Գյուղատնտեսություն

Ինտենսիվ այգիների սուբսիդավորման ծրագիրը երկարաձգվեց

Ինտենսիվ այգեգործության սուբսիդավորման պայմանները թուլացնում են

Չնայած ինտենսիվ այգիների սուբսիդավորման ծրագրում կասկածներ կան, որ այգին չկա, բայց սուբսիդավորում կա, այդուհանդերձ, ՀՀ կառավարությունը որոշել է ծրագիրը երկարաձել մինչև 2025 թվականի վերջը:

Փետրվարի 8-ի կառավարության նիստում ինտենսիվ այգիների սուբսիդավորման ծրագրի մասին խոսելիս Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը տեղեկացրել է, որ նախորդ հինգ տարիներին 7 000 հա հողի վրա ինտենսիվ այգիներ հիմնելու պայմանագրեր են կնքվել, որի արդյունքում գյուղատնտեսության այս ենթաճյուղում ներդրվել է ավելի քան 100 մլրդ դրամ:

Ըստ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, սակայն, պետությունը պետք է աջակցի, որ տարեկան առնվազն 1000 հա այգի հիմնադրվի։

Ծրագիրն ավարտվում է 2023-ին, բայց այժմ առաջարկվում է երկարաձգել ինտենսիվ այգիների վարկերի սուբսիդավորման, բայց որոշակի փոփոխություններ անելով:

Վահան Քերոբյանը նշեց, որ հիմա մի փոքր թուլացնում են պայմանները:

«Այսինքն՝ գերնորմատիվային հողերի սուբսիդավորման արտոնությունը վերանայում ենք, այսինքն՝ այժմ արդեն ներդրողները կամ ֆերմերները, որոնք ինտենսիվ այգիներ կտնկեն, գերնորմատիվային հողերից կախված որևէ առավելություն չեն ստանա։ Մի քիչ ավելի լավացրել ենք բարձրարժեք հատիկաընդեղենի ֆինանսավորման պայմանները, որպեսզի խթանենք դա»,- ասել է նախարարը՝ հիշեցնելով, որ այս հարցում մենք ունենք շատ ինքնաբավության մակարդակ:

Վարչապետն էլ հայտարարել է՝ սա իրենց համար ռազմավարական նշանակության ոլորտ է:

«Ընդհանրապես, ջրերիև հողերի ճիշտ կառավարման համատեքստում պետք է ուժեղացնենք ինտենսիվ գյուղատնտեսությունը»,- հավելել է գործադիրի ղեկավարը:

Անդրադառնալով Քերոբյանի ասած՝ արդեն հիմնադրված 7000 հեկտար այգիներին, Փաշինյանը նկատել է, որ այս թիվը օբյեկտիվ չէ, որովհետև դեպքեր ունենք, երբ բացահայտվել են որոշ չարաշահումներ կամ էլ առնվազն կան կասկածներ:

«Հարց կծագի՝ այս պայմաններում ինչո՞ւ ենք նորից ծրագիրը շարունակում։ Որոշեցինք, որ մի ուղղություն մեզ համար ունի ռազմավարական նշանակություն և այդ ոլորտի ֆինանսավորումը պետք է ավելացնենք։ Ոլորտի ֆինանսավորումը կրկնապատկեցինք, բնականաբար շատ մեծ թվով ընկերություններ սկսեցին այդ ֆինանսավորումից օգտվել։ Ես բոլորովին վերջերս խնդրեցի այդ ոլորտի պետական ֆինանսավորման մասին տեղեկանք ներկայացնել։ Տեսա մի պատկեր՝ ինչպես 2019-ին կրկնապատկվել էր ֆինանսավորումը, 2023-ին այդ ֆինանսավորումը կրկնապատիկից ավելի կրճատվել էր»,-արձանագրել է կառավարության ղեկավարը:

 

