Գյուղատնտեսություն

Թուրքական ապրանքով ողողված Վրացական շուկան այլընտրանք է փնտրում

Մինչ Հայաստանում քննարկումներ են Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատելու ու սահմանները բացելու հարցերի շուրջ, Թբիլիսիում ներկայացնում են, թե ինչպես է վրացական շուկան դարձել թուրքական՝ կործանման հասցնելով երկրի գյուղատնտեսությունը։

Մերձարևադարձային բարենպաստ կլիմա ու բերրի հողեր ունեցող Վրաստանում այսօր դժվար է գտնել տեղական գյուղատնտեսական արտադրանքը։ Վրացական շուկաներում վաճառողները ստիպված շատ դեպքերում ստում են` թուրքականը ներկայացնելով տեղական։ Քաղաքացիներն էլ շարունակում են փնտրել տեղականը, ի դեպ համեղ կարտոֆիլը համարում են Սվանեթիի և հայաբնակ Ջավախեթիի շրջաններինը՝ կանաչին՝ Մառնեուլիինը, գազարն ու ծիրանը՝ Հայաստանից բերվածը։
image
image
Վրացական գյուղատնտեսական շուկաներում տարվա միայն 3-4 ամիս կարելի է գտնել վրացական միրգ ու բանջարեղեն, հենց այդ ընթացքում էլ մի փոքր պակասում է Թուրքիայից ներմուծումը, սակայն, ինչպես Տնտեսական զարգացման եւ հետազոտությունների կենտրոնի փոխնախագահ, տնտեսագետ Նիկա Շենգելիան է ասում, դա ընդամենը մի կաթիլ է ծովում․

«Սա առաջին հերթին տեղի է ունեցել , քանի որ Վրաստանի կառավարությունը ուշադրություն չի դարձրել գյուղատնտեսության ոլորտին․ մեր տնտեսությունը հիմնականում հիմնված է եղել տուրիզմի զարգացման վրա»։

Վրացական գյուղն ու գյուղատնտեսությունը կործանելու մեջ ակադեմիկոս, գյուղատնտեսության մասնագետ Պաատա Կոգուաշվիլին մեղադրում է նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիիլին։

Մի քանի տարի առաջ լինելով Հայաստանում, բացահայտեցի, որ տեղականը գերակշռում է․ խանութների տաղավարներին 90 տոկոսը տեղական արտադրանք է, իսկ մեզ մոտ հակառակն է` 80 տոկոսը ներմուծված

Նիկա Շենգելիան տնտեսագետ
«Ես քսան տարի առաջ եմ զգուշացրել իշխանություններին, թե ինչ է լինելու Վրաստանում, նրանք ողջ շուկան վերցնելու են։ Ներմուծված ապրանքը առաջին փուլում խիստ մատչելի է, երկու տարի անց նրանք փաստացիորեն գրավում են ողջ շուկան։ Թուրքիայի հետ սահմանի հնարվոր բացման դեպքում, որպեսզի նույնը չկրկնվի Հայաստանում,  պետք է առաջին հերթին մի քանի օրենք ընդունել՝ սեփական շուկան պաշտպանելու համար»։

Վրաստանում նմանատիպ օրենսդրական նախագծերը նոր են խորհրդարան մտնում։ Բացի այդ համավարակի պատճառով երկրում ձախողված տուրիզմից հետո իշխանությունները նոր են սկսում առավել մեծ ուշադրություն դարձնել գյուղատնտեսության վրա։ Տնտեսագետ Նիկա Շենգելիան, ասում է, չի զարմանա, եթե նույնը կրկնվի նաև Հայաստանում, սակայն մի տարբերություն կա Հայաստանի ու Վրաստանի միջև․

«Մի քանի տարի առաջ լինելով Հայաստանում, բացահայտեցի, որ տեղականը գերակշռում է․ խանութների տաղավարներին 90 տոկոսը տեղական արտադրանք է, իսկ մեզ մոտ հակառակն է` 80 տոկոսը ներմուծված»։

Ըստ վրացի տնտեսագետի,  հենց սա է նաեւ պատճառը, որ Հայաստանի տնտեսությունը համավարակի պատճառով չի տուժել այնքան, որքան Վրաստանինը։
© 2020 Agropress.am All Rights Reserved.Design & Development by shivini.com

Search