ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը (FAO) հրապարակել է պարենի և գյուղատնտեսության համաշխարհային 2021թ. վիճակագրական տարեգիրքը, որը համապարփակ ակնարկ է տալիս համաշխարհային պարենի և գյուղատնտեսության ոլորտին: Վիճակագրական տարեգրքի համաձայն՝ թունաքիմիկատների համաշխարհային օգտագործումը 2000-ից 2019 թվականներին աճել է 36%-ով: Անօրգանական պարարտանյութերի օգտագործումը գյուղատնտեսության մեջ 2019 թ. կազմել է մոտ 190 մլն տոննա ազդող նյութի հաշվով, որից 57%-ը ազոտն է։
Թունաքիմիկատների համաշխարհային օգտագործումն 2000-2019 թվականներին աճել է 36%-ով, մինչև 4,2 մլն տոննա։ Գրեթե ամբողջ աճը տեղի է ունեցել 2000-2012 թվականներին, որից հետո նկատվել է աճման տեմպի զգալի նվազում։ Բույսերի պաշտպանության միջոցների ամենամեծ օգտագործումը գրանցվել է Ասիայում, որին հաջորդում են Ամերիկան, Եվրոպան, Աֆրիկան և Օվկիանիան։ Աշխարհամասերի տեսակարար կշիռը ընդհանուրում ժամանակի ընթացքում մի փոքր փոխվել է, սակայն Ասիան մնացել է առաջին հորիզոնականում՝ 52-53%:
Ամերիկայի մասնաբաժինը թունաքիմիկատների համաշխարհային սպառման մեջ աճել է՝ 29%-ից մինչև 33%, մինչդեռ Եվրոպայի մասնաբաժինը փոքր-ինչ նվազել է՝ 14%-ից մինչև 11%: Թունաքիմիկատների օգտագործման ամենաբարձր աճը Օվկիանիան է գրանցել (+85%)։ Չինաստանը թունաքիմիկատների ամենախոշոր սպառողն է, 2019 թվականին՝ 1,8 միլիոն տոննա կամ համաշխարհային ընդհանուր ծավալի 42%-ը, զգալիորեն առաջ լինելով Ամերիկայի Միացյալ Նահանգներից և Բրազիլիայից (յուրաքանչյուրը 0,4 միլիոն տոննա):
Համաշխարհային թունաքիմիկատների օգտագործումը մեկ հեկտար մակերեսով վարելահողերի հաշվով նշված ժամանակահատվածի ընթացքում աճել է 28%-ով՝ 2,1 կգ/հա-ից հասնելով 2,6 կգ/հա-ի: Թունաքիմիկատների օգտագործման մակարդակը 2019թ. ամենաբարձրն էր Հյուսիսային և Հարավային Ամերիկայում, որին հաջորդում են Ասիան, Օվկիանիան, Եվրոպան և Աֆրիկան։ Ասիան միակ տարածաշրջանն էր, որտեղ թունաքիմիկատների օգտագործումը չի աճել 2010-ից 2019 թվականներին: 2018 թվականին թունաքիմիկատների ամենաշատ օգտագործված երեք երկրներն են՝ Տրինիդադ և Տոբագոն՝ 25 կգ/հա, Սենթ Լուսիան՝ 20 կգ/հա և Էկվադորը՝ 14 կգ/հա (ՀՀ-ի համար պատկերը ունի հետևյալ տեսքը՝
https://www.facebook.com/324924054837927/posts/842355656428095/
Գյուղատնտեսության մեջ անօրգանական պարարտանյութերի ընդհանուր օգտագործումը՝ արտահայտված երեք տարրերի՝ ազոտի 👎, ֆոսֆորի (արտահայտված P2O5) և կալիումի (արտահայտված որպես K2O) գումարով, 2019 թվականին կազմել է 189 միլ. տոննա, որից ազոտի կազմում է 57%, ֆոսֆոր` 23%, կալիում` 20%:
Տեղեկատվության համար աղբյուր է հանդիսացել
ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության
(FAO) հրապարակած տվյալները:
Գյումրիի սելեկցիոն կայան