Խորը ափսոսանքով տեղեկացա Գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանի մահվան մասին։
Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի և անձամբ իմ անունից հայտնում եմ մեր անկեղծ ցավակցությունը Սերգո Կարապետյանի ընտանիքին, հարազատներին, մերձավորներին և գործընկերներին։
Կորստի այս ծանր պահին ընդունեք մեր վշտակցությունն ու զորակցությունը:
Սերգո Կարապետյանը ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնը զբաղեցրել է 2010-2016 թվականներին։