Առաջիկա օրերին Հայաստանում հավկիթի գինը կիջնի. այսօր հայտարարել է Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը: Նա ասել է, որ խնդիրը քննարկել են տնտեսվարողների ու համապատասխան կառույցների հետ ու պայմանավորվել, որ ձվի գինը կիջնի:
Սա, սակայն, չի խանագարում, որ հանձնաժողովը հավկիթի շուկայում վարույթ կիրականացնի՝ պարզելու՝ հիմնավորվա՞ծ է գնի բարձրացումը կամ արդյո՞ք արհեստական չէ ձվի դեֆիցիտը: Հանձնաժողովի նախագահը խոստացել է, որ խախտում հայտնաբերելիս տնետսվարողները պատասխանատվության կենթարկվեն։
Տարին երկու անգամ՝ Ամանորին ու Հարության տոնին ընդառաջ՝ Հայաստանում հավկիթի գինն սկսում է բարձրանալ: Այս անգամ վերելքն սկսվեց տոնից երկու շաբաթ առաջ: Պատճառները պարզելու համար Տնտեսական մրցկացության պաշտպանության պետական հանձնաժողովը առաջիկա օրերին վարույթ կսկսի: Մինչ դա՝ հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանն ասում է՝ որոշակի միտումներ է արձանագրում.

«Ակնհայտ է, որ կան անձինք, որոնք խոշոր ծավաների գնումներ են կատարում։ Կարծում եմ, որ դրանք սպառողական նպատակով չեն իրականացնում, քանի որ այս դեպքում արկղերով ձու գնեն»։
Միջազգային շուկայում հավի կերը թանկացել է՝ սա նորություն չէ, բայց նախատոնական օրերին սպառողը հավկիթի գնի նվազում է ակնկալում: Գինը կիջնի, բայց որքան՝ դեռ հստակ չէ։
«Մենք մեր ներքին քննարկումների արդյունքում եկել ենք պայմանավորվածության,որ ձվի գինը կիջնի։ Երեկ մի փոքր իջել էր, այսօր արդեն էական նվազում ենք ակնկալում։ Ձուն խմբաքանակներով շուկա կմտնի։ Սպառողներին հորդորում եմ խուճապահար գնումներ չանել։ Եթե իսկապես շուկայում կա արհեստական դեֆիցիտ ստեղծելու խնդիր, ապա ձեր վարքագծի վրա ազդելն է։ Նույնիսկ Զատիկին, մարդը չի կարող ավելի ձու սպառել։ Եթե շատ եղավ, մի քանի օրից փչանալու է ու այն թափելու է»:

Ամեն օր մոտ 900 հազար հատ ձու է արտադրվում.
Թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանը վստահեցնում է՝ Հարության տոնին ընդառաջ շուկայում հավկիթի դեֆիցիտ չի լինի։ Սպառողների անհանգստությունը մեղմելու նպատակով որոշել են մինչև ապրիլի 1-ը ձվի վաճառքը սահմանափակել, 1-ից հետո դրա քանակը խանութներում կավելանա: Համակցված կերը թանկացել է միջազգային շուկայում՝ բացատրում է արտադրողը, նշում է՝ իրենք հիմա սպասողական վիճակում են.
«Մենք բոլոր սպառողական ցանցերին խնդրել ենք, որ չբաձրացնեն վերադիր գները։ Արդյունքըերեկ արդեն նկատելի էր»: Բացի այդ, միջնորդներին թույլ չենք տվել ձու գնել ու փոքր խանութներին վաճառել։ Մենք կկարողանանք Զատիկի համար ապահովել անհրաժեշտ ձվի քանակը, իսկ դրանից արդեն ձուն կավելանա»։
Ամեն օր մոտ 900 հազար հատ ձու է արտադրվում. Ստեփանյանի խոսքով՝ սա բավարար քանակ է։ Հիշեցնում է՝ ուղիղ մեկ տարի առաջ ձվի գերարտադրություն կար։ 2020 թվականի հենց այս օրերին՝ ըստ ՍԱՏՄ-ի՝ «Ռադիոլուր»-ին փոխանցած տվյալների՝ Բելառուսից ներկրվել է 10 800 հատ ձու։ 2019-ին ներկրում չի կատարվել։ Փոխարենը Ռուսաստան արտահանվել է մոտ 140 հազար հատ ձու, 2020-ին՝ մի քանի անգամ ավելի շատ՝ 8մլն 072 հազար 664: 2021-ին դեռ չի արտահանվել:
Հավկիթի շուկայում գները բարձրացել էին նաև դեկտեմբերին։ ՏՄՊՊՀ-ն ձվի շուկայում աշխատող 7 ընկերությունների մեղադրել էր հակամրցակցային համաձայնություն կնքելու մեջ և որոշել տուգանել 103 մլն դրամով՝ յուրաքանչյուրի՝ նախորդ տարվա եկամտի չափին համապատասխան։ Տուգանված 7 ընկերություններից 6-ը (բացի «Գնթունիքից») հանձնաժողովի որոշման հետ համաձայն չեն ու դիմել են Վարչական դատարան: Դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ 6 ընկերությունների հայցերն էլ ընդունվել են վարույթ: Հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը հիշեցնում է՝ էական չէ, թե տուգանքը, երբ կվճարվի, կարևորը խնդիրը վերացնելն է։ Հղում է անում «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» նոր օրենքին, որտեղ հստակ կարգավորումներ են դրված.
«Հակամրցակցային համաձայնության պարագայում հարկադրանքի միջոցները պարզ չեն։ Հակամրցակցային համաձայնության դեպքում տնտեսվարողները պայմանավորվում են ու խնդիրներ են ստեղծում։ Այս, ինչպես նաև գերիշխող դիրքի չարաշահումների դեպքում անգամ քրեական պատասխանատվություն է սպասվում»։
Հանձնաժողովի նախագահը վստահ է՝ ինչ-որ տեղ օրենքի խախտում կա, որտեղ՝ դեռ կպարզեն։ Իսկ մինչև պարզելը՝ սպառողը սպասում է՝ Հարության տոնին՝ հույսով, հավկիթի գնիջեցմանը՝ անորոշությամբ: