այդ վարկերը գյուղացիական տնտեսություններն անարդյունավետ են օգտագործել:

«Զրո տոկոսանոց վարկերի մասով մենք, չունենալով միկրո տվյալներ, այսինքն՝ անուն առ անուն, «Ակբա» բանկը, որը մեր գյուղատնտեսական ծրագրերի համագործակցության հիմնական բանկերից մեկն է, խնդրեցինք, որ վերլուծություն անի, որի արդյունքում կհասկանանք, թե ի՞նչ է տեղի ունեցել միջին գյուղացու կյանքում, որն օգտվել է այդ ծրագրից: Այն տվյալները, որ մենք ստացանք, ցույց տվեց, որ ունեցվածքը, այո, աճել է, բայց ավելի շատ աճել են պարտքերը: Ասենք, կարող է 5 միլիոն դրամի կով ունի, բայց՝ 10 միլիոն դրամի վարկ: Ամեն մի գյուղացու մակարդակով բալանսը բացասական էր, եկամուտներն աճել էին, բայց ավելի շատ ինֆլացիան էր աճել: Եթե համադրենք այդ տվյալները, այն մեր համար լավ հիմնավորում է, թե ինչու չպետք է շարունակենք այդ վարկերի տրամադրումը: Ըստ

էության՝ միջին գյուղացին անարդյունավետ է օգտագործում այն վարկային միջոցները, որը տրվել է»,- մեկնաբանել էր նախկին նախարար Քերոբյանը:

Գևորգ Պապոյանն արդեն զգուշացնում է՝ հետևելու են, որ գյուղացին ճիշտ նպատակին օգտագործի զրո %-ով ձեռք բերած վարկերը:

«Կոնկրետ հետևելու ենք, որ ոչ թե գնան «Iphone» կամ «07» առնեն, այլ անասուն առնեն, կամ գնան այգի սարքեն, այստեղ էլ բավականին մեծ պոտենցիալ կա»,-շեշտել է Էկոնոմիկայի նախարարը:

Հեղինակ՝ Մանյա Պողոսյան

© 2020 Agropress.am All Rights Reserved.Design & Development by shivini.com

Search

hacklink hack forum hacklink film izle hacklink no deposit bonussahabetsahabetdeneme bonusuonwininterbahisinterbahis girişinterbahis girişinterbahis girişinterbahis girişinterbahis girişinterbahis girişinterbahis girişbio linkinterbahisinterbahis girişjojobetdeneme bonusu veren siteler