Business Georgia-ի փոխանցմամբ՝ այս ցուցանիշով Հայաստանն առաջին տեղն է զբաղեցրել Վրաստան ծաղիկներ և բողոջներ մատակարարողների շարքում։
Անցյալ տարի Վրաստան է առաքվել $3 միլիոն արժողությամբ 1 203 տոննա տարբեր տեսակի ծաղիկներ եւ բողբոջներ։ Սա ռեկորդ է վերջին տասը տարվա ընթացքում։
Վրաստան ծաղիկներ են ներկրվել 13 երկրից։ Լավագույն մատակարարների հնգյակում են նաև Էկվադորը, Նիդերլանդները, Թուրքիան և Քենիան:
Հայաստան՝ $1,2 միլիոն, 432 տոննա, Էկվադոր՝ $584 հազար, 198 տոննա, Նիդերլանդներ՝ $495 հազար, 39 տոննա, Թուրքիա՝ $379 հազար, 443 տոննա ևՔենիա՝ $231 հազար, 73 տոննա:
Բանջարեղենը քանդում ծաղիկ են դնում
Արարատի մարզի Դարակերտ համայնքի բնակիչ Գարիկ Ղազարյանի ջերմատան հոլանդական վարդերի70 տոկոսն արտահանվել է, միայն 30 տոկոսն է տեղում սպառվել: Արտահանման հասցեն Վրաստան է: Նա իր աճեցրած ծաղիկները Երևանում ծաղկի մեծածախ շուկա է տանում, հենց այստեղ էլ հանդիպում են վրացի ծաղկավաճառները և հայ արտադրողների հետ բիզնես առևտուրը կայանում է:
Նա ասում է՝ տարեցտարի ծաղկի արտադրության ծավալներն աճում են. անգամ բանջարեղենի ջերմոցներն են քանդում և ծաղիկներ աճեցնում:
Գարիկ Ղազարյանի ջերմատան մի մասը նաև գերբերան է զբաղեցնում: Հարավաֆրիկյան այս գեղեցկուհուն տարիներ շարունակ այլ երկրից են Հայաստան ներկրել, վերջերս, սակայն, այն ոչ միայն բավարարում է ներքին պահանջարկը, այլև մեծ քանակությամբ արտահանվում:
«Վերջին երկու/երեք տարիների համեմատ՝ մեծ քանակությամբ արտահանում է եղել: Քանի որ արտահանման ծավալները մեծ են եղել, շուկայում լճացում չի առաջացել: Հավատացե՛ք, եթե արտահանում չլիներ, շուկայում հիմա լճացում կլիներ: Պատերազմից հետո, պայմանավորված հուղարկություններով և սգո տարբեր առիթներով, ծաղկի՝ վարդի, մեխակի, գերբերայի պահանջարկն է ավելացել: Գյուղացիներն սկսել են ջերմոցներում մեծ քանակությամբ ծաղիկներ մշակել»,- Ագրոպրեսի հետ զրույցում մատնանշեց արտադրողը:
Ծաղկի մշակմամբ զբաղվող գյուղացու խոսքով՝ արտադրության բարձր ցուցանիշներով պայմանավորված՝ վարդի գներն այս տարի նվազել են: Կախված վարդի որակից՝ մեկ հատի արժեքը մեծածախ շուկայում տատանվում է 100-300 դրամի սահմաններում, հենց այս արժեքով էլ վրացիներին են տալիս:
«Օրինակ, մեկ 100 դրամանոց վարդի ինքարժեքը հենց այդքան էլ կազմում է, պետք է ինքնարժեքից մի քիչ բարձր գնով վաճառես, որ եկամուտ ստանաս, քանի որ երեք ամիս ջերմոցը ջեռուցել եմ և գազի փող եմ տվել: Ծաղկի բիզնեսը սկզբից եկամտաբեր էր, «շխուրն» ընկավ, որ փողոտ գործ է, հետո սաղ գործից չհասկանալով սկսեցին մշակել»,- նկատեց մեր զրուցակիցը:
Արտադրության ծավալներին աճին նպաստել է պետությունը: Գարիկ Ղազարյանը նշեց, որ կառավարությունն իրենց թիկունքին է կանգնել, ջերմոցային տնտեսությունների զարգացմա համար 5 տոկոսանոց վարկեր է տրամադրել, իրենք էլ օգտվել են դրանից և անուշ բույրով այս գործով զբաղվել:
