Ինչ խմբագրումներ է կատարել պատերազմը՝ գյուղատնտեսության ռազմավարության մեջ. «Արմենպրես»-ի այս և այլ հարցերի պատասխանում է Արցախի Էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարար Աշոտ Բախշիյանը:
- Պարոն նախարար, պատերազմի հետևանքով, համեմատաբար կրճատվել են Արցախի գյուղատնտեսական նշանակության հողատարածքները: Որքանո՞վ են կրճատվել: Ընդհանուր առմամբ՝ ինչպե՞ս կգնահատեիք պատերազմի հետևանքով գյուղատնտեսության բնագավառի կրած վնասները:
-Տեղի ունեցած պատերազմը կարելի ասել աղետալի հետևանքներ է թողել Արցախի տնտեսության, մասնավորապես, գյուղատնտեսության վրա: Արցախում նախքան ռազմական գործողություններն առկա ավելի քան 130 հազար հա վարելահողերի շուրջ 75 տոկոսը մնացել է հակառակորդի վերահսկողության գոտում:
Կորսվել են նաև պտղատու այգիների, ոռոգման ջրի պաշարների, անասնագլխաքանակի, արոտների զգալի մասը և գյուղատնտեսական տեխնիկայի, նախնական հաշվարկներով, մոտ 20 տոկոսը:
Կորուստները բավականին լուրջ են և ինքնին վկայում են դրանց՝ տնտեսության վրա բացասական ազդեցության մասին:
Մասնավորապես, եթե նախկինում Արցախը հացահատիկային մշակբույսերի բերքի արտադրության մասով գերակատարում էր 1 բնակչի հաշվով նախանաշված շեմը՝ ստացված բերքի մի մասը արտահանելով Հայաստանի Հանրապետություն, ապա հիմա արտահանում չի նախատեսվում. առկա ամբողջ ներուժն առաջիկայում ուղղված կլինի տեղի բնակչության կարիքների ապահովմանը:
-Ինչպիսի՞ խմբագրումներ և փոփոխություններ է մտցրել այս հանգամանքը գյուղատնտեսության ռազմավարության մեջ: Կա՞ն նոր ծրագրեր, նախագծեր կամ տեսլական:

-Պատերազմի հետևանքով անհրաժեշտություն է ստեղծվել վերանայել գյուղատնտեսության ոլորտում տարվող քաղաքականությունը՝ համապատասխանեցնելով այն ներկա իրողություններին: Այսպես, Արցախում ինտենսիվ գյուղատնտեսության վարումը կլինի առաջնահերթային. կորուսյալ ռեսուրսները կլրացվեն ջերմատնային տնտեսությունների կառուցման, ինտենսիվ այգիների հիմնման և բարձրարժեք կուլտուրաների մշակության, տոհմային անասունների բուծման միջոցով:
Ներկա պահի դրությամբ, նախնական հաշվարկներով, Արցախում առկա է մոտ 35 հազար հա վարելահող: Այդ ռեսուրսի ճիշտ ու գրագետ կառավարումը թույլ կտա մեզ ժամանակի ընթացքում լիարժեք ապահովել Արցախի ժողովրդի պարենային անվտանգությունը:
-Ինչպիսի՞ կորուստներ է կրել այգեգործության ճյուղը:
-Այստեղ կորուստները բավականին մեծ են: Մինչև պատերազմը Արցախում առկա 7000 հա բազմամյա տնկարկներից մեզ են մնացել շուրջ 2500 հա այգիներ, ընդ որում՝ 500 հա նորատունկ և բերքատու նռան այգիներ, 900 հա խաղողի այգիներ, 650 հա թթայգիներ, 450 հա հնդավոր, կորիզավոր, ընկուզավոր պտղատեսակների այգիներ:
Զգալի կորուստներ ունեցել ենք նաև պտղատու այգիների բերքի մասով: Ռազմական գործողություններով պայմանավորված` անցած աշնանը բերքահավաքի աշխատանքներ չեն իրականացվել պտղատու այգիներում: Հիմնական կորուստները եղել են նռան մասով, այնուհետև արևաելյան խուրմայի, խաղողի և այլ պտղատեսակների:
-Ինչպիսի՞ կորուստներ է կրել անասնապահության ճյուղը: Ինչ աշխատանքներ կան այս ոլորտում և ինչ է նախատեսվում:
-Պատերազմի հետևանքով Արցախում առկա անասնագլխաքանակը կրճատվել է ավելի քան 50 տոկոսով: Այսպես, նախքան պատերազմը ունեինք հետևյալ ցուցանիշները. խոշոր եղջերավոր անասուններ՝ 49 600 գլուխ, մանր եղջերավոր անասուններ ՝ 64 000 գլուխ, խոզ՝ 30 000 գլուխ, թռչուններ՝ 500 000 թև: Արդեն պատերազմից հետո անասնագլխաքանակի պատկերը հետևյալն է. ԽԵԿ՝ 18 հազ.500 գլուխ, ՄԵԿ՝ 25 հազ. 500 գլուխ, խոզ՝ 11 500 գլուխ, թռչուններ՝ 114 500 թև:
Դեկտեմբեր-հունվար ամիսներին ԱՀ էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարությունը Ղազախստանի Հանրապետությունից Արցախ է ներկրել, ընդհանուր առմամբ, 1050 գլուխ ցեղային ոչխար:
Ներկրված գլխաքանակը անվճար տրամադրվել է Արցախի Հանրապետության Ասկերանի, Մարտունու և Մարտակերտի շրջանների ֆերմերներին՝ առաջիկայում անասունների ապահոված ծնի 25 տոկոսի հետ վերադարձի պայմանով: Հետ վերադարձված անասնագլխաքանակը ևս անհատույց կտրամադրվի մեր ֆերմերներին:
