• Հայաստանում ներդրվելու է սոցիալական առաջին պարտատոմսը
• Աջակցությունն ուղղվելու է տեղական գյուղատնտեսական ոլորտին
• Սլովակիայի Հանրապետությունը տրամադրում է դոնորական աջակցություն ուսումնասիրության համար
Պիլոտային այս ծրագրի նպատակը Հայաստանի հյուսիսարևմտյան հատվածում գտնվող Շիրակի մարզում փոքր տնտեսվարողների կյանքի բարելավումն է, ինչի մասին այսօր հայտարարել են Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) և ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը (ՄԱԶԾ):
Երկու հաստատությունները ստորագրեցին սոցիալական պարտատոմս ստեղծելու մտադրության հուշագիր։ Սոցիալական պարտատոմսը ֆինանսավորման նորարարական գործիք է, որը ֆինանսական հաջողությունը կապում է չափելի սոցիալական արդյունքների հետ: Սոցիալական պարտատոմսերը ներդրումներ են ապահովում՝ կանխարգելիչ միջամտությունները ֆինանսավորելու միջոցով սոցիալական խնդիրները լուծելու համար։ Սոցիալական արդյունքների բարելավումից հետո ներդրողներին վերադարձվում են իրենց նախնական ներդրումները՝ գումարած փոխհատուցում իրենց վերցրած ֆինանսական ռիսկերի համար։
Սա կլինի Հայաստանում ներդրված առաջին սոցիալական պարտատոմսը և այն ուղղված կլինի տեղական ագրոբիզնեսի ոլորտի զարգացմանն աջակցելուն: Սլովակիայի Հանրապետությունը ֆինանսական աջակցություն է տրամադրում սոցիալական ֆինանսների ծառայություններին` հիմնվելով ՄԱԶԾ-ի կողմից պատրաստած իրագործելիության ուսումնասիրության արդյունքների վրա:
Հայաստանում ՄԱԶԾ-ի մշտական ներկայացուցիչ Դմիտրի Մարիյասինն ասել է. «ՄԱԶԾ-ն աջակցում է Հայաստանում կայուն զարգացմանը: Երկիրն առաջինն է լինելու, որտեղ կօգտագործվեն սոցիալական պարտատոմսերի նման նորարարական ֆինանսական մեխանիզմները` ազգային զարգացման գերակայությունների, այդ թվում` գյուղատնտեսության համար մասնավոր և պետական կապիտալի օգտագործման համար։ Մենք ուրախ ենք, որ մասնակցում ենք այս գործընթացին»: Նա նաև շնորհակալություն է հայտնել դոնորներին և գործընկերներին այս համատեղ նախաձեռնությունը հաջողակ դարձնելու ջանքերի համար:
ՄԱԶԾ-ն աջակցում է Հայաստանում կայուն զարգացմանը: Երկիրն առաջինն է լինելու, որտեղ կօգտագործվեն սոցիալական պարտատոմսերի նման նորարարական ֆինանսական մեխանիզմները` ազգային զարգացման գերակայությունների
ՄԱԶԾ-ն Միավորված ազգերի կազմակերպության առաջատար կազմակերպությունն է, որը պայքարում է աղքատության անարդարությանը, անհավասարությանը եւ կլիմայի փոփոխությանը վերջ դնելու նպատակով։ Աշխատելով 170 երկրներում փորձագետների եւ գործընկերների մեր ընդարձակ ցանցի հետ՝ մենք պետություններին օգնում ենք ստեղծել միասնական, տեւական լուծումներ մարդկանց եւ Երկիր մոլորակի համար։
Հայաստանում ՄԱԶԾ-ի գրասենյակը հիմնադրվել է 1993 թվականին եւ աջակցում է կառավարությանը՝ կենսագործել զարգացման իր գերակայությունները եւ Կայուն զարգացման նպատակները։