ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը փետրվարի 17-ին այցելել է «Գյումրիի սելեկցիոն կայան» գիտաարտադրական ՓԲԸ՝ ծանոթանալու ընկերության ընդհանուր գործունեությանը և իրականացվող աշխատանքներին:
Էկոնոմիկայի նախարարը շրջել է ընկերության բոլոր ստորաբաժանումներով, ծանոթացել գիտական բաժնի, ագրոլաբորատորիայի աշխատանքներին, եղել տոհմային տնտեսությունում և ջերմատանը:
Վահան Քերոբյանը և Գյումրիի սելեկցիոն կայանի տնօրեն Դավիթ Մարտիրոսյանը քննարկել են ընկերության հետագա անելիքները։ Զրույցի ընթացքում կարևորվել է սելեկցիոն կայանի նշանակությունը Հայաստանի գյուղատնտեսության զարգացման և պարենային անվտանգության ապահովման հարցում, ինչպես նաև ուրվագծվել է կայանի զարգացման տեսլականը։