Քննարկելով ծրագրի առավելություններն ու բաթողումներն, ի վերջո, որոշվել է երկարաձգել է ինտենսիվ այգիների վարկերի սուբսիդավորումը՝ ավելի բարձր՝ 12 տոկոսային կետով:

Աննախադեպ հետաքրքրություն ինտենսիվ այգիների նկատմամբ

Ինտենսիվ այգիների ստեղծման աջակցությունը սկսել է նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի կառավարությունն ու ընդլայնել ներկայիս իշխանությունը:

Ըստ գործող աջակցության ծրագրերի՝ բոլոր նրանք, ովքեր ուզում են մինչև 100 հեկտար ինտենսիվ այգի հիմնել, վարկային տոկոսադրույքների սուբսիդիաներ են ստանում, իսկ նրանք, ովքեր փոքր ու միջին այգի են հիմնում (մինչև 5 հեկտար), ծախսերի 50%-ի փոխհատուցում են ստանում։

Հարկ է նկատել, որ Հայաստանում վերջին մի քանի տարիներին լայն թափով զարգանում է ինտենսիվ այգեգործությունը: Այս հարցում իր դերակատարությունն ունի նաև պետությունը, որն աջակցում է նորագույն տեխնոլոգիաներով այգեգործության զարգացմանը:

Վիճակագրական տվյալները փաստում են՝ ինտենսիվ այգիներ հիմնելու պետական աջակցության ծրագրի նկատմամբ մեծ հետաքրքրություն կա:

Էկոոմիկայի նախարարությունից Ագրոպրես-ին հայտնեցին, որ Հայաստանի Հանրապետությունում ինտենսիվ այգեգործության զարգացման, արդիական տեխնոլոգիաների ներդրման և ոչ ավանդական բարձրարժեք մշակաբույսերի արտադրության խթանման պետական աջակցության 2021-2023 թվականների ծրագիրը մեկնարկել է 2022 թվականի հունվարի 1-ին։ Այս ընթացքում դիմել են 430 հայտատու 1509,49 հեկտար այգու հիմնման համար, կնքվել է 222 պայմանագիր:

Եթե 2018 թվականին 20 հեկտար ինտենսիվ այգի կառուցելու հայտ էր ներկայացվել, ապա 2021 թվականին՝ 1670 հեկտար:

 
Մեգագյուղատնտեսություն՝ Արմավիրի մարզում

Ինտենսիվ այգեգործության ծրագրով Արմավիրի մարզում նուշի այգիների հիմնման արդյունքում առաջին փուլում 1.5 մլրդ դրամի ներդրում կարվի, իսկ հաջորդ փուլերի ընթացքում՝ ևս 500 մլն  դրամ  կներդրվի։
Ծրագրի իրականացման առաջին տարում ստեղծվելու են 15 հիմնական և 20 սեզոնային աշխատատեղեր, իսկ արդեն հինգերորդ տարում նախատեսվում է աշխատատեղերի քանակը հասցնել 35 հիմնական և 40 սեզոնային աշխատողի՝ նպաստելով համայնքների զարգացմանը և զբաղվածության ապահովմանը։

Այս ծրագրերի մրցակցային առավելությունն այն է, որ նուշի լայնածավալ այգիներ մեր հանրապետությունում գրեթե առկա չեն, իսկ այս ներդրումները կմեծացնեն այգիների բերքատվությունը, որն էլ իր հերթի կնպաստի տնտեսության զարգացմանը և արտահանման ծավալների ընդլայնմանը։

