Ներդրված նորագույն տեխնոլոգիաները մասամբ ձեռք են բերվել ագրոպարենային ոլորտի սարքավորումների ֆինանսական վարձակալության՝ լիզինգի պետական աջակցության ծրագրի շրջանակում։
Ընկերության գլխավոր տնօրեն Գեղամ Ջանվելյանի ուղեկցությամբ պաշտոնյաները շրջայց են կատարել թռչնանոցում, ծանոթացել թռչունների բուծման, խնամքի պայմաններին և առկա արտադրական հզորություններին։
Գեղամ Ջանվելյանը տեղեկացրել է, որ թռչնանոցում կկիրառվեն կերակրման, ջրի մատակարարման, օդափոխության, ձվի հավաքման և այլ ավտոմատացված համակարգեր, ինչը թույլ կտա մարդկային գործոնը հասցնել նվազագույնի, ինչպես նաև ապահովել արտադրվող ձվի կեղևի ամբողջականություն ու ապրանքային տեսք։ Նրա խոսքով՝ եթե նախկինում նման թռչնանոցներում հնարավոր էր պահել ընդամենը 22 հազար գլուխ թռչուն, ապա գերմանական հայտնի Hellmann ընկերության ժամանակակից սարքավորումների ներդրման շնորհիվ այս թռչնանոցում հնարավոր է դարձել պահվող թռչնի գլխաքանակը հասցնել մինչև 70 հազարի։
Ընկերության գլխավոր տնօրենը հույս է հայտնել, որ նորագույն տեխնոլոգիաների կիրառումը հնարավորություն կընձեռի ավելացնել արտադրողականությունը, պահպանելով սննդամթերքի անվտանգության նորմերը նվազեցնել հավկիթի ինքնարժեքն և սպառողներին առաջարկել առավել բարձրորակ ու միաժամանակ ավելի մատչելի գնի արտադրանք։
թռչնանոցում կկիրառվեն կերակրման, ջրի մատակարարման, օդափոխության, ձվի հավաքման և այլ ավտոմատացված համակարգեր, ինչը թույլ կտա մարդկային գործոնը հասցնել նվազագույնի, ինչպես նաև ապահովել արտադրվող ձվի կեղևի ամբողջականություն ու ապրանքային տեսք
«Արզնու տոհմային ԹՏԽ» ընկերության թռչնաբուծարանի վերազինումը շարունակվելու է և առաջիկայում շահագործման կհանձնվեն նույն հզորությամբ ևս երկու թռչնանոցներ։