Ի՞նչ անել, որ հայկական գինիները դառնան մրցունակ միջազգային շուկայում. հարցին տարբեր պատասխաններ կարող են տրվել: Դրանք կշոշափեն բազում խնդիրներ՝ սկսած խաղողագործությունից մինչև մթերում և գինեգործություն: Այս խնդիրներով մտահոգված՝ Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամը փորձում է գտնել արմատական լուծումներ՝ խաղող արտադրողին ու վերամշակողին առաջարկելով համակարգված աշխատանք:
2018-2020 թվականներին Արմավիրի մարզում խաղողի այգիներն ավելացել են 500 հեկտարով: Խաղողագործները անցած տարվա բերքից գոհ էին, բայց իրացման խնդիր ունեին: Համավարակն ու պատերազմը ազդել էին նաև մթերման գործընթացի վրա: Վերամշակող ձեռնարկություններն ընդունեցին ավելի քիչ խաղող՝ սպասվածից ավելի ցածր գնով: Լիլիթ Ղազարյանը Մյասնիկյան գյուղից է: Ամուսինը գնացել էր կռիվ, բերքի մթերման խնդրով զբաղվել է ինքը՝ որդու հետ:

«Պռոշյանի գինու և կոնյակի գործարանի հետ պայմանագիր էինք կնքել, եկավ բերքահավաքի օրը, 1 կիլոգրամը դարձրեց 100 դրամ: Կանգուն սորտի խաղող եմ հանձնել: Ընդհանրապես մեր ծախսերը չհանեցինք: Մյուս կեսն էլ տարբեր գործարանների եմ հանձնել: Միայն 4 տոննա մթերել եմ Լուկաշին գյուղի ճանապարհի գործարանում, անունն էլ չգիտեմ, գումարի փոխարեն կոնյակ են տվել: Ստիպված եմ տարել»:
Ակնալիճում մոտ 300 հեկտար խաղողի այգի կա: Այգեգործները հուսով են, որ խաղողի մթերման խնդիրը կլուծվի, եթե պետությունը միջամտի: Ակնալիճից Արմեն Ասրյանն ասում է՝ խաղողագործությունն իր համար և՛ ապրուստի միջոց է, և՛ ստեղծագործ աշխատանք, որը սիրով է անում. դժվարությունն առաջ է գալիս մթերման փուլում.
«Շատ կուզենայինք, որ պետությունն այս հարցին լուրջ նայի, որովհետև ստրես ենք ապրում մինչև բերքը հասցնում ենք իր նպատակին: Ես խոսում եմ բոլոր գյուղացիների անունից, այն մարդկանց անունից, որոնք ոչ մի տեղ պայմանագիր չունեն, բայց ձգտում են աշխատել, ստեղծել, արարել՝ իրացման խնդիրների առջև են կանգնում»:

Ռիսկ կա նաև համատարած պատվաստված այգիների հիմնելու մեջ, որովհետև դա կարող է արագացնել ֆիլոքսերայի տարածումը
Համավարակի տնտեսական հետևանքների չեզոքացման ծրագրերով կառավարությունը աջակցություն է ցուցաբերել և՛ գյուղացուն, և՛ վերամշակող ձեռնարկություններին,-ասում է Էկոնոմիկայի նախարարության պարենային անվտանգության և ագրովերամշակման զարգացման վարչության պետի տեղակալ Արայիկ Արամյանը:
«Պետությունն առաջարկել է աջակցության գործիքներ, որպեսզի վերամշակողը արտադրված խաղողը կարողանա մթերել: Նախ վերամշակող ձեռնարկությանը տրվող վարկի շեմը բարձրացվեց, նախկինում 1.5 մլրդ դրամ էր, կրկնապատկվեց՝ 3 միլիարդ դրամի, երկարացվեց վարկի մարման ժամկետը, դարձավ 2 տարի: Պետությունը միշտ եղել է գյուղացու և վերամշակողի կողքին, որպեսզի 2-ից ոչ մեկը չտուժի»:
Կառավարությունն այս տարի վերամշակողին օգնող նոր քայլեր է անում. մասնավորապես, վերադարձվում է կոնյակի արտահանման և իրացման պետական տուրքը, գնային նոր քաղաքականությամբ թեթևացվում է հարկային բեռը, ստեղծվում է պահամանները դատարկելու և նոր բերք ընդունելու հնարվորություն:
Խաղողագործության և գինեգործության հիմնադրամը քարտեզագրում է խաղողի այգիները, հավաքագրում ֆերմերների տվյալները՝ էլեկտրոնային տեղեկատվական բազա ստեղծելու համար: Հիմնադրամի գործադիր տնօրեն Զարուհի Մուրադյանը կարևորում է խաղողի տնկարկների գենետիկ հետազոտությունը, մշակման ճիշտ տեխնոլոգիաները, որոնք կապահովեն մրցունակ բարձր դասի գինիների արտադրություն:
«Լավ խաղողը պետք է գնահատվի և վճարվի բարձր գնով: Մեր նպատակն է, որ այդ մշակութը կարողանանք ներդնել խաղողարտադրողների շրջանում: Գինու արտադրության մեջ մենք դա տեսնում ենք: Անգամ ուզում են գենետիկական հետազոտություն անեն, որպեսզի պարզեն այդ այգու խաղողը Արենի է, Տիգրանի է, Հաղթանակ է»:
Խաղողագործության և գինեգործության հիմնադրամն ու ՄԱԿ-ի՝ պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը ստեղծել են խաղողի սորտերի ազգային բանկ, որտեղ կա շուրջ 400 տեսակի խաղող: Հիմնելու են նաև տնկարան. ամերիկյան արմատակալների վրա պատվաստելու են հայկական սորտեր և հետազոտեն:
«Ռադիոլուր-Չկա՞ մտավախություն, որ ամերիկյան արմատակալների վրա հայկական սորտերի պատվաստումը գենետիկ փոփոխության ենթարկի հայկականը:
Զարուհի Մուրադյան- «Այդ մտավախությունը կա, և մենք գիտական աշխատանքներ ենք կատարում, որպեսզի հասկանանք, թե ո՞ր արմատակալների վրա պետք է պատվաստվեն մեր սորտերը: Ռիսկ կա նաև համատարած պատվաստված այգիների հիմնելու մեջ, որովհետև դա կարող է արագացնել ֆիլոքսերայի տարածումը»:
Հետազոտված և պատվաստված տնկիները սերտիֆիկացվելու են: Դա կհեշտացնի այգիների մշակության վերահսկողությունը: Ֆիլոքսերայի՝ խաղողի այս հիվանդության պատճառով տարիներ առաջ Արմավիրի մարզում շատ այգիներ քանդվեցին: Նման դեպքերում մասնագետները խորհուրդ են տալիս նույն տեղում նոր տնկիներ չդնել, քանի որ որդալվիճը կարող է նորից զարգանալ