Անասնաբուծության զարգացման ծրագրերն ընթացիկ տարում մեծ թափ կստանան և ուղղված կլինեն անասնագլխաքանակի աճի և կենդանիների մթերատվության բարձրացման ապահովմանը:
-Ինչպիսի՞ աշխատանքներ են ընթանում ներկայում գյուղատնտեսության՝ մասնավորապես հողագործության բնագավառում: Որքանո՞վ հաջողվեց ավարտին հասցնել աշնանացանը և ի՞նչ է նախատեսվում գարնանացանի համար:
-Ներկայումս ընթանում են հողի՝ գարնանացանի նախապատրաստման միջոցառումներ: Մեղմ եղանակային պայմանները թույլ են տալիս որոշ տարածքներում այգիներում իրականացնել նաև պտղատու ծառերի էտի և ձևավորման աշխատանքներ:
Ինչ վերաբերում է աշնանացանին, ապա այստեղ կարևոր է ֆիքսել, որ աշնանացանի իրականացման օպտիմալ ժամկետները համընկնել են պատերազմական գործողությունների ընթացքի հետ, այդ իսկ պատճառով այդ աշխատանքների իրականացումը երկարաձգվել է մինչև դեկտեմբերի վերջ: Այսպես, այսօրվա դրությամբ Արցախում իրականացվել է շուրջ 12 հազար 600 հեկտար աշնանացան, ընդ որում՝ 7 հազար 750 հա ցորեն, 4850 հա գարի:
Գարնանացան մշակաբույսերի մշակության խթանման նպատակով ԱՀ Էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարությունը հողօգտագործողներին առաջարկում է գարնանացան մշակաբույսերի սերմերի գների մասնակի սուբսիդավորում և ստացված բերքի մթերման դիմաց լրավճարի տրամադրում:
Նախատեսվում է սերմի արժեքի 50-ից 70 տոկոսի սուբսիդավորում և 10-50 դրամ լրավճարի տրամադրում:
Հատկանշական է, որ սերմերի ձեռքբերումը պետք է իրականացնեն հողօգտագործողները:

Ոլորտը զարգացնելու համար կկիրառվեն սուբսիդավորման ճկուն մեխանիզմներ:
-Աջակցության ինչպիսի՞ ծրագրեր են գործում և ինչպիսի՞ք են նախատեսվում հողօգտագործողների և անասնապահության ճյուղով զբաղվողների համար:
-Հողագործության ոլորտում, բացի գարնանացանին վերաբերող սուբսիդավորման ծրագրից, նախատեսվում է աջակցություն այգիների հիմնման և ոռոգման բնագավառներում:
Այսպես, պտղաբուծության զարգացումը խթանելու նպատակով նռան, խաղողի, ընկուզենու, ազնվամորու և այլ պտղատու և հատապտղատու այգիների 1 հեկտարի հիմնադրման համար նախատեսվում է մասնակի փոխհատուցում՝ ավանդական եղանակով մշակության պարագայում 100 հազարից մինչև 1 մլն դրամի և ինտենսիվ եղանակով մշակության պարագայում 150 հազարից մինչև 2 մլն դրամի սահմաններում:
Ոռոգման ոլորտում ևս կիրականացվեն զգալի փոխհատուցումներ. մինչև 3 տարեկան բազմամյա տնկարկների, ծխախոտի, տնկարանների մշակության համար ոռոգման արդի համակարգերի տեղադրման դեպքում Էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարությունն առաջարկում է համակարգերի արժեքի 75 տոկոսի չափով անհատույց միջոցների տրամադրում: Անձրևացման շարժական և ստացիոնար համակարգերի ձեռքբերման համար առաջարկվում է համակարգի արժեքի 50 տոկոսի չափով անհատույց աջակցություն:
Ինչպես արդեն նշել ենք, անասնաբուծության բնագավառը կլինի մեր հատուկ ուշադրության կենտրոնում:
Ոլորտը զարգացնելու համար կկիրառվեն սուբսիդավորման ճկուն մեխանիզմներ: Մասնավորապես, խոշոր և մանր եղջերավոր տոհմային կենդանիների ձեռքբերման դեպքում նախատեսվում է դրանց արժեքի 50 տոկոսի չափով սուբսիդավորում:
Անասնաշենքերի էլեկտրաֆիկացման և ջրաֆիկացման ծրագրի շրջանակում՝ ծախսերի 90 տոկոսի սուբսիդավորում:
Անասնաբուծական մթերքների և հումքի վերամշակման արտադրամասերի կառուցման ծրագրով նախատեսվում է արժեքի 50 տոկոսի չափով փոխհատուցում կամ անտոկոս վարկի տր
ամադրում:
Անասնաշենքերի կառուցման ծրագրով կիրականացվի ծախսերի 50 տոկոսի չափով փոխհատուցում կամ անտոկոս վարկի տրամադրում: Անասնաշենքերի վերակառուցման և վերանորոգման ծրագրով՝ ծախսերի արժեքի 30 տոկոսի չափով փոխհատուցում կամ անտոկոս վարկի տրամադրում:
Սպանդանոցների կառուցման ծրագրով ևս նախատեսվում է ծախսերի 50 տոկոսի չափով փոխհատուցում կամ անտոկոս վարկի տրամադրում:
Ինչպես նախորդ տարիներին, կշարունակեն գործել անասնապահության կանոնակարգման և արոտների կառավարման, ինչպես նաև գյուղատնտեսական կենդանիների հակահամաճարակային միջոցառումների իրականացման, գյուղատնտեսական կենդանիների արհեստական սերմնավորման ծրագրերը: