Մոտ 20 տարի պապու գործը շարունակող սիսիանցի Ալիկ Մարտիրոսյանը չի դժգոհում այս տարվա ստացած մեղրից: Մեղվաաբույծը 100 մեղվափեթակից նախորդ տարվա համեմատ 50 տոկոսով ավելի բերք է ստաացել, 3 տոննա մեղրն արդեն պահեստավորել է:
Ալիկ Մարտիրոսյանի թիվ մեկ խնդիրը հիմա մեղրի իրացումն է: Նա իր ստացած մեղրը կիլոգրամը 4000 դրամով է վաճառում, գնորդ գտնելու համար բոլոր հնարավորություններն է օգտագործում՝ անգամ սոցիալական ցանցերը: Ասում է՝ այլ մեղվաբույծների համեմատ ինքը ցածր գին է առաջարկում, բայց այնպես չէ, որ իր մեղրն անարատ չէ: Խնդիրը, ըստ մեղվանույծի, ոչ թե ապրանքի որակն է, այլ ՝ շուկան:
«Հայաստանի շուկան շատ փոքր է, լիարժեք չի վաճառվում, արտահանողներն էլ ցածր գնով են տանում: Մեղվաբուծական խոշոր ընկերություններ կան, որոնք մեզանից դուրս տանելու համար մեղր են գնում, և Դուբայ ու ԱՄՆ են տանում: Մեզանից ծիծաաղելի գներով են ուզում, մեկ կիլոգրամը՝ 7-8 դոլար: «Հաթերք ֆուդ» ընկերություն կա մեզանից կիլոգրամը 2600 դրամով է ուզում մեղր գնել, ինքը տեղական շուկայում փոքր բանկաներով թանկ ծախում է»,- Ագրոպրեսի հետ զրույցում փոխանցեց սիսիանցի մեղվաբույծը:
Մեղվաբույծների միության նախագահ Արմեն Նազարյանը մեղվաբույծներին հորդորում է ոչ մի դեպքում նման ցածր գներով մեղր չվաճառել: Նա ևս սոցիալական ցանցերում նման հայտարարություններ է տեսել և այդ առաջարկն անընդունելի է համարում:
«Ավելի լավ է մեղրը ժողովրդին բաժանեն, քան կոպեկններով տան, որ Եվրոպա վաճառքի տանեն: 5-7 դոլարով մի տվեք, որ տանեն Եվրոպա: Հայաստանում ընտանիքներ կան, որ տարվա մեջ 1 կիլոգրամ մեղր չեն օգտագործում, թող տան էդ ընտանիքներին: Կիլոգրամը 25 դոլարով տեղում են վաճառում, 5-ով տանում Եվրոպա»,- ընդգծեց միության նախագահը:
Այս հարցում խնդիր է տեսնում մեղվաբույծ Ալիկ Մարտիրոսյանը: Նրա խոսքով՝ Եվրոպան էկոլոգիապես մաքուր մեղր է ուզում՝ առանց հակաբիոտիկների պարունակությամբ:
Մեր զրուցակցի պնդմամբ՝ իր մեղրը համապատասխանում է այդ չափանիշներին, բայց մեկ է էժան են ուզում:
«Եվրոպան չի ուզոմ, որ հակաբիոտիկներ և ծանր մետաղներ լինեն: Մեզ մոտ սաղ հանքեր են՝ ծանր մետաղական փոշի: Մեղուն, որ անկում է, Վիպեն կոչվող դեղ են տալիս, որը ռուսական արտադրության է: Այդ դեղի թույնը նստվածք է տալիս մեղրի մեջ: Ես այդ դեղից չեմ օգաոգորում, եվրոպականն եմ տալիս: էդ մեղրը եվրոպան չի ընդունում, բայց հետսովետաական մյուս երկրներն ուզում են»,-մատնանշեց նա:
Մեղուների 50 տոկոսն անկել են
Մեղրաքամն դեռ ամբողջությամբ չի ավարտվել, հանրապետությունում ստացած մեղրի քանակն Արմեն Նազարյանը դեռ թվերի տեսքով չի կարող ասել:
Նազարյանի տեղեկացմամբ, սակայն, անցած տարվա համեմատ մեղր շատ է ստացվել, բայց մեղվաընտանիքների քանակն է նվազել: Նրա նախնական գնահատմամբ՝ մեղրի բերքը միջինից բարձր քանակությամբ է ստացվել. մեկ փեթակից ավելի քան 10 կիլոգրամ մեղր է քամվել: Նազարյանը շեշտեց, որ ընդհանուր առմամբ հանրապետությունում մեղրի քանակը քիչ է, բերքատվության ցուցանիշների վրա ազդել են մեղուների և Արցախի անկումը:
Մեղվաբուծության նախագահը նեղսրտում է, որ նախորդ տարվա աշնանը հանրապետությանն մեղվաընտանիքների մոտ 50 տոկոսն անկել է:
«Մեծ քանակությամբ մեղուների անկում ունեցանք: Աշնանն ինչ- որ հիվանդություն մտավ: Օրինակ, Վանաձորում 500 մեղաընտանիքից 7 հատ էր մնացել, շատերը հրաժարվեցինն այս գործից, քանի որ նոր մեղաընտանիքների գները բարձարցավ, չկարողացան գնել: Դե արդեն դեֆիցիտ էր, նորից ներդրումներ չարեցին: Տավուշի մարզում գրեթե մեղու չի մնացել, բոլոր մարզերոմ էլ նույնն է: Մեղրիի շրջանում մի քիչ վիճակը համեմատաբար լավ է»,-նշեց նա:
Մեղվաբույծներին տրամադրվող պետական աջակցության վերաբերյալ էլ միության նախագահը նկատեց, որ փոխարենը կորուստ կրած մեղվաբույծներին կառավարությունն օգներ, աջակցություն տրամադրում է սկսնակներին: Արմեն Նազարյանի կարծիքով՝ ոչ փորձառու մեղվաբույծներնն էլ ձախողում են, ծրագիրն այդպես էլ հաջողություն չի ունենում;
Ստացած մեղրի քանակը չի գոհացնում Գառնիի բնակիչ Սարմեն Նշանյանին:
Մեղվաբույծն վաճառքի մեղր չունի, մեղրը այնքան քիչ է, որ միայն ընտանիքնի կարիքները կարող է հոգալ:
Հեղիակ՝ Մանյա Պողոսյան