Իսկ Արարատի մարզի Մխչյան համայնքի ջերմոցատեր Հարություն Մկրտչյանը մեկ ամիս առաջ է ծաղիկներն իրացրել: Անկեղծանում է՝ պահանջարկը կար թե՛ տեղական շուկայում, թե՛ դրսում: Մխչյանի խրիզանթեմները հասել են Ռուսաստանի Դաշնություն և Վրաստան: Ծաղկի մշակությամբ զբաղվող գյուղացուն գոհացնում են այս տարվա արտահանման ցուցանիշներն ու բարձր գինը:
«Խրիզանթեմի փունջը 600 դրամով արտահանվել է: Նույն գնով էլ տեղական շուկայում եմ վաճառել: Այս տարի ես գոհ եմ ծաղկի բիզնեսից: Հեռանկարային գործ է: Արտահանման ծավալներն են այս տարի աճել, որն աննախադեպ էր՝ նախորդ տարիներին համեմատ»,- հավելեց ծաղիկ արտադրողը::
Ծաղիկներ, ծաղիկներ, հազար տեսակ ծաղիկներ... ինչպե՞ս է Հայաստանում վերջին տարիներին զարգացել ծաղկի շուկան
Վերջին տարիներին ծաղիկների հայաստանյան շուկայում առաջատար դիրքեր են զբաղեցնում տեղական արտադրողները՝ զբաղեցնելով ներքին շուկայի մոտ 95 %-ը:
Ծաղիկների հայաստանյան շուկայում տեղական արտադրությունը սկսեց զարգանալ 2016 թվականից, երբ ծաղիկների քանակը հասավ 34 մլն-ի, մինչդեռ նախորդ տարիներին չէր գերազանցում 20 մլն–ը։
Հայաստանում կա մոտ 1000 հեկտար ջերմատուն, որի մոտ 40 տոկոսը ծաղիկների համար են։
Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ջերմոցատերերը այժմ հիմնականում վարդ են աճեցնում։ Նախկինում նախապատվությունը տալիս էին մեխակին, ապա՝ գերբերային։
Դաշտային հողերի գերակշիռ մասում աճեցնում են կակաչներ, թրաշուշաններ, խրիզանթեմներ, լիլիաներ, լիզիանտուսներ և շատ քիչ՝ այլ տեսակի ծաղիկներ։
Արտահանումն աճել է, ներմուծումը՝ նվազել
Հայաստանը 2020 թվականին արտահանել է ավելի քան 122 տոննա և 19 մլն հատ ծաղիկ (պաշտոնական վիճակագրությամբ նշվում է երկու տարբեր ցուցանիշներ՝ կախված ծաղկի տեսակից)։ Որպեսզի հասկանանք, թե վերջին տարիներին որքան կտրուկ է աճել տեղական ծաղիկների արտահանման ծավալը, բավական է նշել, որ 2010-ական թվականներին արտահանման առավելագույն քանակը եղել է 12 տոննա, որը մինչև 2016 թվականը դարձել է 25 տոննա։
Նախորդ տարի Հայաստանից արտահանված ծաղիկների առյուծի բաժինը զբաղեցնում էր Բելառուսը, որին հաջորդում էր ՌԴ-ն: Եվրոպական Միություն և Ռումինիա էլ է ծաղիկներ արտահանվում, քիչ քանակությամբ նաև՝ հարևան Վրաստան: Այս տարի, սակայն, պատկերը փոխվել է Վրաստանի դեպքում:
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տրամադրած տվյալների համաձայն՝ անցյալ տարի մեր երկրից 202 6337007 տոննա ծաղիկ է արտահանվել Վրաստանը, ինչը գերազանցում է նախորդ տարիների ցուցանիշները:
Հայկական ծաղիկները, սակայն, ոչ միայն վրացական շուկան են զարդարել:
«Ռոսսելխոզնադզորի» մամուլի ծառայությանը տվյալներով՝ այս տարվա 3 ամիսների ընթացքում «Վերին Լարս» անցակետով Հայաստանից Ռուսաստան է հասել 11 միլիոն ծաղիկ։
Մասնավորպես՝ Մարտի 8-ին ընդառաջ Հայաստանից Ռուսաստան է արտահանվել է 7 միլիոն ծաղիկ, հիմնականում կակաչ ու վարդ։
Արտահանմանը զուգահեռ՝ տարեցտարի նվազում է նաև ծաղիկների ներմուծումը:
Եթե 2018 թվականին այն հասել էր իր պիկին՝ 40 տոննա, ապա 2020-ին դարձել է 4 տոննա:
ԱյստարվադրությամբծաղիկներներմուծվելէՌուսաստանից, Էկվադորից, Նիդերլանդներից, Վրաստանից, Իրանիցև Ռումինիայից, ինչպես նաև Քենիայից:
Հեղինակ՝ Մանյա Պողոսյան