Արենի, Եղեգիս և Գլաձոր համայնքները վերազինվել են
Հայաստանի միավորված համայնքները շարունակում են վերազինվել գյուղատնտեսական և կոմունալ սպասարկման տեխնիկայով։ Այս անգամ շահառու են Արենի, Եղեգիս և Գլաձոր համայնքները, որոնք այս շաբաթ ստացել են 92 միլիոն 520 հազար դրամի տեխնիկա։
Վայոց ձորի մարզպետարանը հայտնում է, որ Արենի և Եղեգիս համայնքներին հատկացվել է մեկական ինքնաթափ մեքենա` համապատասխանաբար 36 միլիոն 150 հազար և 33 միլիոն 150 հազար դրամ արժողությամբ, իսկ Գլաձոր համայնքը ստացել է ետևի բարձիչով աղբատար մեքենա՝ 23 միլիոն 250 հազար դրամ արժողությամբ։ Նշված տեխնիկան ձեռք է բերվել համայնքների կողմից ներկայացված հայտերի հիմնա վրա. ակնկալվում է, որ կարողությունների հզորացմամբ` համայնքները հնարավորություն կստանան սեփական ուժերով լուծել խնդիրները, բարելավել բնակչությանը մատուցվող ծառայությունների որակը։

Փորձը ցույց է տալիս, որ միավորված համայքներում այս ծրագրի արդյունքում ակնհայտորեն փոխվել է աղբահանության աշխատանքների որակը, բնակավայրերում ավելի հաճախ են իրականացվում ճանապարհների հարթեցման, բարեկարգման աշխատանքներ, մեծ թվով համայնքներում էական առաջընթաց է գրանցվել նաև գյուղատնտեսության ոլորտում։
ՏԿԵ նախարարության Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող`«Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման» ծրագիրը կյանքի է կոչվում Համաշխարհային բանկից ստացված վարկային միջոցներով` ՀՀ կառավարության քսան և համայնքների հինգ տոկոս համաֆինասավորմամբ։