Ինքնաբավ է իր գյուղատնտեսական արտադրանքով, նաև համարվում է աշխարհի 10 գլխավոր սննդամթերք արտահանողներից մեկը:
Արտադրում է 130 տարբեր գյուղատնտեսական սարքեր, որոնք արտահանվում են ավելի քան 120 երկիր տարեկան $734.15 միլիոն շրջանառությամբ:
Համաշխարհային բանկի խմբի ամենամեծ միջին եկամտի վերին սահման ունեցող գործընկերներից է և համարվում է աշխարհի 17-րդ ամենախոշոր տնտեսությունը:
Պատմականորեն Թուրքիայի գյուղատնտեսությունը փակ և մեծապես պաշտպանված համակարգ է եղել, և տարիներ շարունակ գնային պրոտեկցիոնիզմը գյուղատնտեսության քաղաքականության կարևոր մաս է կազմել:
Գյուղատնտեսության սխալ կառավարումը խաթարում էր այն գյուղատնտեսական ապրանքների արտադրությունը, որոնք մրցակցային առավելություն էին ներկայացնում Թուրքիայի համար: Սուբսիդավորվում էին ոչ արդյունավետ տեխնոլոգիաները:
Նախորդող գյուղատնտեսական քաղաքականության ակնհայտ ձախողումները, ինչպես նաև միջազգային պարտավորեցումները սկիզբ դրեցին բարեփոխումների ձևավորմանը և իրականացմանը, որոնք կյանքի կոչվեցին 1980-ական թվականներին:
Տուրքերը նվազեցին, գները ազատականացվեցին, և ֆինանսական բոլոր շուկաները մատչելի դարձան: Արդյունքում, առևտուրը զարգացավ, և ներկրումն աճեց: 1980-1990 թթ. ժամանակահատվածում ներկրումն աճեց 6-ից 30, իսկ արտահանումը՝ 6-ից 17 տոկոսով:
2001-2008 թթ. Գյուղատնտեսական բարեփոխման ծրագրի հիմնական նպատակը շուկայամետ գյուղատնտեսության զարգացումն էր: Աջակցությունը սկսեց տրամադրվել անմիջապես ֆերմերներին և արտադրողներին: Մասնավորեցման լայնածավալ ծրագիրը նվազեցրեց պետության ներգրավումը գյուղատնտեսության բնագավառում: Միջին ձեռներեցների առաջմղումը նոր խթան հանդիսացավ Թուրքիայի տնտեսության համար:
2002-2012 թթ. ծայրահեղ աղքատությունը նվազեց 13-ից մինչև 4.5, իսկ աղքատությունը` 44-ից 21 տոկոս: Զգալիորեն բարելավվեց նաև առողջապահության, կրթության և հանրային ծառայությունների հասանելիությունը բնակչության նվազ ապահով խավերին: Թուրքիայում ստեղծվեց 6.3 միլիոն աշխատատեղ, և դա նաև կանանց մասնակցության շնորհիվ:
Այսօր ԵՄ-ն Թուրքիայի ամենախոշոր տնտեսական գործընկերն է, որի հետ առևտուրը կազմում է երկրի արտաքին առևտրի ծավալի շուրջ 40 տոկոսը: Թուրքիան մեծ օգուտ է քաղել ԵՄ-ի հետ ինտեգրման գործընթացից՝ ինչպես ներմուծման և արտահանման ծավալների աճի, այնպես էլ ֆինանսավորման հասանելիության առումով: Ամեն տարի կառավարությունը ծախսում է 2 միլիարդ ԱՄՆ դոլար գյուղատնտեսության խթանման նպատակով:
Թուրքիայի կառավարությունը թիրախ է սահմանել մինչև 2023 թվականը դառնալ աշխարհի 5 առաջատար գյուղատնտեսական արտադրողներից մեկը:
Հայաստան Թուրքիա համեմատական
Աղբյուր՝ CIA Factbook
Հոդվածը լույս է տեսել Ագրոմշակույթ Հանդեում