Հողագործներն անհանգստացած են
Արմավիրի մարզի գյուղացիական տնտեսությունները սկսել են վաղ գարնան գյուղատնտեսական աշխատանքները. պտղատու ծառերն են էտում, այգեբացն են անում: Գյուղացիներն ասում են՝ վաղ գարնան գործերը փորձում են ձմռան ամիսներին թեթևացնել, որպեսզի գարնանը կարողանան հրատապ գործերը հասցնել։
Թեև հողագործության աշխատանքներն արդեն սկսել են, բայց գյուղացու սիրտը կախ է՝ ֆինանսական միջոցներ չունեն վարուցանքսի համար, բայցև չեն կարող անմշակ թողնել:
Մարզի Ամբերդ բնակավայրի բնակիչ Մանվել Բաբայանը կրտսեր թոռան հետ այգում է. ծիրանենին ու դեղձենին է խնամում:
«Գարունը միշտ դժվար է լինում, մարդկանց ձեռքը փող չկա, որ մշակություն սկսեն: Ձմեռը դուրս է եկել, աշխատածները սաղ ծախսել են, հիմա էլ խնդրի առաջ են կանգնել»,- Ագրոպրեսի հետ զրույցում ասաց գյուղացին:
Մանվել Բաբայանը այգեգործութամբ է զբաղվում. ծիրան ու խաղող ունի, վերջերս էլ սկսել է ռեհան աճեցնել: Նրա խոսքով՝ գյուղում շատերն են ռեհան մշակում՝ լավ է վաճառվում, բայց դա էլ հեշտ գործ չէ, և՛ բարդ է մշակությունը, և՛ ծախս է պահանջում:
Ամբերդի բնակիչը պատրաստվում է 12-13 տոկսով վարկ վերցնել, որ հողն անմշակ չթողնի:
«Մարդիկ կես հեկտարներով ռեհան են աճեցնում, ուղղակի սկզբից փող պետք է ներդնես: Ես էլ եմ ուզում 1000 մետր ցանեմ, պետք է վարկ վերցնեմ, էլի միշտ բանկի դուռն ենք գնում, բանկերն էլ անխիղճ են՝ բարձր տոկոսներով են փող տալիս: Չանենք՝ ինչ անենք, գոնե հող մշակելով կարողանում ենք հացի գումար աշխատել»,-փաստեց հողի մշակը:
Բարենպաստ եղանակային պայմանները թույլ են տալիս, որ Խոյ խոշորացված համայնքի Հովտամեջ բնակավայրում գյուղացիները ելակի տնկիները դնեն կարկասների տակ, դաշտում էլ դդմիկի և կաղամբի սածիլներն են տնկում: Իսկ ջերմոցային տնտեսությամբ զբաղվողներն այստեղ կլոր տարին են աշխատում:
Գյուղացին, սակայն, իր միջոցներով գյուղատնտեսական աշխատանքները չի կարող ավարտին հասցնել, գումար է անհրաժեշտ, կանխիկ չունեն, մնում են դարձյալ վարկերի հույսին:
Վարչական ղեկավար Սուրեն Նավասարդյանի փոխանցմամբ՝ գյուղացիները վարկեր վերցնում են 15-20 տոկոսով, զրո տոկոսադրույքով վարկային ծրագիրը պետություն կասեցրել է, 5 տոկոս սուբսիդավորման ծրագիրն էլ չկա:
«Սուբսիդավորում չկա, որն ի վնաս գյուցացու է: Բան չի փոխվել նույն վիճակն է, վարկերիը տոկոսներն են բարձր, պետք է սուբսիդավորում լինի»,-մատնանշեց վարչական ղեկավարը:
Պարարտանյութի, վառելիքի գները նորանոր բարձունքներ են գրավում
Շիրակի մարզի Ախուրյան խոշորացվածհամայնքի կազմիմեջ մտնող 33 բնակավայրերի ֆերմերները հույսչունեն, որկարողենշուտովհողմշակել:
Գյուղատնտեսական տարվանից Վարդան Իկլիկյանի սպասելիքները լավատեսական չեն: Ազատան համայնքի օրինակն է վկայակոչում: Մասնագիտությամբ գյուղատնտես համայնքի ղեկավարի տեղակալը շեշտեց, որ իրենց բնակավայրում 2700 հեկտար վարելահողից ամեն տարի 800-ի վրա գարնանացան են անում: Նրա կանխատեսմամբ՝ պարարտանյութի և բուժանյութի թանկացման հետևանքով հազիվ 80 հեկտար հացահատիկ մշակեն:
Հողագործների խոսքով՝ գարնանացանի նախաշեմին պարարտանյութի, վառելիքի գները նորանոր բարձունքներ են գրավում։ Մեկ պարկ ամոնիակային սելիտրան, որը դեռ անցյալ տարի վաճառվում էր 6000- 7500 դրամով, հիմա հասել է 25․000-ի: Իսկ կալիումական պարարտանյութը 7000-7500-ից դարձել է 15․000 դրամ:
Վարդան Իկլիկյանն արձանագրում է՝ առանց պարարտանյութի բանջարաբուծությամբ զբաղվել հնարավոր չէ, քանի որ օրգանական պարարտանյութով հող մշակելն էլ հեշտ չէ:
«Անասնագլխաքանակը կրճատվել է: Ամեն հեկտարին մոտ 60 տոննա գոմաղբ է պետք, այդքան քանակություն չկա: Բացի դրանից՝ միայն օրգանական պարարտանյութ օգտագործելով չեն կարող բույս աճեցնել, ազոտական, հանքային պարարտանյութ էլ է պետք»,- նշեց գյուղատնտեսը:
Սուբսիդավորում չկա
Գրեթե երեք անգամ բարձր գնով պարարտանյութ ձեռք բերելու համար ֆերմերը թակում է բանկի դուռը: Բանկն էլ վարկ տալու իր պայմանն է թելադրում: Մինչև գյուղացին սպասվող բերքը չապահովագրի ցրտից, կարկուտից և հրդեհից, բանկը վարկ չի տալիս:
«Գյուղացունշանտաժիենենթարկում: Ասումեն՝ապահովագրությունարեք, որ 5 տոկոսանոցվարկտանք: Մենքգումարչունենք, դժվարէ1միլիոնդրամգտնելը, որապահովագրությունանենք: Ապահովագրություննունևորգյուղացուհամարէլավ»,- բողոքեց Ազատան գյուղի ֆերմեր Աբրահամ Կիրակոսյանը:
Նա հիշեցրեց, որ ժամանակին կառավարությունը սուբսիդավորում էր պարարտանյութի, սերմացուի և վառելիքի գները, իսկ հիմա դա չկա։
Անհանգստացած գյուղացիները հայտարարում են՝ եթե սերմացուի, պարարտանյութի հարցը չլուծվի, գյուղատնտեսությունը մոտ 40 տոկոս անկում է ունենալու, իսկ հանրապետությունում չմշակվող շուրջ 200 000 հեկտար հողն էլ կարող է կրկնապատկվել:
Հեղինակ՝ Մանյա Պողոսյան