Եղանակի տաքացմանը զուգահեռ՝ մեծանում է արտերը վառելու հետեւանքով հնարավոր հրդեհների ռիսկը։ Գարնանը գյուղացիները շարունակվում են ավանդույթի ուժով այրել արտերում հավաքված և չորացած խոտը։ Հրդեհի ռիսկից բացի՝ սա վնասում է շրջակա միջավայրը։ Խնդրի դեմ քայլեր ձեռնարկելու նպատակով սա արդեն դիտարկվում է որպես օրենքի խախտում, նախատեսված են տույժեր։
Արարատի մարզի Մրգաշեն համայնքում հետևում են պատկան կառույցների պահանջին՝ չայրել արտերում նախորդ տարվա չոր խոտը, խաշամը՝ ասում է համայնքապետ Վահան Պողոսյանը։ Մինչդեռ նույն մարզի մեկ այլ համայնքում՝ Ազատավանում, արտեր այրելը մի շարք խնդիրներ է առաջացնում․ համայնքապետ Պետիկ Ղազարյանն է «Ռադիոլուր»-ին հայտնում իր մտահոգությունը․
«Խնդիրներ է առաջացնում շատ, հրդեհը հասնում է ծառերին է, այրում, տարածքն է աղտոտվում, օդն է աղտոտվում, մոխիրը մեր գլխին է գալիս հավաքվում»։
Բերքահավաքից հետո արտերը վառելը ընդունված պրակտիկա է․ այդպես ավելի հեշտ է ազատվել նախորդ տարվա չորացած բուսածածկույթից։ Բայց սրա հետեւանքները հաճախ պատկերացրածից էլ ծանր են լինում։ Բայց այս մոտեցումը դեռ շարունակվում է անգամ Հայաստանի ամենացուրտ՝ Շիրակի մարզում։ Հովտաշենի գյուղապետ Սեյրան Փիլոսյան․
«Մեզ մոտ այրում են, բայց քիչ, անհատական է, ով ինչպես ուզում է»։
Բուսածածկ, այդ թվում՝ գյուղատնտեսական նշանակության տարածքներում չի թույլատրվում իրականացնել այրում․մթնոլորտային օդի պահպանության օրենքի 21-րդ հոդվածով սահմանվում է․
Արգելվում է այրել խոզանները, բուսական մնացորդներով ու չորացած բուսականությամբ տարածքները, արոտավայրերի ու խոտհարքների բուսականությունը գյուղատնտեսական, անտառամերձ, անտառային ու բնության հատուկ պահպանվող տարածքների հողերում:

Գյուղացիներից ոմանք էլ դիմում են ԱԻՆ՝ արտը այրելու թույլտվության համար։ Ստանում են պատասխան՝ օրենքին դեմ է, անթույլատրելի է։
ԱԻՆ Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի ավագ հրահանգիչ Ստեփան Ստեփանյանը, խնդիրներով ու ռիսկերով հանդերձ, դրական տեղաշարժ է նկատում, «Ռադիոլուր»-ին ներկայացնում է տվյալներ․
«2020 թվականին խոտածածկ տարածքներում ունեցել ենք հրդեհի 533 դեպք, 2021-ին դեռ 112 դեպք։ Բայց անցյալ տարվա մարտի հետ եթե համեմատենք, երբ 7 դեպք էր արձանագրվել, այս տարի դեռ չունենք»։
Չորացած խոտը ոչ թե այրել է պետք, այլ հնձել․ԱԻՆ-ը հորդորում է զերծ մնալ այդ մոտեցումից․եղանակի տաքացումը կտրուկ մեծացնում է հրդեհների ռիսկը։ Այս ընթացքում Ոստիկանությունից «Ռադիոլուրին» ասացին՝ կփորձեն պարզել՝ այս ընթացքում քանի նման դեպք են գրանցել ու քանիսի դեպքում պատասխանատվություն սահմանել։