Այստեղից էլ պարզ է դառնում, թե ինչու է այգու տեղի ընտրությունը համարվում պատասխանատու և կարևոր միջոցառում:
Այգու հիմնադրման համար հողամասի ոչ ճիշտ ընտրության հետևանքով առաջացած սխալներից շատերը կարող են պարզվել միայն այն ժամանակ, երբ ծառերը մտնում են լրիվ բերքատվության մեջ, այսինքն՝ այգու հիմնադրումից 10-15 և նույնիսկ 20 տարի հետո: Այդ կարգի սխալների հետևանքներն այգում կարող են կրկնվել ամեն տարի և դառնալ տնկված ծառերի գոյության մշտական ուղեկիցը: Դժբախտաբար այգու տեղի ընտրության հետ կապված սխալներն անուղղելի են, որովհետև պտղաբերման մեջ մտած խոշոր ծառերի վերատնկումը կապված է շատ դժվարությունների ու ավելորդ ծախսերի հետ և, բացի դրանից, այդ տարիքում ծառերը վերատնկելիս մեծ մասամբ չորանում և շարքից դուրս են գալիս:
Այս ամենից խուսափելու համար պետք է լուրջ ընտրել հիմնադրվող այգիների տեղը, խնամքով վերլուծել տեղի բնական պայմանները, ճիշտ գնահատել բուսականության վրա ազդող առանձին գործոնները (հատկապես ջերմությունը, հողի, ստորերկրյա ջրերի մոտիկությյունը, քամիների ուղղությունը և այլն)։
Այգու հիմնադրման համար հողամասի ոչ ճիշտ ընտրության հետևանքով առաջացած սխալներից շատերը կարող են պարզվել միայն այն ժամանակ, երբ ծառերը մտնում են լրիվ բերքատվության մեջ
Պետք է վերլուծել և հասկանալ, թե որքանով են դրանք բավարարում տնկվող ծառատեսակների և նույնիսկ առանձին սորտերի կենսաբանական պահանջները, և որքանով կարող են ապահովել նրանց աճման փուլերի ինտենսիվ անցումը, պտղաբերումը և այլն:
Այսպիսով, այգու տեղն ընտրելիս անհրաժեշտ է հաշվի առնել հետևյալ հիմնական պայմանները.
1. Կլիման.
ջերմությունը, խոնավությունը, օդի և լույսի ռեժիմները:
Այս գործոնները անպայմանորեն պետք է կապել տնկվելիք պտղատու
տեսակների և առանձին սորտերի աճի ու զարգացման առանձնահատկությունների հետ:
2. Տեղի
մակերևույթը (ռելիեֆը). աշխարհագրական դիրքը, բարձրությունը ծովի մակերևույթից, լանջերի թեքության աստիճանը, ուղղությունը և դրանց հետ կապված կլիմայական գործոնների փոփոխությունը:
3. Հողը
ա) որպես պտղահատապտղային բույսերի սնման համար հանքային
սննդանյութերի և խոնավության (ջրի) աղբյուր,
բ) որպես միջավայր, որի մեջ կուտակվում և պահպանվում են ջրի ու
օդի պաշարները,
գ) որպես միջավայր՝ ջրի, օդի և նրանց հետ միասին հանքային լու
ծույթների տեղաշարժի համար:
Խորեն մկրտչյան
Այգեպան Ուսումնական ձեռնարկ