Կանանչ անկյուն

Տնային պայմաններում կիտրոնի արդյունավետ մշակում

Տնային պայմաններում կիտրոնի արդյունավետ մշակում

Հայաստանի Հանրապետության բնակչության շրջանում մեծանում է հետաքրքրությունը կիտրոնի աճեցման, այնուհետև արդյունավետ մշակման նկատմամբ, ինչպես նաև ավելանում է պահանջարկը պտղատեսակի նկատմամբ:
Կարելի է ասել, որ այժմ կա մեծ հետաքրքրություն տնային պայմաններում կիտրոնի արդյունավետ մշակման հանդեպ, սակայն հաճախ կիտրոնի աճեցումը տնային պայմաններում ավարտվում է անհաջողությամբ և հիասթափությամբ: Դա մեծ մասամբ բացատրվում է ագրոտեխնիկայի ոչ ճիշտ կիրառման, կենսաբանական հատկանիշների թույլ իմացության, սորտերի սխալ ընտրության հետ:

Հայաստանի մարզերում և Երևանում բնակվող շատ ընտանիքներում կիտրոնն աճեցնում են ոչ միայն որպես արժեքավոր պտղատու ծառ, այլև հրաշալի զարդաբույս (դեկորատիվ բույս):
image
image
Կիտրոնը ամբողջ աշխարհում հայտնի է որպես ցիտրուսային մշակաբույս, որը ցրտադիմացկուն չէ, բայց բավարար քանակի ջերմության, լույսի, խոնավության պայմանների դեպքում կիտրոնի ծառերը միաժամանակ կարող են աճել, ծաղկել և պտուղներ տալ: Այն շատ են մշակում հատկապես Մեղրիում, ինչպես նաև Արարատի, Վայոց ձորի մարզերի մի շարք անհատ տնտեսություններում:
Հայաստանի կլիմայական պայմաններում կիտրոնն ամբողջ տարի չի կարող աճել դրսում, քանի որ օդի չորությունն ու ցուրտն արագ ոչնչացնում են երիտասարդ բույսը:
Դրսում կիտրոնի մշակության հաջող փորձերը չափազանց քիչ են. դա հիմնականում հնարավոր է Հայաստանի Հանրապետության ցածրադիր գոտու ծածկված կամ խրամատային այգիներում:

Ժամանակ առ ժամանակ պետք է կիտրոնի տերևները մաքրել փոշուց: Եղանակային փոփոխություններից ելնելով՝ շոգ օրերին օրը մեջ, իսկ աշնանն ու ձմռանը երկու օրը մեկ անհրաժեշտ է առատ ջրել:

Էլիդա Պետրոսյան
Մեզ մոտ կիտրոնը հնարավոր է աճեցնել միայն սենյակային կամ ջերմատնային պայմաններում: Հատկապես մեծ տարածում է գտել կիտրոնի աճեցումը փայտե տակառներում կամ ծաղկամաններում:
Կիտրոնի մշակման հաջող պատմություն
Կոտայքի մարզի Արզական գյուղում  Էլիդա Պետրոսյանը մոտ 50 տարուց ավել տնային պայմաններում մշակում է կիտրոնի 2 ծառ:
Տիկին Էլիդան բազմաթիվ մարդկանց կիտրոնի ծառեր է նվիրել:  Նրանցից մի քանիսի մոտ բույսերը չորացել են, մյուսների մոտ՝ լավ չեն աճում և հաճախ են հիվանդանում:

Տիկին Էլիդան հավելեց, որ կիտրոնի մշակությունն ամեն մարդու բան չէ, պետք է շատ հոգատար լինես, ուրախանաս ամեն մի ծաղկով, ամեն մի պտղով:  
«Ժամանակ առ ժամանակ պետք է կիտրոնի տերևները մաքրել փոշուց: Եղանակային փոփոխություններից ելնելով՝ շոգ օրերին օրը մեջ, իսկ աշնանն ու ձմռանը երկու օրը մեկ անհրաժեշտ է առատ ջրել:  Տարին մեկ անգամ՝ գարնան շրջանում, արմատներից հեռու պարարտացնում եմ թրչնաղբով,  ահա և տնային պայմաններում կիտրոնի աճեցման իմ գաղտնիքը»,- մեր հետ զրույցում տեղեկացրեց տիկին Էլիդան:

Ըստ տիկին Էլիդայի՝ կիտրոնի ծառը բարություն և հոգատարություն է սիրում:  Այն կարող է «խռովել», երբ մշակողն ուշադիր չէ իր նկատմամբ:
© 2020 Agropress.am All Rights Reserved.Design & Development by shivini.com

Search