Ինտենսիվ այգոգործության սուբսիդավորման ծրագրով նախորդ տարի 30 միլիոնդոլարիներդրումէկատարվել՝ԱրմավիրիմարզիԲաղրամյանգյուղի՝տարիներովամայիմնացած 1100 հեկտարհողերումնուշմշակելուհամար: Այնսովորականայգեգործությունչէ, այլմեգագյուղատնտեսություն։ՔարերիցմաքրվածԲաղրամյանիամայիհողերումնախատեսումեն 500 հազարնշենիտնկել:
 Մարզի Վանանդ գյուղում էլ 360 հեկտարի վրա է հիմնվել նուշի այգի: Նիկոլ Փաշինյանն էլ մարզ կատարած այցի ժամանակ ծանոթացել էլ մասնավոր հատվածի կողմից կառուցվող նուշի այգուն և մարզի գյուղատնտեսների հորդորել ավանդական այգեգործությունը փոխարինել ինտենսիվ այգիների մշակությամբ:

Կոտայքի մարզի ՆորԳեղի բնակավայի այգետերՄիքայելԼազարյանը մեկն է այն շահառուներից, որն օգտվել է ծրագրից:

Նա դեռ 2016 թվականին է պետական աջակցության ծրագրով 40 հեկտար խնձորի ինտենսիվ այգի հիմնել: Լազարյանը երկար տարիներ է այգեգործությամբ զբաղվում: Ասում է՝ նոր տեխնոլոգիայով կառուցված այգին տարբերվում է ավանդականից, առավելությունները շատ-շատ են:

«Մի շարք առավելություններ ունեն, որոնցից մեկը ջրի խնայողությունն է, ինչը շատ կարևոր է գյուղատնտեսության համար: Ինտենսիվ այգիների համար տնկվող ծառերը բերքատու են, ավելի շուտ են բերք տալիս: Բերքի որակն էլ անհամեմատ լավն է»,- ներկայացրեց այգեգործը:

Պետությունը պետք է վերահսկի

Ինչ է պետք այգեգործությունը զարգացնելու համար «Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ նախագահ Հրաչ Բերբերյանի կարծիքով՝ հանրապետությունում այգեգործությունը զարգացնելու համար բավարար չեն միայն ֆինանսները, պետք է նաև օրենսդրական դաշտը բարելավվի: Նա մատնանշեց, որ ոչ մի իշխանության ժամանակ օրենսդրական դաշտի ստեղծման համար քայլեր չի արվել:

«Եթե նայում ենք հարևան հանրապետությունների փորձերը, այնտեղ այգեգործության համար հստակ պայմաններ են դրված: ՌԴ-ում այգեգործությունը զարգացնելու համար առաջին 5 տարիների ընթացքում բոլոր հարկերից ազատված են՝ սկսած հողի հարկից մինչև ոռոգման ջուր: Մի կողմից օրենսդրական դաշտը պետք է հստակ աշխատի, մյուս կողմից՝ ֆինանսական ռեսուրսները: Օրինակ՝ ծիրանի այգին բերք է տալիս 5 տարի անց, խաղողը՝ երրորդ տարում, այսինքն՝ 2-3 տարին այգեգործն ուղղակի ներդրումների միջոցով աճեցնում է տնկիները, և այստեղ ոչ մի շահույթի մասին խոսք լինել չի կարող: Օրենքով պետք է պայմաններ ստեղծեն, որ գյուղացին շահագրգռված լինի այգի ստեղծելու համար»,- կարևորեց նա:

Սակայն մասնագետը մեկ վերապահում ունի: Ըստ նրա՝ պետական աջակցությունը խոշոր գործարարներին է տրվում, որոնք ինտենսիվ այգիներ են հիմնում,  բայց դա այնքան էլ հասկանալի չէ, քանի որ նրանք գումար ունեն և բիզնես են զարգացնում: Մինչդեռ,  փորձագետի խոսքով, աջակցության կարիք այսօր ավելի շատ ունեն փոքր և միջին տնտեսությունները, և որ ամենակարևորն է պետք է պետությունը վերահսկի ծրագրերի արդյունավետությունը:

Հեղինակ՝ Մանյա Պողոսյան

© 2020 Agropress.am All Rights Reserved.Design & Development by shivini.com

Search