Հայաստանի պարենային անվտանգության մակարդակը հասկանալու եւ դրա վրա համավարակի ու պատերազմի հետեւանքները գնահատելու նպատակով վերջին 1 տարում 3 ուսումնասիրություն է կատարվել՝ տեղեկացնում է Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը։ Նպատակը՝ հասկանալ, թե ինչպես է դիմակայել երկրի պարենային ոլորտը կորոնավիրուսային, պատերազմական և հետպատերազմական մարտահրավերներին
«Հիմնականում խնդիրներ չեն եղել։ Բիզնեսը ճկունություն է դրսևորել և կարողացել է հասկանալ, թե որ տարածաշրջաններում է պարենի պակասություն եղել, ինչպես վերաբաշխել պարենը, որ երկրներից և ինչպես ներմուծել, ինչքան ժամանակ առաջ պատվիրել, որ պարենը մատակարարվի»։
Էկոնոմիկայի նախարարության տվյալներով՝ Հայաստանում կենսականորեն ամենակարևոր պարենամթերքի ինքնաբավության մակարդակը 2019 թվականին 52,5% էր: Սակայն համավարակն ու պատերազմը շատ բան են փոխել՝ գնահատում է Գագիկ Մակարյանը։

«Հայաստանն ինքնաբավ է ոչ բոլոր մթերքների գծով։ Հացահատիկային բերքի առումով հիմանկանում մատակարարման խնդիրներ չեն եղել, բայց պատերազմից հետո, երբ ցանկատարածություններ ենք կորցրել, երբ բազմաթիվ տարածքներ հայտնվել են սահմանի եզրագծին և առաջացել են ռիսկեր, մենք հնարավորությունները զգալիորեն նվազել են թե՛ Արցախից հացահատիկ ներմուծելու, թե՛ տեղերում զարգացնելու առումով»։
Ըստ պաշտոնական վիճակագրության՝ հացահատիկային և հատիկաընդեղենային մշակաբույսերի համախառն բերքը 2016 թվականին շուրջ 604 հազար տոննա էր, 2020–ին՝ 243 հազար տոննա՝ 2-3 անգամ պակաս։ Պատերազմը մշակվող հողատարածքների առումով նոր խնդիրներ է առաջացրել, նախկինում եղածներն էլ լուծում չեն ստացել․
«Գյուղատնտեսական տարածքների կեսը չի մշակվում։ Գյուղացիները դրանք մասնավորեցրել են։ Հատկապես փոքր տնտեսությունների (որոնք կես հեկտարից մինչև 2 հեկտար մակերես են կազմում) կեսը կամ ավելին չեն մշակում տարբեր պատճառներով»։
Մակարյանը հասկանում է՝ գյուղացին որակյալ սերմացու, պարարտանյութ գնելու, պատշաճ ոռոգում ապահովելու միջոցներ հաճախ չի ունենում։ Երբեմն լինում են նաև մշակող անձնակազմի, տեխնիկայի կամ պարզապես ցանկության բացակայություն։ Սրանց հետևանքով հողերը մնում են սեփականաշնորհված, բայց չմշակված։
«Պարենային ապրանքների մյուս խմբի՝ ոչ հացահատիկային ապրանքների մասով՝ ներառյալ՝ կարագ, ձեթ, մակարոնեղեն և այլ պարենային ապրանքներ, էականորեն ապահովագրված չենք։ Արտադրություն կա, բայց ձեթի համարյա 98%-ը ներմուծում ենք, կարագը հիմնականում ներմուծվում է։ Պարենի այլ տեսակների հարցում, օրինակ՝ մրգերի, բանջարեղենի, հիմնականում ինքնաբավ ենք։ Թռչնամսի մասով ինքնաբավ ենք 27%, մնացած 73 %–ը ներմուծում ենք։ Խոզի մսի մասով մոտ 65%, տավարի մսի մասով՝ 93%, ոչխարի մսի մասով մոտ 114%–ի ինքնաբավություն ունենք»։
Պատերազմի հետևանքները դեռ կազդեն այս ցուցանիշերի վրա եւ կդիտարկվեն հաջորդ տարիների մշտադիտարկումներով։
Հիմնական սննդատեսակների ինքնաբավության մակարդակը բարձրացնելու անհրաժեշտությունը ամրագրված է նաև Հայաստանի ազգային անվտանգության 2020 թվականի ռազմավարությամբ։ Այստեղ որպես ագրոպարենային համակարգի զարգացման ուղիներ դիտարկվում են հողօգտագործման արդյունավետության բարձրացումը, պետական մակարդակով գյուղատնտեսական ոլորտի զարգացմանն աջակցելը և տեղական արտադրությանն օժանդակելը։